Սիրված երգերը հայերեն | Հեյդու Հեդայաթի. Մի գնացք, դատարկ

Մի գնացք, դատարկ, գնում է քարափ,
Մի նավակ, ծովի վրա, կորցրել է ճամփան,
Մի թմբուկ, անկյունում ամբարի, փոշով է պատված,
Մի նավաստի, կղզում, կիսաքուն, արևի ստվերում, չունի թիակ, չունի թիակ․․․

Ճամփորդակից ու հացընկեր նեղ օրերի,
Մի ճամփա՝ ժառանգած այն քաղցրաձայն ծովաթռչնից հարավի…

Նրա կարմիր շուրթերի ժպիտից ես կընկնեմ,
Իմ ձիուց, ծագումից ես ծովը կընկնեմ

Ծո՜վ[1]․․․ Ինչ անուն է սքանչելի․․․

Ծովը ես կընկնեմ, քարափ ես կընկնեմ, Դաշտի[2] ես կընկնեմ,
Թե Դաշտի դու հասնես ՝ բարձրաձա՜յն խնդա,
Բարձրաձա՜յն խնդա՝ տան հուշերի գիրկն ընկնեմ,
Ա՜խ, տան հուշերի գիրկն ընկնեմ․․․  X2

Հարազատնե՜ր, լուր տարեք իմ վշտացած սիրելիին,
Որ Ֆայեզը[3]` մեկ հոգի, իսկ թշնամին հազար է, հազար է․․․

Ախ, սի՜րտ, լուր եկավ, որ Դաշտեստանում[4] գարուն է,
Վա՜յ, հողը Ֆայեզի արյունից կակաչների դաշտ է․․․

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

 

[1] Պարսկերեն՝ دریا [dæɾˈjɒː], պարսկերենում նաև իգական անձնանուն է, ինչպես հայերեն «Ծով» անունը։ Տես՝  Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944 թ․, 573 – 682 էջեր։

[2] Պարսկերեն՝ شهرستان دشتی‎,  Իրանի Բուշեհր (պարս.՝ بوشهر‎) նահանգի (օսթանի) ինը շրջաններից (շահրեստաններից) մեկն է։
Բուշեհրը քաղաք-նավահանգիստ է Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին։

[3] Ֆայեզ Դաշտի (فایز دشتی) կամ Ֆայեզ Դաշտեստանի (فایز دشتستانی) (1834 – 1911 թթ․) հարավիրանական քնարերգու։ Իրանի ժողովրդական պոեզիայի ականավոր դեմքերից մեկը։ Հայտնի է սիրո և կարոտի թեմայով իր հուզական دوبیتی , այսինքն՝ «երկբեյթ» ստեղծագործություններով կամ քառյակներով։

[4] Պարսկերեն՝ شهرستان دشتستان , շրջան (շահրեստան) Իրանի հարավում։
Վարչական կենտրոնը Բորազջանն է (պարս.՝ برازجان), քաղաք Իրանի հարավում, Բուշեհր օսթանում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *