Ռուփի Քաուր | Դեպրեսիան չի թակում դուռը

Եթե սրանից առաջ հարցնեիք ինձ, կասեի, որ
Եթե դեպրեսիան թակեր իմ դուռը,
Ես կճանաչեի նրան մեկ ակնթարթում։
Ես կկանխազգայի նրա գալը.
Թռչունների երամը՝ իմ պատուհանից դուրս,
կազդարարեր նրա գալուստը։
Ես շատ լավ ծանոթ էի բոլոր ախտանիշներին,
Ես եմ ախտորոշել ընկերներիս առնվազն կեսին,
Անհնար էր, որ այն շրջանցեր ինձ։
Բայց դեպրեսիան, երբ եկավ, չթակեց դուռը,
Այլ մտավ բաց պատուհանից, աննկատ,
Երևի սողոսկեց իմ մեջ, երբ քնած էի,
Մինչ հասկացա, որ այն, ինչ զգում էի, տխրություն չէր,
Հիվանդության ճանկերն այնքան խորն էին մտքիս մանրաթելերի մեջ, որ արդեն չէի կարող հասկանալ,
Որ մասն էր կազմում այն և որը՝ ես։

Ես մեղադրեցի անցյալս,
Մեղադրեցի աշխատանքս,
Մեղադրեցի ամեն ինչ,
Մինչև մեղադրելու ոչինչ չմնաց,
Եվ մահանալու մասին մտքերը դարձան
Ինձ հանգստացնող միակ բանը,
Մինչ մահը սարսափեցնում է նորմալ մարդկանց,
Ես ձևացնում էի, որ դա լուծում է։

Ակնհայտ էր, որ ես օգնության կարիք ունեի,
Ուստի փնտրտուքներ սկսեցի հոգեբանի,
Եվ թույլ տվեք ասել․
Ճիշտ հոգեբան գտնելը ժամադրության պես մի բան է,
Պիտի գնաս և փորձես բոլոր տարբերակները,
Մինչև գտնես մեկին, որը միանգամից կհասկանա քեզ,
Իսկ լավագույնները միշտ զբաղված են։

Այդ շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ,
Ամեն օր, ես հանդիպեցի տարբեր հոգեբանների, մինչև՝
Գտա մեկին, ում հետ որոշակի քիմիա զգացի։
Մեր առաջին թերապիային ես հարցրի․
—Սա երբևէ կանցնի՞, ես կլինե՞մ երջանիկ։
Նա ասաց․
—Օ՜հ սիրելիս, մեր ժամն ավատվեց։

Ես տուն գնացի և գրանցվեցի մեդիտացիայի համար,
Բայց կեսից փախա, քանզի մտքերս այնքան խառն էին,
Չկարողացա այլևս դիմանալ։

Հետո ես փորձեցի յոգա՝ հուսալով, որ կկարողանամ
դեմքով ներքև նայող շան դիրքով հաղթահարել դեպրեսիան։

Հետո հանդիպեցի վերափոխման մարզչի, որն ասաց այն ամենն, ինչ պիտի անեի.
Մտքերս պետք է վերածրագրավորեի և դրանք ավելի դրական դարձնեի,
Ինչը շատ պատասխանատու էր թվում։ Ոչ, շնորհակալություն։

Բժիշկս ասաց, որ օրական մեկ ժամ մարզվելը կարող է օգնել։
Եվ ես ուզում էի հարցնել՝ ինչպե՞ս կարող եմ դա անել,
երբ էներգիաս հազիվ հերիքում է անկողինս լքելուն։

Ես դեպրեսիայի մասին 25 գիրք պատվիրեցի
Եվ սկսցի հերթով կարդալ,
Ինչն ինձ ավելի ճնշեց։

Հեգնանքն այն է, որ սա մեծ ծավալի աշխատանք է յուրաքանչյուրի համար,
Եվ պատկերացրե՛ք,
որ այս հիվանդությունը շարժվելը
դարձնում է անհնարին։
Շատ օրեր պայքար են արթնանալու, անկողնուց վեր կենալու
և տանից դուրս գալու համար։

Ես ուզում եմ հոտնկայս ծափահարել յուրաքանչյուր մարդու,
Ով արթնանում և քայլում է դեպի արևը,
Երբ շողքը նրանց ետ է քաշում ներս։

Ես շքերթ եմ ուզում,
Երաժշտություն եմ ուզում,
Հրավառություն եմ ուզում
Նրանց համար, ովքեր գոյատևում են լռության մեջ։

Դեպրեսիան միայնակ հիվանդություն է,
Չկա բուժում, որ համապատասխանում է բոլորին.
Դա փորձ և սխալ է։
Եվ ես անում եմ լավագույնը, որ հույս ունենամ
Իմ կյանքի սիրո համար։
Ես կդիմավորեմ ամեն առավոտը «ես կարող եմ»-ով,
Անգամ, եթե թվում է՝ «ես չեմ կարող»։
Ես կարող եմ
Ես կարող եմ
Ես կարող եմ
Տեսնել օրը, որ կհալեցնի ինձ,
Ես կարող եմ շարժվել, և տխրությունը
Կթափվի իմ ուսերից՝
տեղ բացելով ուրախության համար։
Ես մի օր գույներով լի կլինեմ,
Ես նորից կկենդանանամ մի օր։

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *