Ֆրենկ Օ’Հարա | Բաղեղը դողում է

***

Բաղեղը դողում է գամակի վրա,
և օդը փայլում է վարդագույնի մեջ,
որի ներքո ես՝ ճոճվելով
լացում էի․ «դա այսօր է, կարծում եմ»։

Շուրջս սպիտակ սյուներ են
և խոտի մեջ քարեր են թաքնված,
սիրտս կամարվում է իր՝ «գտա՞ր ինձ,
ես վերադառնում եմ»-ից՝ ինչպես կանեփնուկի հոնքը։

Օ՜հ, մայիսյան թռիչքի քաղցր նևրոզ,
ազնիվ թիակ, որը սպասում է, որ ծովը սպիտակ կլինի։
Քո քար արցունքը ես ընդունում եմ, որպես
գիշերային անկում իմ սրտի միջազգայնության մեջ։

Թվում է՝ մայրամուտը մագլցում է վեր,
իսկ ես գալիս կամ գնում եմ հետ,
քանզի մեր սերը թանաքի պես ինքն իրեն չորանում է
երկարատև լողալուց և սրտի կաթվածից հետո։

***

Արի զբոսնենք, ես
ու դու՝ անտեսելով
եղանակը, եթե անգամ  անձրևի ուժգին
մեր ոտնաթաթերին,

մենք պուդելների նման
կթրջվենք և կողողվենք
ջրորդանի ջրով
դա կլինի

հուզիչ:  Ոչ բոլոր ճամփորդություններն են
այսպիսին. դուք պարզապես
միացնում եք ձեր ոտնաթաթերը, հետո
գուցե արյունը, որ

իմաստ ստանա լինելը, և հնարքը
մեզ համար աննշան դառնա,
մինչ բաց ծով դուրս գալը,
հնարավոր է․․․

և լանդշաֆտը մեզ
տարօրինակ լավություն կանի, երբ
տագնապով կնայենք
միմյանց։

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *