Վարդան Դանիելյան | Առաջին փառատոնը

Լուսանկարը՝ հեղինակի

— Ձեռք չտա՜լ, ձեռքերով ձեռք չտա՜լ,- գոռաց հյուսիսային թիմի մարզիչը հուզված լրագրողուհուն և շարունակեց ջուր պզացնել ամբողջովին մերկ երիտասարդի անդամին, ով փակ աչքերով մեխանիկորեն սեղմում էր ձեռքի սպունգը ու լսում մարզիչի հրահանգները։
— Դուխո՛վ, կարևորը՝ դուխո՛վ,- գոտեպնդում էր իր սանին հարավ-արևելյան թիմի մարզիչը։
Հեռվում երևում էին ժամանող մեքենաները, և Եղիպատրուշ-Դալարիկ ճանապարհին կից անապատացած դաշտակն անսովոր մարդաշատ էր դառնում: Այդ օրը Հայաստանի մաստուրբացիայի առաջին առաջնությունն էր կայանալու այդտեղ։ Երկրի բոլոր մարզերից եկած պատվիրակները տկլոր կանգնել էին ինքնաշեն բեմի ետևում և նախամրցութային վարժանքներ էին անում։
Արևը թեժ էր ու պատսպարվելու տեղ չունեցող լրագրողների խումբը ծվարել էր տարածքում երևացող միակ ծառի տակ։ Նրանցից ոմանք ննջում էին, մյուսները՝ դժկամությամբ ինչ-որ բաներ էին գրում նոթատետրերի մեջ։ Մեկանգամյա օգտագործման բաժակները ձեռքին՝ նրանց մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ, ում վերնաշապիկի վրայի բեյջին գրված էր «իվենթ մենեջեր»։ Նրան ուղեկցում էր ճաղատ օգնականը՝ ձեռքին բուկլետների կապոց։
— Սիրելիներս,- ասաց տղամարդը,- ներողություն եմ խնդրում ուշ մոտենալու համար, ստիպված էի որոշ անհետաձգելի կազմակերպչական խնդիրներ լուծել, բայց այժմ ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ։ Սիլ վու Պլե:
Առաջինը խոսեց հայկական հեռուստատեսությունների միակ ներկայացուցիչը.
— Շնորհակալություն, իհարկե, հրավերի համար, բայց լսե՛ք, ձեր սահմանափակումը համարյա զրոյի է հասցրել իրադարձության լուսաբանման հնարավորությունը։ Ի՞նչ է նշանակում՝ «նկարահանումն արգելվում է»։
— Եվ բացի այդ, չլսված բան է՝ նախապես հավաքել հեռախոսները, մենք ի՞նչ է, բռնապետությունո՞ւմ ենք ապրում,- մեջ ընկավ ժամանցային կայքերից մեկի խմբագիրը,- ասում եք՝ մի՛ նկարեք, չենք նկարի, բայց ե՛տ տվեք հեռախոսները,- վրա բերեց նա։

— Կներեք, բայց այս թեման փակված համարենք։ Միայն տեքստ, միայն խոսքեր։ Սե ֆինի:
— Ես առնատյաց չեմ, բայց չե՞ք կարծում, որ այս ամենը խտրականություն է,- մեջ ընկավ Հայաստանի ֆեմինիստների ասոցիացիայի նախագահն ով համատեղությամբ նաև լրագրող էր,- Ե՛ս, ինչու չէ՝ մե՛նք,- շարունակեց նա՝ նայելով կոլլեգաներին,- Այո՛, մենք խստորեն պահանջու՛մ ենք, որ կանայք էլ մասնակցեն:
— Կլինի՛, կլինի՛, հաջորդ տարի ամեն ինչ էլ կլինի,- պատասխանեց մենեջերը: Եվ ոչ միայն դա: Ժամանակի սղության պատճառով այս տարվա փառատոնը հանրապետական մասշտաբի է, բայց խոստանում ենք, որ մյուս տարի կընդլայնենք աշխարհագրությունը և այն կդարձնենք համահայկական: Ի դեպ՝ գալիք փառատոնը հավերժացնելու էքսկլյուզիվ իրավունք է ստացել այն ընկերությունը, որը ժամանակին նկարել է «Մեր ծերերը» շարքը՝ ծագումով հայ հոլիվուդյան պոռնոաստղերի մասին:
Նա ձեռքի շարժումով իրեն ավելի մոտ կանչեց լրագրողներին՝ կարծես ցանկանալով ինչ-որ հույժ գաղտնի բան հայտնել, չնայած որ տարածքում միայն իրենք էին:
— Սա պաշտոնապես դեռ հայտարարված չէ, բայց Գյոթեբորգի փառատոնն արդեն դրամաշնորհ է հատկացրել, և վստահաբար, ապագա ֆիլմի պրեմիերան կկայանա հենց այնտեղ:
— Իսկ հայաստանյա՞ն պրեմիերան,- հարցրեց շեկ մազերով մի կնիկ:
— Կլինի՛, անպայմա՛ն կլինի, բայց Գյոթեբորգից հետո: Կներեք, բայց մի հարց էլ ես ձեզ տամ, սիրելի լրագրողներ,- թեման փոխեց տղամարդը,- խստորեն պահանջ էր դրվել, որ սեփական տրանսպորտային միջոցներով չենք ժամանում միջոցառման վայր: Միայն մեր ավտոբուսով: Այն ու՞մ մեքենան է ավտոբուսի կողքին:
— Մե՛րն է, ասաց սկանդալային նորությունների կայքի ներկայացուցիչը,- հասկանում եմ, որ փոքր-ինչ խախտել ենք ռեգլամենտը, բայց ուշացել էինք ավտոբուսից, իսկ լուսաբանել՝ ցանկանում էինք:
Մենեջերն ուշադիր լսեց, ապա կանչեց օգնականին և ականջին բան շշնջաց։ Վախեցած լրագրողների հայացքներից երևաց, որ մի բան այն չէ։ Եվ իրոք, օգնականները ետ եկան և մենեջերի ականջին նրանց կողմից ասվածից հետո սփրթնած լրագրողներից մի քանիսին ստիպեցին նստել մեքենան եվ հեռանալ։

— Ես հիացած եմ լրտեսական ունակություններով,- մնացածին դիմելով՝ ասաց իվենթ մենեջերը, բայց դե արդյունքում դա նրանց ոչինչ չտվեց։ Մենք ջնջեցինք մեքենայի ռեգիստրատորի ձայնագրությունը։ Խնդրում եմ հաշվի առնել դա, ու կասկածելի քայլերի չդիմել։

Հանրապետության անդրանիկ ստուգատեսը որոշվել էր անցկացնել առանց հանդիսատեսի՝ ավելորդ սադրանքներից խուսափելու համար։ «Առաջինի մասին թող մամուլից իմանան»,- որոշել էր կազմակերպչական խումբը։ Մասնակիցներն էլ թուղթ էին ստորագրել, որ մինչև մրցաշարը չեն բարձրաձայնելու դրա մասին։ Լրագրողներին, այն էլ կազմակերպիչների համար վստահելի թերթերից ու հարթակներից, ինֆորմացիան տրվել էր հենց մրցույթի օրը՝ արտահոսքից խուսափելու համար: Ցանկացած ֆոտո կամ վիդեո միանգամից կհասարակացներ գործընթացը, իսկ ահա տեքստը կմիֆականացներ այն։

— Դե, մինչ սկսվելը՝ let’s go out to the beach, զովանանք մենք մի քիչ,- ասաց մենեջերը ու ձեռքի շարժումով կանչեց կարճ համազգեստով աղջիկներին: Նրանցից մեկը չհալչող սառույցի մեջ դրված պիրկ բանաններ հյուրասիրեց լրագրողներին, մյուսը՝ սուրճ, հաջորդը՝ հյութ և սառը ջուր։ Ճաղատ օգնականը այդ ընթացքում բաժանում էր բուկլետները, որոնց վրա մեծատառով գրված էր «Պատմության մեջ Ձեռնաշարժույթի առաջին փառատոնի կանոնակարգը», իսկ տակի տեքստը շատ մանր էր ու անընթեռնելի:
Լրագրողները դեռ ուսումնասիրում էին թերթոնը, երբ լսվեց գոնգի ձայնը։ Նրանցից մեկը անակնկալի գալով սուրճը թափեց վարտիքին ու կատաղությունից մնացած հեղուկը գետնին շփեց։ Զայրույթը վայրկյաններ անց փոխարինվեց զարմանքով, երբ հերթով բեմ բարձրացան առաջնության մասնակիցները։ Բոլոր լրագրողների հայացքները սևեռվեցին բեմի ուղղությամբ։ Կոնֆերանսիեն, ով շալվարով էր, մասնակիցներին ներկայացնելուց հետո արդարացավ, որ կամաչեր այսպիսի դյուցազունների մոտ առանց տաբատի ներկայանալ։
— Բարի երեկո, պաշտելիներս, ողջունում եմ ձեզ Առաջին այսօրինակ, աննախադեպ փառատոնին ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում,- ասաց նա։ Սա հիրավի պատմական իրադարձույթ է, դարակազմիչ։ Շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Գիտեք,- դիմելով հանդիսատեսներին շարունակեց նա,- ոչ մի կերպ չնվաստացնելով մեր հանդիսության մասնակիցներին՝ պետք է արձանագրել, որ այսօրվա հերոսը մեկն է՝ և այն նորին մեծություն անդամն է:
Ծափահարությունները իրենց սպասեցնել չտվեցին. մի քանի աղջիկ, կազմակերպիչների խնդրանքով և իհարկե վարձատրությամբ, իրենց վրա էին վերցրել այդ գործը:
— Ի դեպ, փառատոնի նախօրեին առաջին անգամ հայերեն հրատարակվեց մեր հայրենակից պրոֆեսոր Քիշմիշևի «Օնանիզմը որպես անախրոնիզմ» աշխատությունը, որի անվճար օրինակները բաշխվեցին համարյա թե բոլոր բարձրագույն հաստատություններին։
— Այ օրինակ դուք,- դիմեց կոնֆերանսիեն սլավոնական տիպի արտաքինով աղջկան, հասցրե՞լ էք արդեն ծանոթանալ բրոշյուրին։ Աղջիկը, ում հայացքը սառել էր հարավի պատվիրակի վրա, շփոթված նայեց կոնֆերանսիեին։
— Սիրունիկս,- շպռեխեն զի արմենիեն՝ հայերեն հավանաբար խոսում էք:
— Իհարկե, ես Երևանում եմ ծնվել,- պատասխանեց աղջիկը,- բայց ծնողներիցս մեկը ուկրաինուհի է:
— Հավանաբար մայրը,- բարձր ասաց հաղորդավարը, ու գոհ ինքն իրենից ավելացրեց,- Կբաշխե՞ք մեզ ձեր անունը:
— Լանա,- ասաց աղջիկն ու հայացքը նորից գցեց հարավցու վրա:
— Էհ, սիրելի Լանա, մտքիդ միայն կարմիր գլան ա:- ասաց կոնֆերանսիեն և զուսպ խնդմնդոցներից հետո ավելացրեց,- Խնդրում եմ չնեղանալ, ես մի քիչ հումորիստ մարդ եմ։
Պատվիրակները հպարտ կանգնել էին, հանդիսատեսն ու լրագրողներն արդեն սպասում էին մրցույթի սկսվելուն, բայց հաղորդավարը շարունակում էր խոսել:
— Նախապատրաստվելիս հասկանում էինք, որ «անդամ» բառը, անընդհատ օգտագործվելով, ծամծմվել ու փոքր-ինչ իմաստազրկվել է: Մենք փորփրեցինք բազում բառարաններ, և գտանք փոխարինող մի բառ, որը հույս ունենանք այսուհետ չի իջնի մեր լեզվի լեզվից: Եվ այդ բառն է…:
Նա ձեռքով նշան արեց աղջիկներին, ովքեր սինխրոն գոչեցին:
— Առ-նատամ, Առնա-Տամ, Առ-նա-տամ:
— Կտո տակոյ «առնա», գդե էտը «տամ», նինավիժու ռուսկիյ,- թմբիրից դուրս եկավ միակ օտարերկրացի լրագրողը՝ «Սիխուարուլի Մաստուրբեբա» կայքի հայաստանյան թղթակիցը, ով նաև իրենց երկրի դեսպանատան աշխատող էր: Նրան արագ բացատրեցին, որ խոսքը հայերեն է, ինչից վրացին անսպասելի ուրախացավ:
— Կենսունակ օրգանիզմը պահանջում է ծախսեր,- շարունակեց կոնֆերանսիեն, և չնայած նրան, որ կազմակերպչական ամբողջ ֆինանսական բեռը ընկել է մեր ֆեդերացիայի վրա, պետք է նշել նաև երկու կարևոր անուն:
Առաջինը դա «Զանազան Քսուկներ» խանութների ցանցն է,- ջերմ, խնդրում եմ ջերմ ծափահարություններ, ասաց վարողը և շարունակեց,- իսկ երկրորդը մեր սիրելի բժիշկ Մոկացյանի կլինիկան է:
Ծափերն ավելի ուժեղացան:
— Ի ուրախություն մեզ, բժիշկն այստեղ է, դիմավորեք՝ բժիշկ Մոկացյան, կամ՝ «առնաբույժ արևելյան», գոչեց կոնֆերանսիեն ամբողջ ձայնով,- ի դեպ, պարոն Մոկացյանը հանդիսանում է նաև մեր Ֆեդերացիայի նախագահը և նրան է պատկանում «Զանազան Քսուկներ» խանութների ցանցը:
Այդ ընթացքում Մոկացյանը հայտնվեց բեմում՝ երկու կնոջ և մի տարեց տղամարդու ուղեկցությամբ:
— Ահա և մեր ժյուրիի կազմը- գոչեց վարողը,- Պարոն Մոկացյան, ժյուրիի նախագահ, վաստակավոր բժիշկներ Տիկին Մելսիդա Եսայան և Կլեմենտինա Կոց, և ,- այստեղ նա բարձրացրեց ձայնը,- ևեեեե՜վ, փառատոնի պատվավոր հյուրը՝ Միսթեր «Միսթեր Քլըրադո-76» տիտղոսը կրող մեր հայրենակից՝ Հովնան Հագուրդյանց:
— «Օ»-ն գերար մանչս ,- ասաց ծերուկը, բայց նրա ձայնը չլսվեց բուռն օվացիաների պատճառով:
Կոնֆերանսիեն ժյուրիի անդամներին հատուկ քանոն, մատիտ, բլոկնոտ և թղթե մետր տվեց, ու նրանք մոտեցան մասնակիցներին:
— Ի դեպ, գործիքները չեխական «Կոխի-նոր» ֆիրմայի արտադրության են, որոնք բավականին թանկ են և ամենաստույգ արդյունքներ են ապահովում,- ասաց կոնֆերանսիեն:
Մինչև Ժյուրիի տղամարդիկ նախնական չափումներ էին իրականացնում ու նաև զննում մասնակիցների արտաքին տեսքը և հիգիենան, Տիկին Կոցը հանկարծակի բռնեց պատվիրակներից մեկի ամորձիքը: Տղան չէր հասցրել վախենալ, երբ վրա հասած Մելսիդա Եսայանը ասեց, որ հանգիստ լինի, քանզի նրանք ուղակի ստուգում են ամորտիզացիան:
— 32 փայլուն էկզեմպյար, մի իսկական առնատամնաշար, մեր երկրի անսասան առնաշարը,- բացականչեց հաղորդավարը: Այդ ընթացքում Միսթեր Քըլըրադոն և Մոկացյանը պտտվեցին և սկսեցին զննել տղաներին հակառակ կողմից: Հանկարծ ծերուկը կանգ առավ և մատը ուղղեց մասնակիցներից մեկի հետույքին: Մոկացյանը մոտեցավ, ուշադիր նայեց, ապա, գլուխը տարուբերելով, ծերուկին ասեց.
— Էհ, բարքեր, բարքեր։
— Երիտասարդ, եդևիդ անցքը դեմինիցդ հասդ է, հային հարիր չէ,- չդիմանալով՝ մասնակցին ասաց Միսթեր Քլըրադոն:
— Կուզես քոնն էլ հաստացնեմ,- տակ չմնաց մասնակիցը:
Ծերուկը անակնկալի եկած սառեց տեղում:
Բայց պատվիրակը արդեն կատաղել էր:
— Դու որդեղից էիր՝ ասիր,- հարցրեց նա:
— Դեթրոյթեն եմ,- հիմա Դեթրոյթեն եմ, շփոթված պատասխանեց ծերուկը:
—Կոխեմ քեզ Դեթրոյթում,- շպրտեց պատվիրակը:
Մոկացյանը զգալով, որ սկանդալ է հասունանում, ետ քաշեց ծերուկին ու գոչեց.
— Ոչ մի խտրականություն, այլ համերաշխություն և բազմազանություն, սա համերաշխության և բազմազանության մաստուրբացիայի փառատոն է:
Աղջիկները ծափ տվեցին, վարողը, ով այս ընթացքում կանոնադրական հարցեր էր պարզաբանում լրագրողներին հետ, արագ վերադարձավ ու փորձեց ցրել տհաճ իրավիճակը մտքին եկած առաջին հարցով:
— Ձեր մարմինները հիասքանչ են, բայց մեզ հետաքրքրում է նաև գեղեցիկի ձեր ընկալումը,- ասաց նա՝ դիմելով մասնակիցներին,- և իմ հարցը սա է՝ արդյո՞ք սիրում եք պոեզիա:
Աղջիկներից մեկը բեմ բարձրացավ, ու միկրոֆոնը ձեռքին սկսեց անցնել անակնկալի եկած մասնակիցների դիմացով:
— Այո…Այո..Այո,- հերթով լսվեցին անվստահ ձայներ շարքի տարբեր կետերից:
— Նրանք սիրում են,- գոչեց վարողը և ավելացրեց նախապես հորինվածը:

Սիրեք պոեզիա – հատկապես Ճապոնական,
Գրավեք կանանց՝ կարդալով հոքքու,
Ես այդպես կատարել եմ մի քանի հոգու:

Աղջիկները և լրագրողները ծափահարեցին, կոնֆերանսիեն, զգալով որ իրավիճակը հարթվեց, ավելի վստահ շարունակեց.
— Ինչպես տեղեկացաք կանոնադրությունից, մենք ունենք երեք հիմնական կոնկուրս՝ աջ ձեռքով, ձախ ձեռքով և օրիգինալ կոնկուրս, որի ընթացքում առավելագույն միավորներ հավաքած պատվիրակը կդառնա հանրապետության լավագույն ձեռնաշարժիկ։
Նորից ծափեր հնչեցին, սակայն այս անգամ դրանք ընդհատվեցին ապտակի բարձր ձայնով՝ Միսթեր Քոլորադոն անսպասելի հարվածեց իրեն անպատված տղային: Մոկացյանը փորձեց կանխել տղայի պատասխանը, դա արեց շատ անսամթ, և ծերուկի փոխարեն հարված ստացավ դեմքին:
— Առնատամըմ պլոմբին,- ասեց հյուսիս-արևմտյան շրջանի ներկայացուցիչըը:
Արագորեն վերև բարձրացած օգնականները թևերից բռնած դեպի ետնաբեմ էին տանում կարգախախտ պատվիրակին, երբ դեպի բեմ ցատկեց նրա մարզիչը։
— Սա անարդար է, անարդար է, մենք պատրաստվել էինք, ջանք էինք վատնել, ես, մենք պահանջում ենք արդարություն,- գոչեց նա,- մենք ցույց տալու բան ունենք աշխարհին։ Խնդրում եմ, թույլ տվեք ցուցադրել գոնե օրիգինալ համարը:
Տիրեց լռություն։ Կոնֆերանսիեն նայեց Մոկացյանին, ում ծնոտին տիկին Մելսիդան թաշկինակի մեջ փաթաթած սառույց էր դրել: Մոկացյանը գլխով արեց՝ ի նշան մերժման։
Խնդրում եմ, մեծարգո ժյուրի, մեծարգո հանդիսատես, սա տարիների աշխատանքի արդյունքն է, ուղղակի խնդրում եմ,- շարունակեց թախանձագին խնդրել մարզիչը:
Կոնֆերանսիեն նորից նայեց Մոկացյանին, ում ականջին տիկին Մելսիդան ինչ-որ բան էր շշնջում։
— Միայն բացառություն կարգով,- ասաց Մոկացյանը։
— Արի,Աբո,- առանց հապաղելու գոռաց մարզիչը։
— Ա-բո, Ա-բո, Ա-բո,- վանկարկեցին աղջիկները։
Պատվիրակը լուռ բարձրացավ բեմ, գլուխը կախ կանգնեց։ Մարզիչը սպորտային համազգեստի գրպանից հանեց լուցկու տուփը ու մեկնեց նրան։
—Ի՞նչ եք անելու, միգուցե բացե՞ք փակագծերը,- անհանգստացած ասեց վարողը։
— Մենք պատրաստվում ենք անդամով լուցկի վառել,- պատասխանեց մարզիչը։
Այս բառերից անակնկալի եկած Տիկին Կոցը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ Միսթեր Քոլորադոյի վրա, ով չնայած մեծ տարիքին, հմտորեն գրկեց տիկնոջը և չթողեց, որ նա գետնին հայտնվի:
— Մա՛րդ ա վատացել,- գոչեց կոնֆերանսիեն, բայց տեսնելով ժպտացող տիկին Կլեմենտինային՝ ավելացրեց,- փաստորեն կեղծ ահազանգ էր: Եկեք վերադառնանք մեր մասնակցի պատրաստած համարին:
Առաջին փորձից Աբոյի մոտ չստացվեց։ Երկրորդն ու երրորդն էլ ձախողվեցին։ Լռություն էր, քրտինքը գնում էր մարզիկի վրայից։
— Կպչուն քից, տես ինչխ կվառե,- միջամտեց հյուսիս-արևմտյան մասնակցի մարզիչը և ավելացրեց,- կրնա տունը սայլակով էք էրե։
— Հառամ ըլնի սենց բանը, սաղ ռեսպուբլիկանյով խայտառակ արիր, Աբո,- գոռաց մարզչն ու ցատկեց բեմ, խլեց մարզիկի ձեռքից լուցկին, իջեցրեց իր սպորտային համազգեստը ու ասեց.
— Նայի, ախմախ։
Առաջին-իսկ լուցկին վառվեց։ Բոլորը սկսեցին ծափ տալիս։
Վառած լուցկին շպրտելով ետնաբեմ՝ նա նորից լուցկիներ հանեց ու վառելով՝ սկսեց շպրտել նույն ուղղությամբ: Ծափերն ուժեղացան:
— Չտեսնված բան է,- գոռաց կոնֆերանսիեն, չտեսնված ու չլսված։
Աբոն գրկեց մարզիչին ու բարձրացրեց վեր։ Ծափերը չէին դադարում։
Բոլորը միանգամից սթափվեցին, երբ նկատեցին մասնակիցների ետևում վառվող եռնաբեմը։
— Հրդեհ, հրդեհ,- գոռաց օգնականն ու սկսեց վազել աջ ու ձախ։
— Ջու՜ր, ջու՜ր,- գոռաց մեկ ուրիշը։
Տկլոր մասնակիցները հերթով սկսեցին ցատկել բեմից։
Սաստիկ շոգը և ջրի բավարար քանակի բացակայությունն անհնարին էին դարձնում հրդեհի մարումը։
— Ով ինչ կարող է՝ վերցրեք ու տարեք դեպի ավտոբուսը,- գոռաց կոնֆերանսիեն։
— Այ անասո՜ւն, ի՞նչ մատերիալից էք սարքել, որ սենց կպավ,- գոռաց փախչող Մոկացյանը իրենից առաջ ընկած մենեջերին։
Մասնակիցները իրար հերթ չտալով խցկվում էին ավտոբուսի մեջ: Բեմը մի քանի րոպեյում այնպես վառվեց, որ սկսեցին երևալ մետաղե կարկասները։
— Սա Burning man է, It’s a Burning man, it’s fantastic,- վերջին վազողների մեջ կանգնած գոռում էր ծերուկը,- Burning man, Freedom, Nevada,- դեպի Մոկացյանը նայելով ու ձեռքերը թափահարելով՝ նորից գոռաց նա։
— Կոխե՛մ քեզ Նևադայում,- քթի տակ ասաց Մոկացյանն ու ներսից շրխկացրեց մեքենայի դուռը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *