***
Հերթական գիշերվանից հետո հերթական գեղեցիկ կնոջ հետ նայեցի հայելու մեջ, հաճույքի ցավը զգացի աչքերումս, սիրելի օծանելիքս ցանեցի որպես զենք ու դուրս եկա առավոտյան սուրճի:
Ես այն տղամարդկանցից եմ, ո8y սիրում է վայելել կյանքի ամեն մի նոտան, հաճույք քաղել կյանքի զանազան դրսևորումներից: Կարծում եմ` դաժան պատժին հավասարազոր է կիսատությունը. կիսատ հաճույք, կիսատ թողած զրույց, կիսատ թողած հարաբերություններ: Ո’չ լավ, ո’չ վատ ապրելակերպից նողկանք եմ ապրում: Մի քանի ընկեր ունեմ, որոնք ավանդական ընտանիք ունեն, մի մասը երկու, մյուսը` երեք և ավել երեխաներ, բայց նրանք երբեք իրենցով լեցուն չեն եղել, նրանք կիսատ են միշտ ու մի տեսակ դժգոհ իրենց ամենօրյա առօրյայից: Անգամ գեղեցկատես, հաճելի, հոգատար կողակցի առկայությունը նրանց ավարտուն գոյ չի դարձնում:
– Բարի լույս պարոն Ոսկերչյան, սովորականի պես կրկնակի Էսպրեսո՞,- ժպիտով հարցրեց բարետես մատուցողուհին:
Պատասխան ժպիտով ու գլխի կրկնակի թափահարմամբ պատվերը հաստատեց Ոսկերչյանը: Պայուսակից հանեց դետեկտիվ ժանրի հերթական բեսթ-սելլերն ու ընկղմվեց գործողությունների կլանող շղթայի մեջ: Սենտիմենտալ գրականության սիրահար չէր Ոսկերչյանը, նա սիրում էր կայծակնային, անսպասելի լուծումներով պատմություններ, չնախատեսված զարգացումներ: Դրա վառ ապացույցը Ոսկերչյանի անձնական կյանքն էր. անսպասելի հանդիպումներ, նույնքան անսպասելի հեռացումներ: Ատում էր, երբ կանայք կառչում էին իրենից, նա հենց սկզբից էլ հասկացնում էր, որ պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ իրենից, ինքն անսպասելի կարող է հեռանալ, ինչպես որ հայտնվել է:
Գրքի երրորդ տողում հասկացավ, որ մտքերը չեն կենտրոնանում: Փակեց գիրքն ու վերհիշեց մետրոյում քսանչորս օր առաջ տեղի ունեցածը:
***
Առավոտյան 10:30-ն էր, երբ մետրոյում մի կին եկավ ու նստեց կիպ իր կողքին: Վագոնի հետնամասում էին: Ոսկերչյանը գլուխն անգամ չէր բարձրացրել կլանող գրքից, բացի այդ նա այնքան ընկերուհի ու սիրուհի ուներ, որ անծանոթուհուն նայելու կարիք չուներ:
Անցավ ևս մի քանի րոպե, Ոսկերչյանը տարօրինակ բան զգաց ներսում: Նա սկսեց խորը շնչել ու շնչառական ամեն ակտի վերջում շունչը պահել` զգալու համար կողքից եկող օծանելիքի բույրի նմանը չունեցող նոտաները: Գլուխն ակամայից շրջվեց անծանոթուհու կողմ: Ինքնավստահ կեցվածքով, խոշոր սևորակ աչքերով, կարե կտրվածքով, սպիտակ կիպ զգեստով ու սրածայր կոշիկներով կնոջը ռենտգեն արեց և անմիջապես հասկացավ, որ մետրոյում ամեն օր հանդիպող կանանցից չէ կողքինը: Համարձակ կինը անպատասխան չթողեց նրա հայացքները, ոտքը ոտքին գցեց ու ժամացույցին նայեց: Կնոջ օծանելիքի բույրն այնքան էր կլանել Ոսկերչյանին, որ նա առանց երկար-բարակ մտածելու հարցրեց.
– Ձեր օծանելիքն ուղղակի խենթացնում է ինձ, կասե՞ք` ինչ եք ցողել ձեզ վրա:
– Վարդաջրերից եմ րոպեներ առաջ դուրս եկել:
– Աստղիկ աստվածուհու հե՞տ էիք:
– Այո, ես էի, Աստղիկը, Վահագն ու Արամազդը:
Ոսկերչյանին դուր եկավ կնոջ սարկաստիկ պատասխանը, նա միանգամից հասկացավ, որ իր առջև շարքային տնային տնեսուհիներից մեկը չէ, ոչ էլ ստանդարտ մի կին:
Նրանք երկուսն էլ դուրս եկան մետրոյի վերջին կայարանում: Երբ կինը կանգնեց, Ոսկեչյանն անմիջապես աչքի անցկացրեց նրա նեղ իրանն ու գրավիչ կոնքերը: Նա այն տղամարդկանցից էր, որ երկար-բարակ խոսել, առավել ևս կաշկանդվել չէր սիրում: Նա քայլող համարձակություն էր, որի նշանակետից դեռ ոչ մի կին չէր վրիպել: Հենց այդ պատճառով Ոսկերչյանը տասը-տասնհինգ քայլ դնելուց հետո, կնոջն առավելագույնս մոտենալով` մեղմիկ շշնջաց.
– Հաջորդ խաչմերուկում իմ սիրելի հյուրանոցներից մեկն է, գնա՞նք:
– Իհարկե, վարդաջրերից հետո կուզեի սիրով ցողվել:
Քաղաքի բնակիչները մտազբաղ այսուայնկողմ էի կողմ էին գնում. մեկը պարտքի, մյուսը` կենցաղային հարցերի, մի մասն էլ` արդուկի տախտակ գնելու մասին էր մտածում:
Համարձակ Ոսկերչյանը հեշտ-հանգիստ օղակեց կնոջ իրանը, սևահեր գեղեցկուհին չընդդիմացավ, նա վայելում էր ամեն մի վայրկյանը` հեթանոսական զվարճանքներին սովոր լինելով:
Սենյակը թեպետ փոքր էր բայց շատ հարմարավետ էր, դա Ոսկերչյանի սիրո անկյունն էր: Նա շաբաթը մի քանի անգամ այստեղ էր լինում. երբեմն նույն, երբեմն միանգամայն տարբեր կանանց հետ:
Կինը թեթևությամբ գցեց պայուսակը մի կողմ, բարաձրակրունկները հանեց, բարձրացավ անկողնուն ու կիսապառկած դիրք ընդունեց: Ոսկերչյանը լոգարանից դուրս եկավ ու, տեսնելով համարձակ կնոջը, մոտ գնաց նրան: Կինը թեթև շարժումով հրեց նրան ու ականջին ծոր տվեց.
– Ի՞նչ օծանելիք ես ցանել:
– Իմ հիմնականը, տուբերոզայի նոտայով, դա իմ այցեքարտն է, խենթանում եմ դրա համար:
Եվ իսկապես, նա առանց այդ օծանելիքի տնից դուրս չէր գալիս, տուբերոզայի բույրը դարձել էր Ոսկերչյանի ֆիզիկական ու հոգևոր գոյության մի մասը: Կանայք խենթանում էին այդ բույրից, հանրագիտարաններից մեկում նա կադացել էր, որ տուբերոզայի բույրը կոչվում է «գիշերվա թագուհի» կամ «ծաղիկ, որի վրա հանգստանում են գիշերային թիթեռնիկները»: Բազում ու բազմապիսի գիշերային թիթեռնիկներ էին հանգստացել այդ բույրի ներքո, բայց կատվազգի այս կինը հերթականներից չէր:
Կինը մեղմիկ շարժումներով խենթացրեց Ոսկերչյանին, թելադրեց նրան մերկանալ, իսկ ինքը շարունակում էր նույն կիսաթիկնած դիրքում մնալ: Կնոջ դեմքին թույլ ժպիտ կար, նա գիտեր քայլերի հերթագայությունը, նա թագուհու պես դասավորում էր շախմատի ֆիգուրները: Երբ Ոսկերչյանը միանգամայն մերկ մոտեցավ կնոջը և սեղմեց ձեռքերում, կինն անսպասելի վեր թռավ անկողնուց, հագավ բարձրակրուկներն ու քայլեց դռան մոտ` հեգնանքով շեշտելով.
– Ինձ համար ծանր է տուբերոզայի բույրը:
Ոսկերչյանը ապշահար էր, քիչ մնաց նա ինֆարկտ ստանա, վազելով մոտեցավ դռների մոտ կանգնած կնոջը, բռնեց նրա թևն ու կլորացած աչքերով, շունչը կտրվելով` հարցրեց.
– Ես ձեզ դուր չեկա՞, ինչո՞ւ եք գնում:
– Ամիսներ առաջ տուբերոզայի օծանելիքի բույրը իմ աղջկան էլ էր խենթացրել, դուք նրան հանդիպել էիք կրկին մետրոյում և սրիկայի նման առիթից օգտվել 16-ամյա կուսական աղջնակի անփորձությունից: Դա ստորություն էր, դա անմարդկայնություն էր:
Ոսկերչյանի աչքերի առջև պարզորոշ գծագրվեց Մեգիի` 16-ամյա լուսաշող աղջկա դեմքը: Նա խելաքահան էր արել աղջկան մետրոյում, հետո կրկին բերել այս հյուրանոցն ու վարվել ուզածի պես: Նրա շունչը կտրվեց այն մտքից, որ այս կինը Մեգիի մայրն է: Նա եկել է ինձնից վրեժ լուծելու, ինպե՞ ս է նա ինձ գտել, ի՞նչ կարող նա անել: Վայրկյանների ընթացքում բոլոր հավանական ու անհավանական սցենարներն ուրվագծվեցին մորեմերկ տղամարդու աչքերում: Նա հազարավոր գրքեր էր կարդացել ու գիտեր` ինչ է նշանակում մոր վրեժը:
Մինչ շնչառությունն էր կարգավորում Ոսկերչյանը, ինքնավստահ կինը շառաչյունով ապտակեց քար կտրած տղամարդուն ու հավելեց.
– Այս ամիսների ընթացքում ես հետևել եմ ձեզ, այն օրից, երբ դուք հերթական անձեռոցիկի պես օգտագործեցիք ու մեկ ժամ էլ չանցած ձեր լիաթոք հաճույքից հետո դեն շպրտեցիք իմ աղջկան: Ես ամեն ինչ գիտեմ ձեր մասին, գիտեմ, որ դուք աշխարհում ամենից շատ ատում եք կիսատ թողած հաճույքը: Վայելե’ք այդ կիսատությունը ձեր ողջ կյանքի ընթացքում:
Դուռը շրխկոցով փակվեց, Ոսկերչյանը ուղղակի ընկավ անկողնուն և քարացած դիրքով մնաց մոտ կես ժամ: Կատարվածը տրամաբանությունից դուրս էր:
Գիշերվա երկուսին, զանգով կանչեց հյուրանոցի սպասուհիներից մեկին, առժամանակ լիցքաթափվեց, բայց ֆիզիկական հաճույքից անգամ բավարարվածություն չզգաց, առավոտվա կատարվածը դուրս չեկավ մտքից:
***
– Ուրիշ բան կուզեք պարոն Ոսկերչյան, գուցե ձեր սիրած կրուասանից բերե՞մ,- ժպիտը դեմքին սիրալիր հարցրեց երիտասարդ մատուցողուհին` սթափեցնելով և ուշքի բերելով Ոսկերչյանին քսանչորս օր առաջ կատարված դիպվածից:
– Շնորհակալ եմ Ստելլա ջան, միայն հաշիվը բեր:
Մատուցողուհու հարցից իրականություն վերադարձավ Ոսկերչյանը, բայց մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցածը ամբողջապես փոխել էր նրան: Հիմա էլ գրեթե ամեն օր կանանց հետ ժամանակ էր անցակացնում, քաղում կյանքի շռայլությունները, բայց կիսատ թողած հաճույքը անհատակ դատարկություն թողեց նրա ներսում:
Իսկ դիպվածից արդեն հինգ ամիս անց ընկերները տարօրինակություններ նկատեցին Ոսկերչյանի վարքագծում. շատ կտրուկ նա սկսեց չինական փիլիսոփայություն ուսումնասիրել: Հնարավոր ու անհնար առիթի դեպքում էլ ծանոթներին ու անծանոթներին չինական փիլիսոփայութունից խտացված ծաղկաքաղ էր անում` մեջբերելով իր հոգուն հարազատ դարձած տողերը.
– Շատ հաճույքները տանում են դեպի տառապանք:
