Լուսինե Բուղայան | Երազանք անիվների վրա

Լուսինե ԲուղայանԿերպարներ` 

Ջոնի- մոտ 30 տարեկան, ամերիկայից ժամանած երիտասարդ

Տիգրան – մոտ 8 տարեկան տղա , ով սրբապատկերներ է վաճառում

Պ. Հարություն- մոտ 50 տարեկան, երաժտության մասնագետ

Տիկին Ստեփանյան- մոտ 40 տարեկան, լուսանկարչական տաղավարի տնորեն

Արմինե- մոտ 6-7 տարեկան աղջիկ, ով սովորում է ջութակ նվագել

Մասայական տեսարանների համար երեխաներ և որոշ միջանցիկ կերպարներ

       

Տեսարան 1

Դրսում արևոտ եղանակ է: Օդանավակայանի դռնից դուրս է գալիս Ջոնին՝ մոտ երեսուն տարեկան / սև աչքունքով , արտահայտիչ հայացքով, երկար մազերով, մորուքով, հագին սև կաշվե, երկար վերարկու , սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ, երկարաճիտ կոշիկներ, ձեռքին մի սպորտային պայուսակ/ : Դուրս է գալիս, նայում  շուրջը , աչքերը փակում , խորը շունչ է քաշում: Օդանավակայանի մուտքի մոտ կանգնած բազմաթիվ մեքենաներից մեկի վարորդը  /միջին տարիքի տղամարդ/ մոտենում է Ջոնիին:

Վարորդ- Էս ո՞վ ա թողել մեր ախպորը մենակ, շիվար , ասա ո՞ւր ես ուզում տանեմ, կտանեմ ուր ուզես, էժան գնով:

Ջոնին շրջվում, նայում է վարորդին, հայացքը իջեցնում է ցած:

Վարորդ– /Ոտքից գլուխ նայում է երիտասարդին / ասում եմ՝ <<do you want a texy?>>                       / բերանը ծամածռելով/:

Ջոնի – Ձեր թեքսին տանո՞ւմ է անցյալ :

Վարորդ– Տանում ա, խի՞ չի տանում, ուր ուզես կտանի:

Վարորդը բաց է անում դուռը, Ջոնին նստում է ետնամասում, իսկ ինքը ղեկի մոտ:

Վարորդ- Հիմա ու՞ր եմ  տանում մեր ախպորը /շրջվելով դեպի Ջոնին / :

Ջոնի  – Ինձ ձեր սքուերը տար:

Վարորդ- Մեր ինչը՞ տանեմ /ունքերը հավաքելով, լարելով հայացքը /:

Ջոնի – Էնտեղ, ուր շատ մարդ կա:

Վարորդ- /Շրջվում է դեպի ղեկը, միացնում է շարժիչը/ Հա՜, Հյուսիսային պողոտա կտանեմ, իրիկունը գալիս ա՝ քաղաքի ուղիղ կեսը ընդեղ ա, հիմա նայի քո պատվին ինչ երգ եմ դնելու: /միացնում է Էնիմալսի <<house of the rising sun>> երգը/:

Ջոնի– Էդ շատ եմ լսել, հայերեն մի բան միացրու, լավ երգ Երևանի մասին :

Վարորդ –Ոնց ասի ախպերս  /միացնում է Ֆորշի Երևանի մասին երգերից/ :

Ջոնին մեքենայի պատուհանից նայում է դուրս /քաղաքի տեսարանները/:

Ջոնի- Շատ բան չի փոխվել, նորից նույն կերպ հաճելի է բուրում գարնանը, էլի օդանավակայանի ճանպարհին նույն կազինոներն են, նորից նույն կիսաասֆալտած փողոցները:

Վարորդ- Յա, ասում ա չի փոխվել, հեսա հասնենք քաղաք, կտեսնես ոնց ա փոխվել:

Մեքենան հասնում է Հյուսիսային պողոտայի ու Կարապի լճի մոտ գտնվող հատվածը, կանգ է առնում:

Ջոնի- Ինչքա՞ն եմ տալիս:

Վարորդ- Ախպեր ջան, քո համար զեղջով` 10000 դրամ:

Ջոնի- /Քմծիծաղով/ Օդանավակայանից էկող տաքսիների գինն էլ չի փոխվել:

Վարորդ-Լավ 5000 տուր ու բարիշենք:

Ջոնի – Ա՛յ, սա արդեն նորություն է, էս տեսակ զեղջ դեռ չէր հանդիպել՝ ուղիղ 50 տոկոս /հանում է դրամապանակից 10000 դրամ տալիս է վարորդին/:

Վարորդ– Երբ մտնես խանութ ու տեսնես, որ էղած չեղածի վրա հակառակ մեր իրականությանը զեղչ ա արվում, տաքսիստները ավելի մեծ զեղչեր կանեն: Համատարած թանկացման մեջ ամեն մեկը մտածում ա` ոնց ապրի: Ուզում ես ճիշտն ասեմ՝ արտասահմանցին, տուրիստը գալիս ասում ա` էս ինչ հրաշք քաղաք ա, բայց ստեղի ապրողը իրա կաշվից դուրս ա գալիս, ախպերս, օրվա հացը վաստակելու համար:

Ջոնի- Հայրս էլ է քեզ նման ասում` Հայաստանում ապագա չկա: Ես մտածում եմ, որ մարդու համար իր հայրենիքից դուրս ապագա չկա, էկել եմ իմ ապագայի հետևից:

Ջոնին հաջողություն է մաղթում վարորդին, դուրս է գալիս մեքենայից, քայլում է դեպի Հյուսիսային պողոտա: Վարորդը բաց է անում մեքենայի դուռը ու դուրս գալիս:

Վարորդ- Ախպեր ջան, սպասի / մոտենում է Ջոնիին, երիտասարդը շրջվում է/ սիրտս չի տանի, ես հայրենասեր տղա եմ, իսկ դու լավ տղա ես / մի ձեռքով բռնում է Ջոնիի ձեռքը, 5000 մանրը դնում է նրա ափի մեջ ու փակում է ափը/ ասեցի 5000- ով բարիշենք:  Հաստատ գիտեմ` դու էս փողը ավելի ճիշտ կօգտագործես, Աստված տա` չկորես էս քաղաքում, հաջողություն քեզ /սեղմում է Ջոնիի ձեռքը ու գնում դեպի  մեքենան, Ջոնին կանգնեցնում է նրան, հանում է ֆոտոապարատը ու նկարում վարորդին: Վարորդը ձեռքով է անում,  նստում մեքենան ու հեռանում:

Ջոնին նայում է հեռացող մեքենայի ետևից, ապա բաց է անում ափը, նայում գումարին, ափը փակում ու դնում է վերարկուի գրպանը:

                 Տեսարան 2

Ջոնին քայլում է Հյուսիսային պողոտայով, նայելով բարձրահարկ շենքերին, նկարում է դրանք:

Նրան մոտենում է Տիգրանը /10 տարեկան տղա, թուխ դեմքով, հագին հին, կեղտոտ, մաշած, ջինսե տաբատ, պատռված բոթազներ և դեղին վերնազգեստ, որը արդեն սևին է խփում/ ձեռքին սրբապատկերներով օրացույցներ:

Տիգրան- Ապեր /պարզելով օրացույցներից մեկը/ 200 դրամ ա, առ:

Ջոնին թեթև շարժում է ձեռքը գրպանում` ցանկանալով հանել գումարը, հետո փոշմանում է: Մտածկոտ հայացքով նայում է Տիգրանին:

Ջոնի – Քանի՞ հատ կա մոտդ:

Տիգրան- 20 հատ :

Ջոնի – Եթե Ամերիկայում սրանք ծախեիր, միլիոնատեր կդառնայիր, էնտեղ շատ թանկ են:

Տիգրան– /Զարմացած / Լո՞ւրջ, կուզեի Ամերիկայում ապրել, հարուստ կլինեի, հեծանիվ կառնեի:

Ջոնի – Ինչի՞, քո հայրենիքում հեծանիվ չկա՞:

Տիգրան – Հեծանիվ շատ կա, բայց փող չկա:

Ջոնի  – Փողի համար հո՞ չես գնա հասնես Ամերիկա:

Տիգրան – Չէ, երազանքիս համար:

Ջոնի – Արի  դու դրանք բոլորը ինձ վաճառիր:

Տիգրան – Բոլորը ի՞նչ ես անում:

Ջոնի – Տանեմ ամերիկացիներին կվաճառեմ:

Տիգրան – Լավ,  20 անգամ 200 /մտածում է/ 4000 դրամ /օրացույցներով ձեռքը պարզում է, իսկ մյուս ձեռքի՝ ափն է պարզում/:

Ջոնին վերարկուի գրպանից հինգհազարանոցը հանում, տալիս է Տիգրանին, իսկ օրացույցները վերցնում, դնում է գրպանը:

Տիգրանը վերցնում է դրամը, նայում է, տխուր ետ է պարզում ձեռքը:

Տիգրան– Ինձ ուղիղ 4000 տուր:

Ջոնի – Ոչինչ թող մնա, մի օր ինձ կվերադարձնես պարտքդ, մի հատ ժպտա քեզ նկարեմ:

Տիգրանը լուրջ դեմքով, զգաստ կանգնում է: Ջոնին  նկարում է :

Տիգրանը սևացած ձեռքով գումարը դնում է գրպանը, ժպտում է, արագ հեռանում:

ՋոնինՏիգրանի ետևից ժպտում է:

Ջոնին ուրախ շարունակում է ճանապարհը` ուսումնասիրելով բարձրահարկ շենքերն ու մարդկանց: Իջնում է հրապարակ: Նկարում է հրապարակի շենքը, ժամացույցը: Իջնում է դեպի Ռոսիա, կանգ է առնում, սպորտային պայուսակը դնում է գետնին՝ կողքը, սկսում է լուսանկարել Ռոսիա շուկան: Այդ ճանապարհին մի կարճահասակ մարդ՝ կաշվե վերնազգեստով, գլխին սև գլխարկ, վազելով անցնում է և հմտորեն գողանում է Ջոնիի՝ գետնին դրած սպորտային պայուսակը ու ճարպկորեն մարդկանց շրջանցելով վազում : Ջոնին հանկարծակի գալով, վազում է իր իրերի ետևից: Գողը զգալով, որ իր ետևից վազում են, այդ պահին դեմքը կիսով չափ շրջում է դեպի Ջոնին: Այդ պահին Ջոնին կանգ է առնում, նկարում է, հետո շարունակում է վազել` չնայած գողն արդեն հեռու էր: Անցորդները շրջվում, նայում են վազող Ջոնիին: Ջոնին կանգ  է առնում, շունչը կարգավորում է, ձեռքով ճակատն է սրբում: Նստում է խանութի աստիճաններին, գլուխն առնում ափի մեջ:

Տեսարան 3

Ջոնին քայլում է Ռոսիա առևտրի կենտրոնի մոտով, որտեղ առևտրի կենտրոնից դուրս շարված են բազմաթիվ սեղանիկներ: Վաճառվում են բազմաթիվ մանր մունր իրեր: Ջոնին ուսումնասիրում է այդ իրերը, վերցնում է ապարատը, նկարում է սեղանիներից մեկը ու նրա կողքին կանգնած վաճառող տղային:

Վաճառող-Ախպերս, դու բան ման առնո՞ղ ես, թե՞ թանգարան ես էկել…  /դանդաղ քայլերով մոտենում է Ջոնիին/:

Ջոնի – Ձեր սեղանիկն ամենագրավիչն է բոլորի միջից:

Վաճառող – Բա որ բան չես առնում, խի՞ ես նկարում որ /կամաց ավելի մոտենալով Ջոնիին/:

Ջոնի – Ամերիկայում Երևան սթայլ ցուղահանդես եմ բացելու:

Վաճառող- էտ ո՞նց:

Ջոնի – Դուք Ամերիկայում կդառնաք first faishn face-ը;

Վաճառող– Համե՞:

Ջոնի – Մի խոսքով հաջողություն Ձեզ /ժպտում , ձեռքով է անում ու հեռանում /:

Վաճառող – Հլը, սպասի է, ասում եմ` խի՞ ես նկարում, չեմ ջոկում /բռնում է Ջոնիի վերարկուից/ էս Մեզ ձեռ ես առնո՞ւմ, արա :

Ջոնի – Դուք ինձ սխալ հասկացաք, ես ֆթոգրաֆ եմ:

Վաճառող – Արա, էս երկնագույնները էկել լցվել են մեր քաղաք:

Ջոնի – Ա՛յ, էդ մեկը դու չպիտի  ասեիր /բռունցքով հարվածում է վաճառողի դեմքին/

Սկսվում է ծեծկռտուք, ժողովուրդ է հավաքվում նրանց շուրջ, կողքի սեղանիկներից մեկի մոտ կանգնած վաճառողը գոռում է . ‹‹միլիցեքը, միլիցեքը›› :

Վաճառողը թողնում է սեղանիկը, փախչում, իրեն զգուշացնողին ասում է, որ գա իր տեղը կանգնի, Ջոնին շիվար կանգնում է,  մի տարիքով տիկին ասում է Ջոնիին. ‹‹Տղա՛ ջան, դու էլ փախի, թե չէ ոստիկանները քեզ կբռնեն››: Ջոնին նայում է շուրջը, գլուխը բացասական շարժում է ու փախչում:

Տեսարան 4

Ջոնին շարունակում է իր ճանապարհը, մոտենում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, նկարում է եկեղեցին, Լունապարկի ատրակցիոնները: Հանկարծակի նկատում է, որ ատրիակցոներից մեկի մոտ մի քանիսը հավաքված են: Մոտենում է ատրակցիոնին՝ ամբոխի միջով անցնելով:

Ատրակցիոնը կանգ էր առել: Շրջանակի վերևում նստած են երկու երեխա /աղջիկ- տղա/ Աղջիկը լաց է լինում և ամբողջ կոկորդով գոռում է . ‹‹Մա՜մ›› :

Տիկին Ստեփանյան /աղջկա մայրը/- Բալես, մի՛ վախեցիր, հեսա քեզ կիջեցնեն /ներքևում վախեցած կանգնած/:

Տղա երեխա– Մի վախեցիր է, ես կողքիդ դու վախենո՞ւմ ես /ինքն իրենից գոհ/:

Ջոնին մոտնում է տիկին Ստեփանյանին:

                                             Տեսարան 5

Ջոնին մոտենում է հարևան ատրակցիոնի աշխատողին /60 ին մոտ  բարձրահասակ մարդ/

Ջոնի – Բարև Ձեզ պարոն  /շտապելով/ կողքի ատրակցիոնը չի աշխատում, կանգ ա առել, իսկ վերևում երկու երեխա կա:

Աշխատող – Հա տղա ջան, իմացա, փորձեցի աշխատացնել,  չէղավ, էդ անջո Անդոն էլ կորել ա, ուր ա կորել` չգիտեմ:

Ջոնի – Անդոն ո՞վ է:

Աշխատող– Էդ կարուսելի աշխատացնողն էլի՛ …

Ջոնի – Բա ես ու՞մ դիմեմ, ո՞նց էրեխեքին հանենք:

Աշխատող – Զանգել ենք, պետք  ա գան , բայց ո՞ւր ա, ուշանում են:

Ջոնի – Փաստորեն իրենց սպասելը չարժե, ես կիջեցնեմ, մենակ Դուք ինձ օգնեք, երեխաներին գրկեք:

                                                          Տեսարան 6

Ջոնին բարձրանում է ատրակցիոնի երկար նստարանին` մոտենալով երեխաներին, ներքևում  ատրակցիոնի աշխատողն է սպասում:

Ջոնի – Էրեխեք մի վախեցեք, հիմա ինչ ասեմ, կանեք առանց վախենալու, լա՞վ:

Երեխաները գլխով դրական նշան են անում:

Ջոնի– Հիմա ես ձեզ հերթով թևերից կբռնեմ, կիջեցնեմ, իսկ այ  էն պապիկը /ցույց է տալիս  հարևան ատրակցիոնը աշխատեցնողին/ ձեզ կգրկի:

Ջոնին առաջինը աղջկան նստեցնում է աթոռի առջևում` ոտքերի համար հարմարանքին, ինքը ծնկների վրա հարմարվում է, բռնում է աղջկա թևերից: Զգուշորեն իջեցնում է ցած, բարձրահասակ աշխատողը ձեռքերը պարզում է, Ջոնին կախվում է ատրակցիոնից, աղջկան տալիս է աշխատողին, ով բռնում է նրան ու իջեցնում ներքև: Աղջիկը վազում է, գրկում է մորը: Նույն կերպ Ջոնին իջեցնում է տղային:

Տղա երեխա – Շնորակալություն /կանգնելով իր տեղում /:

Ջոնին իջնում է  ատրակցիոնից:

Տիկին Ստեփանյան – Ինչպե՞ս շնորհակալությունս հայտնել:

Ջոնի – Թույլ տվեք, նկարել Ձեզ և ձեր աղջկան:

Տիկին Ստեփանյան – Բայց դա վարձահատույց լինելու ձև չի:

Ջոնի – Դա էլ է հերիք ինձ /պատրաստում է լուսանակարչական ապարատը/:

Ջոնին նկարում է:

Աղջիկ– Մամ նայի քեզ նման նկարում ա /քաշելով մոր զգեստից/:

Ջոնի – Դուք ֆթոգրա՞ֆ եք/զարմացած/:

Տիկին Ստեփանյան – Որպես հոբբի, ոչ ավելին :

Ջոնի  – Ինձ համար փրֆեիշն և ավելին:

Տիկին Ստեփանյան– Ես ունեմ լուսանկարչական ստուդիա, էնպես որ ուրախ կլինեմ Ձեզ օգնել, ինչպես տեսնում եմ, տեղացի չեք, դիմե՛ք, երբ կցանկանաք /պայուսակից հանում է այցեքարտը, տալիս է Ջոնիին/:

Ջոնի – Շնորհակալ  եմ, /ժպտում է/ Ձեր օգնությունը ինձ անպայման պետք կգա /վերցնում, դնում է վերարկուի գրպանը/:

                                                 Տեսարան 7

Երեկո,  մարդաշատ Հյուսիսային պողոտա

Ջոնին նստած է նստարաններից մեկի վրա: Ձեռքին լուսանկարչական ապարատն է: Հերթով թերթում է նկարները: Հասնում է այն նկարին, որտեղ գողը պայուսակը ձեռքին վազում է, մի քանի վայրկյան նայում է:

Ջոնի – Էսքան շուտ սովածացա/բռնում է ստամոքսը/:

Վեր է կենում, լուսանակարչական ապարատը գցում է վզից, ձեռքերը դնում է վերարկուի գրպանը, քայլում է Հյուսիսային պողոտայի երկայնքով: Մի փոքր վերև նստած է 40-ին մոտ տղամարդ, ով ակուստիկ կիթառ է նվագում, իսկ առջևում դրված է մանրադրամներով տուփ:

Ջոնի – Բարև Ձեզ: Կվստահե՞ք ինձ Ձեր կիթառը, մի երգ երգեմ:

Տղամարդ- Ախպերս, գործիքը կնոջ պես մի բան է …Դու կվստահե՞ս քո կնոջը մեկ ուրիշին… դե , լավ /կիթառը տալիս  է Ջոնիին/, բայց զգույշ կվարվես հետը:

Ջոնին նստում է նրա կողքին, կիթառը հարմարեցնում, նվագում ու երգում է <<Մշո գորանին>>:

Երգի ընթացքում անցորդները հավաքվում են նրա շուրջ, ոմանք գումար են նետում մանրադրամով տուփի մեջ, ոմանք էլ հավաքվում են Ջոնիի շուրջը, սկսում են ձայնակցել:

…Ի՜նչ անուշ տեղ էր:

Ջոնին նվագում է վերջին ակորդը, հավաքված հանդիսատեսը ծափահարում է, ապա կամաց ցրվում է: Կիթառի տերը շնորհավորում է Ջոնիին:

Տղամարդ – Համ լավ նվագում ես, համ էլ լավ երգում /հարվածում է Ջոնիի ուսին/:

Ջոնին վերցնում է տուփի գումարը` մի երկու մանրադրամ թողնելով: Տղամարդը նայում է տուփի պարունակությանը:

Տղամարդ– Ախպեր ջան, էս իմ աշխատածն է՞լ ես տանում:

Ջոնի – Քոնը տեղում ա:

Տղամարդ– Բա տարածքի ու գործիքի վարձը:

Ջոնին մի քանի մանրադրամ էլ է գցում տուփի մեջ և սկսում վազել:

Տղամարդ– Էդքան արժի՞ իմ կնիկը:

                                                      Տեսրան 8

Գումարը հաշվելով Ջոնին հասնում է խանութի մոտ, որի առջևում մի նիհար կին է նստած՝ երեք տարեկան երեխան գրկին: Ձեռքը պարզել է ու խղճահարություն առաջացնող հայացքով նայում է անցորդներին: Ջոնին կանգնում, նայում է այդ կնոջը, մտնում է խանութ, մոտենում է կաթնամթերքի բաժին, վերցնում է կաթ, երշիկ ու հաց: Վճարում է գումարը, տեսնում է, որ ձեռքում մի քանի հարյուր դրամ մնում է,  գումարը դնում է գրպանը, վերցնում է իր ապրանքը և դուրս է գալիս խանութից: Մոտենում է երեխայի հետ նստած կնոջը:

Ջոնի – Սա Ձեզ համար է  /տալիս է տոպրակները/ ու երեխայի:

Կինը կասկածանքով վերցնում է տոպրակները, նայում է Ջոնիի բարի ժպտացող դեմքին, հետո՝ տոպրակների ներսի պարունակությանը, առանց խոսք ասելու վերցնում է կաթը, տալիս է երեխային, որ խմի, իսկ երշիկով ու հացով տոպրակները պահում է մեջքի ետևում: Երեխան ագահորեն խմում է կաթը: Ջոնին խղճահարված դեմքով նայում է ագահորեն կաթը խմող ուժասպառ եղած երեխային և չար ու կասկածամիտ հայացքով իրեն նայող կնոջը: Երեխան խմում է կաթը, ժպիտով նայում է Ջոնիին: Ջոնին ձեռքը տանում է գրպանը, հանում է մի քանի հարյուր կոպեկը, տալիս է կնոջը:

Ջոնի –Գնացեք տուն, դրսում ցուրտ է, երեխան մեղք է, կմրսի:

Կին– /անմիջապես վերցնում է գումարը/ Շնորհակալություն / քթի տակ/:

Ջոնին վերցնում է ապարատը, նկարում դժգոհ դեմքով մորն ու ժպտացող փոքրիկին:

                                              Տեսարան 9        

Գիշեր: Ջոնին իր վերարկուի մեջ փաթաթված նստած է նստարանի վրա: Հեռվից երևում է Տիգրանը : Տիգրանը մոտենում, նստում է Ջոնիի կողքին:

Տիգրան- /շրջվում է դեպի Ջոնին/ Դեռ էստե՞ղ ես:

Ջոնի -Ի՞նչ վատ տեղ է, ուղղակի մի քիչ ցուրտ է:

Տիգրան  – Ուզո՞ւմ ես տաքանալ:

Ջոնի – Դեմ չէի լինի:

Տիգրան – Արի՛,  իմ հետևից:

     Տեսարան 10    

Հին, մաշված, կարմիր, մետաղյա կրպակ: Տիգրանն ու Ջոնին մոտենում են կրպակին, Տիգրանը տաբատի գրպանից հանում է բանալին, բաց է անում կողպեքը:

Ներս են մտնում: Ներսում փոշոտ ապակիներով պատուհանի տակ երկաթե դարակներ հիշեցնող տախտակներ են , իսկ անկյունում հին վերմակ է փոքրիկ աթոռիկի վրա:

Տիգրան -/վերցնում է վերմակը/ Նստի՛ր, էսօր ինձ մոտ հյուր ես:

Ջոնի – Բա դու՞ / նայում է շուրջը/:

Տիգրան – Ասեցի չէ՞, հյուր ես… Ես հյուրեր չեմ ունենում, դրա համար էլ մի վերմակն ու աթոռը ինձ հերիք է :

Ջոնի – /նստում է , վերմակը դնում է գետնին/ էս պալատը քեզ որտեղի՞ց:

Տիգրան -Անտեր տարածք էր, կողպեք դրեցի` դարձավ իմը: /մոտենում է դարակներին, ներսից հանում է երկու տոպրակ/ Սոված չե՞ս:

Ջոնի – Կզարմանաս, բայց սոված եմ:

Տիգրան– Էղած չեղածդ ու՞ր ա /հանում է տոպրակի մեջից հաց, պանիր, երշիկ/:

Ջոնի – Գողացան… / շփում է թևերը/:

Տիգրան – Մրսո՞ւմ ես, վերմակը վրադ քցի /նստում է գետնին, հաց, պանիր ու երշիկը դնում առջևը՝ տոպրակի վրա/:

Ջոնի – Բա դու տենց՝ գետնին նստած, չես մրսու՞մ /վերմակը գցում է վրան/:

Տիգրան – Ես սովոր եմ, իսկ դու տաք երկրներից ես էկել: /կտրում է հացը, երշիկը դնում հացի մեջ/ Կե՛ր, ասում էիր` սոված ես:

Ջոնի – Լավ էլ ապրում ես /վերցնում է հացը, ձեռքը մոտեցնում է պանրին/: Բա հիմա էս պանիրը ո՞նց կտրեմ, դանակ չունե՞ս:

Տիգրան– /ձեռքով կտրում է պանիրը/ Սե՛նց, դիր` կեր /տալիս է Ջոնիին/ ես մենակ հաց ու պանրով՝ ամենաէժան, յոլա եմ գնում, օր ա լինում՝ ցամաք հացով, օր էլ կա՝ առանց հաց: Էսօր քո շնորհիվ երշիկ էլ առա, չնայած մեր մոտ պանիր կա էս երշիկից էլ թանկ ա:

Ջոնի – Հայկական պանիրը լավն ա, այ երշիկը         ` չէ:

Տիգրան- Մի երշիկ էլ լինի, ասում են` հետը թուղթ ու ինչ զիբիլ ասես չեն խառնում:

Ջոնի – Բա ինչու՞ եք առնում ուտում:

Տիգրան – Ուտելու ժամանակ հեչ էլ չենք  մտածում, որ թուղթ ենք ուտում, կարևորը բերաններիս համը փոխում ա, մենք էլ սովից չենք մեռնում: Այ, որ հարստանայի:

Ջոնի – Ի՞նչ կանեիր:

Տիգրան – Հաստատ ստեղ չէի մնա:

Ջոնի – Ուզու՞մ ես էնպես անենք, որ համ ուտելու փող ունենաս, համ էլ հեծանիվ ու հեչ էլ կարիք չունենաս գնալու երկրիցդ:

Տիգրանը քմծիծաղով նայում է Ջոնիին:

                                             Տեսարան 11

Առավոտ :

Փողոցով քայլում են Ջոնին ու Տիգրանը: Ջոնիի ձեռքին տիկին Ստեփանյանի այցեքարտն է: Կանգնում են մի երկհարկանի ապակեպատ շենքի առաջ:

Ջոնի – Վստա՞հ ես, որ ճիշտ ենք եկել:

Տիգրան– Քո ասած հասցեն ա, էդ որ գրած ա  քարտի վրա:

Ջոնի – Լավ, դե արի տեսնենք ինչ ենք անում:47

Տիգրան– Ես էսօր քո պատճառով գործիցս կտրվեցի:

Ջոնին  նայում է Տիգրանին, ժպտում է , առաջանալու ձեռքի շարժում անում: Երկուսով ներս են մտնում:

Ներսում Ջոնին մոնտենում է պահակակետին:

Ջոնի – Տիկին… /նայելով այցեքարտի վրա/ Ստեփանյանին ինչպե՞ս գտնեմ:

Տղամարդ /պահակակետում նստած է, սառած ու կոշտ դեմքով, տարքիով 50 ին մոտ/- Նրա գրասենյակը երկրորդ հարկում է՝ դեպի աջ:

Ջոնի – /ժպիտով/ Շնորհակալ եմ:  Գնացինք, երկրորդ հարկ /Տիգրանին/:

Բարձրանում են երկրորդ հարկ, թեքվում են դեպի աջ, դռան վրա կարդում <<Անահիտ Ստեփանայան>>:

Ջոնի – /հայացք է գցում այցեքարտի վրա/ Ինքն է, որ կա… Ուզու՞մ ես մտնել հետս:

Տիգրան– Չէ, ես կսպասեմ:

Ջոնի  – Օքեյ, բայ, կսպասես /դուռը թակում է/:

                                        Տեսարան 12

Տիկին Ստեփանյանը նստած իր գրասեղանի առաջ, համակարգիչը առջևում, լուսանկարներ է նայում:

Դուռը բացվում է:

Ջոնի – Բարև Ձեզ, կարելի՞ է:

Տիկին Ստեփանյան – /գլուխը բարձացնում է, տեսնելով Ջոնիին` ժպտում է / Ախ, այդ դու՞ք եք, համեցեք:

Ջոնին ներս է մտնում:

Տիկին Ստեփանյան – Նստեք խնդրեմ / ձեռքով ցույց է տալիս առջևի աթոռը/:

Ջոնին նստում է:

Տիկին Ստեփանյան – Ինձ թվում էր` իմ օգնության կարիքը չեք ունենա:

Ջոնի – Հուսամ` ձեզ համար մեծ նեղություն չի՞:

Տիկին Ստեփանյան  – Ես ձեզ արդեն ասել էի, որ պատրաստ եմ օգնել, կարծում եմ` դուք էլ ինձ  կարող եք օգնել:

Ջոնի – Մեծ հաճույքով:

Տիկին Ստեփանյան – Այդ դեպքում ես առաջինը կասեմ , հնարավոր է` իմ խնդրանքից հետո Դուք ինձ խնդրելու կարիք չեք էլ ունենա:

Ջոնի– Ինչպես կցանկանաք:

Տիկին Ստեփանյան– Արտասահմանցի մեր գործընկերների կողմից մենք պատվեր ենք ստացել Երևանի թեմայով ցուցահանդես-վաճառք կազմակերպելու: Ես մի քանի տեղացի լուսանկարիչների գործեր ունեմ, սակայն դրանք ինձ չեն գոհացնում, մեր գործընկերներին առավել ևս դուր չեն գա: Դուք հայ եք, ով երկար ժամանակ եղել է օտարության մեջ, ինձ պետք են քաղաքը ու մարդիկ հենց ձեր աչքերով:

Ջոնի – Երեկ հասա քաղաք և սկսեցի նկարել, բոլորը ինձ մոտ են, կարող եք տեսնել:

Տիկին Ստեփանյան–  կարելի՞ է:

Ջոնին ֆոտոապարատը հանում է վզից, տալիս է տիկին Ստեփանյանին: Տիկինը Ստեփանյանը նայում է նկարները, կանգ է առնում գողի նկարի վրա:

Տիկին Ստեփանյան- Սա ո՞վ է /լարում է տեսողությունը/:

Ջոնի – Ձեզ հանդիպելուց առաջ այս մարդը գողացավ իմ ողջ ունեցածը:

Տիկին Ստեփանյան – Այս մա՞րդը, դուք վստահ եք /զարմացած/:

Ջոնի – /ծիծաղով/ Իմ աչքերը գուցե ինձ խաբեն, բայց ֆոտոապարատը… անհնար է :

Տիկին Ստեփանյան- Ինչու՞ չփորձեցիք բռնել նրան:

Ջոնի – Բնականաբար, փորձեցի` չստացվեց:

Տիկին Ստեփանյան– Չէ, դուք հոգով սրտով լուսանկարիչ եք, սա թանկարժեք կադր է՝ շատ բնական, շատ մաքուր է բռնած պահը /մտածկոտ հայացքով նայում է նկարին/ հետաքրքիր է… /մի փոքր մտածելուց հետո/ Որտե՞ղ  եք սա նկարել:

Ջոնի – Ռոսիա առևտրի կենտրոն տանող ճանապարհին:

Տիկին Ստեփանյան- Դուք հասցրեցի՞ք նրա դեմքը տեսնել:

Ջոնի – Չէ իհարկե: Մի պահ շրջվեց, որ հասկանա` արդյո՞ք կկարողանամ հասնել իրեն, թե` ոչ, այդ պահը ես բաց չթողեցի` նկարեցի, ապարատը պատրաստ ձեռքումս էր, բայց նախ հեռու էր, հետո էլ վազելու ընթացքում եմ նկարել, իսկ դեմքը կիսով չափ էր երևում:

Տիկին Ստեփանյան- Պարզ  է /մտածկոտ/ :

Ջոնի – Այս նկարը կարող է բավարար լինել ոստիկանություն դիմելու համար: Կարո՞ղ են գողին այս նկարով գտնել:

Տիկին Ստեփանյան- /միանգամից/ Չէ՛ , պետք չէ /վախեցած/:

Ջոնի- /զարմացած/ Ինչու՞:

Տիկին Ստեփանյան- /ժպիտով/ Դե հասկանում եք` սա հազվագյուտ նկար է, պետք չի , որ հայտնվի ոստիկանության ձեռքում, մանավանդ դեմքն էլ չի երևում: Սպասեք մի որոշ ժամանակ գոնե մինչև ցուցահանդեսի ավարտը:

Ջոնի – Գուցե դուք ճիշտ եք:

Տիկին Ստեփանյան – Իրոք հիանալի նկարներ են, մեր թեմային հենց սրանք էլ անհրաժեշտ էին: Ես ձեր նկարները կգցեմ իմ համակարգիչ: Ես ինչպե՞ս կարող եմ ձեզ հետ կապվել:

Ջոնի – Երևի, ինչպես հասկացաք ես ոչինչ չունեմ:

Տիկին Ստեփանյան- Այդ դեպքում, կանենք էսպես՝ /հանում է ապարատի չիպը դնում համակարգչի մեջ/ Դուք վաղը այս նույն ժամին եկեք, նոր նկարներով, ավելի ծայրամասային վայրերի նկարներով, ես սրանցից լավագույնները կընտրեմ: Կգա՛ք և Ձձեզ հետ կապվելու խնդիրն էլ կլուծենք: Ձեր այս նկարների համար, որոնք արդեն ինձ մոտ են, ես կտամ կանխավճար: Իսկ մնացածը կտամ նկարների հաջորդ խումբը ստանալուց հետո /դարակից հանում է 50000 դրամ/: Վաճառքից ստացված գումարից դուք նույնպես մաս կունենաք: Իսկ հիմա ասեք` ի՞նչ խնդրանքով էիք եկել ինձ մոտ / խորամանկ ժպիտով/:

Ջոնի – Դուք արդեն ինձ օգնեցիք, շնորհակալ եմ:

Տիկին Ստեփանյան – Ես նույնպես: Դուք էլ ինձ օգնեցիք:

Ջոնի – Հաջողություն:

Տիկին Ստեփանյան – Ցտեսություն:

Ջոնին դուրս է գալիս, ետևից փակում դուռը:

 

                                         Տեսարան 13

Ջոնին միջանցք է դուրս գալիս, աչքերով փնտրում Տիգրանին: Նայում է շուրջը, գնում է աջ, մոտենում է աստիճաններին, գնում է ձախ, վերադառնում, իջնում է ցած, ներքևում նույնպես չի գտնում նրան: Դրսում կանգնած Տիգրանը աչքն ընկնում է: Անմիջապես դուրս է գալիս:

Ջոնի – Ես էլ կարծեցի անհետացար:

Տիգրան -/ծիծաղում է / Չլինի՞ սատանաները պիտի ինձ տանեին: Գիշեր ցերեկ փողոցներում եմ սատանային չեմ հանդիպում, էս սիրուն ու ճոխ միջանցքո՞ւմ սատանաներ պիտի հանդիպեի: Բայց էդ կինը սատանայի նմա՞ն էր:

Ջոնի- Բանն էլ այն է, որ հրեշտակի է նման:

Տիգրան– Այսինքն չմերժե՞ց:

Ջոնի – Չէ, էսօրվա համար էլ գործ տվեց: Նաև` կանխավճար:

Տիգրան -Ինչքա՞ն /աչքերը կլորացնելով/:

Ջոնի -Այնքան, որ կարող ես մի քանի օր երշիկ ուտել` առանց զիբիլի ու թղթի:

Տիգրան – Տենց բան չկա էստեղ: Էստեղ չկա չզիբիլ, էստեղ կա թանկանոց ու համով զիբիլ ու կա էժան ու անհամ զիբիլ:

Ջոնի – /ձեռքը դնում է Տիգրանի ուսին/ Իսկ մենք կգտնենք, ով փնտրում է` նա էլ գտնում է, պետք չի հուսահատվել, հիմա անցանք գործի, ժամանակը փող է, իսկ փողը, ո՞նց էիր ասում, չզիբի՞լ:

 

                                                             Տեսարան 14

Կանգառում:

Ջոնի – Ու՞ր ենք գնալու:

Տիգրան- Կգնանք կտեսնես, համ էլ ճանապարհին լիքը նկարելու բան կունենաս:

Ավտոբուսը մոտենում է կանգառ: Տիգրանն ու Ջոնին նստում են: Ավտոբուսը Աբովյանով բարձրանում է Նորք, ապա Մասիվ, հետո Ջրվեժ: Ջոնին ճանապարհին նկարում է շենքեր, մարդկանց, ձորեր:

Ջոնի – /Տիգրանին/ Քո անունը չասեցիր:

Տիգրան- Տիգրան:

Ջոնի – Քեզ հայոց ամենա հզոր քինգ-ի անունով են կոչել:

Տիգրան – Քինգը արքա՞ն ա:

Ջոնի  -Հա էլի՝ կառավարողը:

Տիգրան – Ամոթ քեզ, դու գիտես, որ Տիգրան Մեծը հայոց ամենահզոր քինգն ա , բայց չգիտես, որ քինգը հայերեն թագավոր կամ արքա ա: Տիգրան Մեծի կողքին քո էդ քինգը չի սազում:

Ջոնի – Ես քո նկատողությունը ընդունում եմ: Ես շատ շուտ եմ էղել Հայաստանում ու քիչ ժամանակով: Բայց տանը տատս միշտ մաքուր հայերեն էր խոսում, ասում էր` իմ հրաշք հայերենը թողնեմ էդ բառադի լեզվո՞վ խոսեմ: Ասում էր Բայրոնի խոսքը. <<Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է>>: Շատ խոսքեր իրանից եմ սովորել: Տատիս մահից հետո տանը համարյա ոչ մեկը չէր խոսում հայերեն, ես էլ, որ չմոռանամ հայերեն գրքեր էի կարդում: Հիմա էլ տեսնում ես՝ վիճակս այդքան էլ վատ չի: Իմիջայլոց, Տիգրան արքայի պատմությունը տատս էր պատմում, երբ փոքր էի, հետո հենց մեծացա սկսեցի տեղեկություն փորփրել իրա մասին, բայց անգլերեն ու ինտերնետով:

Ավտոբուսը կանգ է առնում:

Տիգրան– Այ էստեղ ա , իջանք, արի, մոտս կոպեկ կա , կստանամ:

Տիգրան– /մանրադրամը տալիս է վարորդին/ երկու հատ /իջնում են/:

                                                                       Տեսարան 15

Նեղլիկ բակում չորս հարկանի հին ու անշուք շենքի առջևում կանգ է առնում մի տաքսի: Դուռը բացվում է, երևում է տիկին Ստեփանյանը: Տաքսին հեռանում է, տիկին Ստեփանյանը կանգ առնելով շենքի առաջ, հայացք  է գցում շենքի բարձրության ուղղությամբ, ապա ուղևորվում է դեպի մուտքը:

                                                           Տեսարան 16

Ցածրահասակ 50-ին մոտ պարոնը Հարությունը մաշված երկար խալաթը հագին, իր բնակարանի հյուրասենյակում հին ճոճվող բազկաթոռին նստած, կարմիր գինի է խմում: Հին նվագարկիչի վրա պտտվում է սկավառակը, իսկ պարոն Հարությունը լսում է ‹‹Լուսնի սոնատը››: Նա աչքերը փակած, ճոճվելով մաշված բազկաթոռի մեջ, գլուխը այս ու այն կողմ է տանում, իսկ ձեռքով մեղեդու թելադրանքով շարժումներ է անում: Լսվում է դռան զանգի ձայնը , որին պարոնըՀարությունը  չի արձագանքում: Երկրորդ անգամ է լսվում զանգի ձայնը: Պարոնը Հսրությունը կամաց բաց  է անում աչքերը, հանդարտ շարժումներով մոտենում է դռանը, առանց շտապելու բաց  է անում դուռը: Դռան ետևում կանգնած է տիկին Ստեփանյանը :

Տիկին Ստեփանյան – Բարև Ձեզ, պարոն Հարություն:

Պարոն  Հարություն – /հանգիստ/ Բարև Անահիտ, համեցի՛ր /դուռը լայն բաց  է անում/:

Տիկին Ստեփանյանը ներս  է մտնում :

Պարոն Հարություն– Նստի՛ր /ցույց տալով բազկաթոռի կողքին հին բազմոցը/:

Տիկին Ստեփանյան- /նստում է / Ինչպես հասկացա խանգարեցի Ձեզ /հայացք է գցում  շուրջը/:

Պատուհանի տակ, թափանցիկ վարագույրի ետևում  նկատվում է սպորտային պայուսակը:

Պարոն Հարություն– Մեկ ուրիշը եթե լիներ կասեի` այո՛,  խանգարում ես…

Տիկին Ստեփանյան-  Ներեցեք ինձ խնդրում եմ  /նայում է շուրջը/: Եթե ճիշտ նկատեցի Ձեր ձայներիզադարանը մեկ պահարանով պակասել է:

Պարոն Հարություն– Ճիշտ ես նկատել, շատ դժվար էր վաճառելը, մարդիկ այլևս չեն գնահատում բարձր արվեստը և չեն ուզում առնչվել նրա հետ: Ամեն դեպքում, ես մի շարք միջոցներ եմ ձեռնարկում:

Տիկին Ստեփանյան– Ես Ձեզ բազմիցս առաջարկել եմ հովանավոր կանգնել ձեր բարի գործին մեր ցուցահանդես- վաճառքները կարող են նպաստել Ձեր մտքի իրագործմանը:

Պարոն Հարություն- Շնորհակալ եմ, իհարկե, բարի մտադրություների համար, բայց ես չեմ ցանկանում ուղակի ընդունել և վերջ: Բացատրություն չունեմ, թե ինչու: Այս կյանքում կան բաներ, որոնք ուղղակի չունեն բացատրություն, հոգեբանները պնդում են, թե մարդու յուրաքանչյուր գործողություն կարող  է հիմնավորված լինել դրդապատճառներով … Ես այդ կարծիքին չեմ, եթե նույնիսկ ենթագիտակցության ինչ որ շերտերում կա պատճառ – բացատրություն նույնիսկ այդ բացատրությունը կարող  է հիմնավորված չլինել:

Տիկին Ստեփանյան– Դուք հրաժարվեցիք ամեն ինչից, բայց չէ՞ որ դա ունի պատճառ ու հիմնավորում:

Պարոն Հարություն– Իրականում ես չունեի ոչինչ և ես չեմ հրաժարվել… Ես ձեռք եմ բերել, իսկ թե ինչո՞ւ ունեմ ձգտում ձեռք բերելու, ինձ թվում է այս հարցի պատասխանը պարզ  է: Մարդու բնույթը այդպիսին է: Ես ձեռք եմ բերում մյուսները կորցնում:

Տիկին Ստեփանյան- Երեխաները ձեռք են բերում…

Պարոն Հարություն- Երեխաներին պետք չէ խառնել այս քննարկումների մեջ…

Տիկին Ստեփանյան- /մի պահ լռելուց հետո/ Պարզ  է` ներեցեք ինձ Ձեզ խանգարելու համար, ես եկել էի ձեզ հրավիրելու կայանալիք ցուցահանդես-վաճառքին Երևանի թեմայով, կարծում եմ` կկարողանաք այնտեղ գտնել գոնե մի ազդեցիկ գործ, որը ձեր հավանությանը կարժանանա:

 

Տեսարան 17

Ջոնին ու Տիգրանը մոտենում են պարսպի, որի մուտքի մոտ պահակ է կանգնած:

Տիգրան- /Ջոնիին/ Էս էլ Եղնիկանոցը: 2000 դրամ տուր, որ մտնենք:

Ջոնի– /պահակին/ ԲարևՁձեզ  /տալիս է 2000 դրամ/:

Ներս են մտնում: Ջոնին վերցնում է ապարատը, սկսում է նկարել:

Ջոնի– Ոնց որ, քաղաքից դուրս լինի:

Տիգրան- Բայց դու հլը՛ նայի ինչ, հրաշք ա /առաջանում են/ էն ժամանակ ձրի էր, պապայիս հետ գալիս էի: Որ չէին հսկում, շատ էին մարդիկ կեղտոտում, հիմա նայի մաքուր ա:

Ջոնի– Բա պապադ ու՞ր ա:

Տիգրան– /կանգ է առնում/  Չգիտեմ, մամայիս մահից հետո ամեն ինչ ու բոլորը կորան /նստում է խոտերի մեջ/:

Ջոնի– Ցավակցում եմ:

Տիգրան– Արդեն ահագին տարիներ են անցել: Մամաս լուրջ հիվանդ էր, ունեցած չունեցածներս գրավ դրեցինք , որ բուժենք: Ես փոքր էի, ինձ բան չէին ասում, բայց  հասկանում էի: Հետո չկարողացան փրկել՝ մաման մահացավ, պապան էլ գրավը չէր կարում փակել: Տունը ձեռներիցս տարան, ես ու պապան մնացինք դրսում: Ես պապային հարցերով սպանում էի, թե ե՞րբ ենք տուն վերադառնալու, ինչի՞ մամային չփրկեցին, ի՞նչ ենք ուտելու, ո՞նց ենք տաքանալու, ու մի օր պապան էլ անհետացավ, ես մնացի մենակ: Հերս հեծանվորդ էր, ես էլ ուզում էի նմանվել իրան, ինքը ինձ սովորացրել էր քշել, մտածում էի որ մի օր հեծանիվով ամբողջ քաղաքը ֆռամ, անպայման կգտնեմ իրան:

Ջոնի– Ես քեզ կօգնեմ, խոսք եմ տալիս , մի օր անպայման հեծանիվով ես ու դու սաղ քաղաքը ոտքի տակ կտանք:

Տիգրան– /վեր է կենում տեղից/ Արի, արի շարունակենք /գնում են/:

Լռություն:

Տիգրան– Ուղղակի չգիտեմ, որ տեսնեմ կճանաչե՞մ իրան:

Ջոնի – Կճանաչես, ինքն էլ քեզ կճանաչի:

Մոտենում են բարձր բլրին: Ջոնին նկարում է:

 Տեսարան 18

Դուրս են գալիս Եղնիկանոցից: Ուղևորվում են դեպի կանգառ:

Ջոնի–  ինչի՞ են էս փողոցները էսքան դատարկ, մեքենաները ո՞ւր են:

Տիգրան– Բարդ հարց ես տալիս, չգիտեմ ուր են, բայց որ ահագին պետք  ա`  սպասենք մինչև գան, էդ փաստ ա:

Մի քանի րոպե անցնում է:

Տիգրան- Արդեն կես ժամ է` սպասում ենք, ու՞ր են:

Ջոնի– Հա՞, ինչ անենք ստեղով հազարից մեկ են անցնում, դաժե տաքսիներն են ուշ-ուշ անցնում:

Վազելով կանգառին է մոտենում 8 տարեկանին մոտ գեղեցկադեմ աղջնակ՝ Արմինեն:

Կանգնում է ու նայում է փողոցի ուղղությամբ:

Ջոնի-Էսօր մենք տուն կհասնե՞նք:

Տիգրան– /ծիծաղելով/  Ինչի՞, մենք տուն էլ ունենք:

Արմինե – /մոտենաալով Ջոնիին/ Բարև Ձեզ, երկար ժամանակ ա` ինչ մարշուտկա չկա:

Տիգրան – /իրեն առաջ քցելով/ Հա արդեն մի ժամ համարյա կա:

Արմինե– /տխրում է, գլուխը կախում է/ է ուշացա /քթի տակ/:

Ջոնի– Ի՞նչ ա պատահել աչոնիկ:

Արմինե-Փորձիս կես ժամ մնաց ուշանում եմ :

Տիգրան– մենք էլ ահագին ժամանակ ա սպասում ենք, գոնե տաքսի անցներ:

Ջոնի– /աղջկան / Դու ո՞ր ուղությամբ ես գնում:

Արմինե  –Կենտրոն:

Ջոնի– Իսկ բջջային ունե՞ս:

Արմինե –Չէ:

Ջոնի– Ափսոս, կարելի էր թեքսի զանգել:

Արմինե– Դուք համար ունե՞ք:

Ջոնի– Մի հատ կա հիշում եմ:

Արմինե – Մի քիչ վերև խանութ կա, էնտեղ բարի վաճառող  կա, կարող ա տա` զանգենք:

Ջոնի– Դե՛ եկեք, գնանք զանգենք:

Տիգրան– Գնանք:

Տիգրանն ու Ջոնին շարժվում են, Արմինեն կանգնած է մնում:

Ջոնի– /շրջվում է աղջկա ուղղությամբ/ Բա դու չե՞ս գալիս, ուշանում էիր չէ , տաքսով շուտ կհասնենք:

Արմինե– Իսկ կարելի՞ ա /ուրախ/:

Ջոնի– Անպայման կասես, քեզ որտեղ ա պետք, կհասցնենք:

Արմինե – շատ շնորհակալություն /ուրախ մոտենում է Ջոնիին, բարձրանում են միասին/

 Տեսարան 20

Փոքրիկ խանութ: Ջոնին երեխաների հետ մտնում է խանութ:

Տեսարան 21

Խանութում 70-ին մոտ տղամարդ վաճառող է, սպիտակ մազերով, բարի դեմքով: Արմինեն անմիջապես մոտենում է երշիկեղենի սառնարանին, որի այն կողմում վաճառողն է նստած, հենվում է սառնարանին, կանգնում է ոտքի թաթերի վրա ու փորձում գտնել աշխատողին, ով չէր երևում սառնարանի այն կողմում:

Վաճառողը տեսնելով, որ խանութ այցելուներ են եկել, վեր է կենում տեղից, և իր հսկա մարմնով կանգնում Արմինեի առաջ:

Արմինե – /ետ է գնում , ուրախ ժպիտով /  Բարև Ձեզ:

Վաճառող – բարև, բարև:

Անահիտ– Կօգնե՞ք մեզ, մենք հեռախոս չունենք, մեքենա էլ չկա, ուզում ենք տաքսի զանգել , կարո՞ղ ենք Ձեր մոտից զանգել:

Վաճառող – Խնդիր չկա աղջիկ ջան , դու ասա համարը, ես կզանգեմ:

Արմինե -/շրջվելով Ջոնիի ուղղությամբ/ կասե՞ք համարը / ուրախ/

Ջոնի-/միանգամից /  հա մի րոպե, ճիշտ հիշեմ… ուրեմն 077 77 55 33

Վաճառող – /վերցնում է բջջաինը հավաքում է/ 077 77 հետո՞…

Ջոնի – 55 33:

Վաճառող – /կրկնում է քթի տակ ու հավաքում/ 55 33 /մի փոքր սպասում / ըհը զանգը գնաց… ալո , բարև Ձեզ տաքսի կուղարկեք Ջրվեժ:

Վաճառող – /բացատրում է/ հա հա Եղնիկանոցի մոտ:

Տիգրան– /Ջոնիին/ էդ համարը քեզ որտեղի՞ց:

Ջոնի– Շատ բարի տաքսիստ էր, ինձ աերոապորտից բերեց քաղաք, համ էլ համարը հեշտ էր հիշել:

Վաճառող– /անջատում է բջջայինը/ Ձեր տաքսին մի քանի րոպեից կմոտենա:

Ջոնի– Շատ շնորհակալ ենք:

Վաճառող– /բարի ժպիտով/ Խնդրեմ, մի բուռ ազգ ենք մնացել մենք իրար չօգնենք, ո՞վ մեզ կօգնի տղա ջան:

Ջոնի– Լավ, ևս մեկ անգամ շնորհակալություն, հաջողություն:

Տիգրան, աղջիկ– Ցտեսություն:

Վաճառող– Ձեզէլհաջողություն , լավմնացեք:

Ջոնիներեխաներիհետդուրս  էգալիս:

Տեսարան 22

Տաքսինկանգնածէրխանութիցմիփոքրներքև:

Ջոնիներեխաներիհետմոտենումէտաքսուն, բացէանումառջևիդուռը, նստումէ, երեխաներընստումենետևում:

Ջոնի– /տաքսուվարորդին/  ԲարևՁեզ:

Վարորդ– Յա, էդ դուես, Աստծուբարին:

Ջոնի– Մեզկտանե՞սկենտրոն:

Վարորդքեզ, ախպերջան` ուրուզես / սկսումէվարելմեքենան/:

Ջոնի– /Արմինեին/ Աչոնիկկոնկրետ  որտե՞ղպետք  աիջնես:

Արմինե– ԷնորԹումանյանիթանգարանըկա, տենցտեղկաաստիճաններով, բարձրանումեստեղբակկա, ետբակիցվերևեսբարձրանում, սենցդիք  աու էդտեղմիհատբակկա:

Ջոնի– /շրջվելովդեպիՏիգրանը/ Մի հատ տեղըորնա՞:

Տիգրան-/Ջոնիին/ Ա~, դեիրաբացատրածովչհասկացա, /Արմինեին/ միխոսքովԹումանյանիթանգարանինմո՞տ  ա:

Արմինե– Հա, հետոաստիճաններովբարձրանումես, մոտ  ա:

Տիգրան– /ծիծաղելով/ Կարող  ա՞տաքսինքոհամարաստիճանբարձրանալէլսովորի:

Արմինենքիթըկախումէ:

Ջոնի /Տիգրանին/ Լավ, էլմի՛նեղացրու, էրեխենուղղակիտեղնաբացատրում , /Արմինեին / որթանգարանիմոտկանգնիքեզհարմարկլինի՞:

Աղջիկըգլխովդրականնշան  էանումՋոնիին, շրջվումնեղացածնայումէՏիգրանին

Տղիգրան– լավ, խի՞միանգամիցնեղացար, հումորէիանում, էսի՞նչաաղջիկներըվապշեկատակչենհասկանում:

Տաքսիսուվաարորդըհայելումիջովնայումէուղևորներին:

վարորդ– /Ջոնիին/ Բարեկամիդ  էրեխե՞քնեն:

Ջոնի– Եսէստեղբարեկամչունեմ:

վարորդ– Բա ո՞նցն էր մեր քաղաքը, դուրդ էկա՞վ

Ջոնի– Զարմանալի, հիանալի քաղաք ա, չգիտեմ, առաջին օրով գլխիս սարքեց, բայց մեկ ա սիրեցի շատ:

վարորդ– /ծիծաղում է/ չէ լավն ա , ապրես որ էկել ես ու մնա՛ , մի՛ գնա , առանց էն ել շատ են գնում նրանք, ովքեր էս քաղաքի, իրանց երկրի ղադրը չգիտեն, որ բողոքենք ամեն մեկս էլ լիքը բողոքելու տեղ ունենք, բայց որ մերն ա, ո՞նց ուրիշին թողնենք, ուրիշ տեղ ինչքան էլ մեղր բաժանեն, մեկ ա ստեղի դատարկ պեսոկը ուրիշ ա լինելու:

Տիգրան– /Արմինեին, կամաց/ Պա՛հ պեսոկ, անհամ պեսոկը` թանկ ու կրակ /դժգոհ/:

Արմինե – /շրջվում է, թարս նայում է Տիգրանին/ Ձյաձյան ճիշտ ա ասում:

Տեսարան 23

Տաքսին հասնում է Թումանյանի թանգարանի մոտ կանգ  է առնում:

Ջոնի– /շրջվում է դեպի Արմինեն/  ստեղ ես իջնում չէ՞:

Արմինե – հա, շատ շնորհակալություն:

Ջոնի– /տղային/ դե՛ արի, մենք էլ իջնենք /գրպանից հանում գումար է տալիս տաքսու վարորդին/ շնորհակալություն:

վարորդ– Դու պրոբլեմ չունես, երբ պետք լինեմ, պատրաստ եմ:

Ուղևորներ– ցտեսություն / Տիգրանը դուռը բաց  է անում ինքն ու Արմինեն դուրս են գալիս;

Ջոնին նույնպես  դուռը բաց է անում, դուրս է գալիս: Տաքսու վարորդը հեռանում է:

Արմինե –  Որ ասում էի աստիճաներով, սրա հետ էի /ցույց  է տալիս թանգարանի կողքի նեղ աստիճանները/ ես հասկանում եմ չէ, որ տաքսին չի տեղավորվի էս աստիճաններով բարձրանա /սաստող հայացքով նայում է Տիգրանին/:

Ջոնին վերցնում է ֆոտոապարատը նկարում է նեղլիկ աստիճանները:

Ջոնի– /երեխաներին/ Մի րոպե սպասեք:

Ջոնին մի փոքր հեռու է կանգնում, նկարում է Թումանյանի թանգարանը, վերադառնում է երեխաների մոտ:

Արմինե – շատ շնորհակալ եմ, ես ուշանում եմ, ցտեսություն:

Ջոնի– Բայ:

Տիգրան– Հաջող:

Արմինեն ժպտում է, շրջվում ու սկսում է արագ բարձրանալ աստիճաններով:

Տեսարան 24

Արմինեն  մոտենում է մի բարձրահարկ շենքի , որի առջևում մեծ քարե ավտոտնակ է կանգնած, թեքվում է դեպի ավտոտնակը, շենքի ետևից երևում է Արմինեին  հետևող Տիգրանը :

Տեսարան 25

Ավտոտնակի ներսում, մի քանի երեխաներ նստած են տարբեր երաժշտական գործիքների առաջ, դեմքով դեպի դուռը, իսկ նրանց առջևում մեջքով դեպի դուռը նստած է պարոն Հարությունը:

Պարոն Հարություն– դուք հասկանո՞ւմ եք, ինչ եք նվագում, զգու՞մ եք, բա ես, ո՞նց հասկանամ, ո՞նց զգամ, ու թե չզգամ ու չհասկանամ ինչի՞ համար լսեմ, ինչը՞ ինձ պիտի ստիպի լսել ձեզ /հանկարծակի կանգ է առնում ու դանդաղ հայացքը սահեցնում է կիսաշրջանաձև նստած երեխաների վրայով, կանգ է առնում մի փոքրամարմին տղայի վրա, ում առջևում թավ- ջութակ էր դրված/ ա՛յ դու, հա՛,  հա՛ ` հենց դու /տղան ոտքի է կանգնում/ գիտե՞ս ես քեզ նայելով, ի՞նչ կարող եմ մտածել /տղան գլխով բացասական նշան է անում/ դե՛ ասեք: Ասեք, /դիմելով բոլոր երեխաներին/ տեսնեմ ի՞նչ կարող եմ մտածել /բոլորը լռում են/: Չե՞ք կռահում, իմ մեջ խղճահարություն է առաջանում , ես մտածում եմ ՝ խեղճ երեխա , ո՞վ է քո ձեռքից բռնել , քեզ զոռով այստեղ բերել ու մի հատ էլ ձեռքդ էս մեծ ու ծանր թավ- ջութակը դրել ու ասում է նվագի, կսկսեմ մտքումս տարատեսակ հայհոյանքներ ուղղել, ես այդ դաժան անձնավորությանը:

Տղա – /կտրուկ/ Ես` ինքս:

ՊարոնՀարություն– /շրջվում է տղայի ուղղությամբ, հարցական հայացքով/ դու այդքան դաժա՞ն ես, ինքդ քո նկատմամբ:

Տղա – Ես սիրում եմ նվագել թավ-ջութակ:

ՊարոնՀարություն– /պոռթկալով/ Բա ու՞ր է ,ու՞ր է  քո սերը, ես չեմ տեսնում, փոխանցիր ինձ , որ ես էլ զգամ այն ինչ դու ես զգում, սեր: Ու դա ինձ կստիպի քեզ լսել քեզ հետ ապրել այն, ինչ դու ապրում ես տվյալ մեղեդին նվագելու ժամանակ: Ես թքած ունեմ ձեր ճիշտ ու սխալ նոտաների վրա /դիմելով լսարանին, ջղայնացած/, դրա ժամանակը արդեն անցել է, այսօր ես ձեզ պատրաստում եմ բեմի, իսկ վաղը կպատրաստեմ մեծ բեմի /հանդարտվելով/ ա՛յ օրինակ` դու, /ցույց տալով մի աղջկա, ով նստել էր դաշնամուրի առաջ/ դու ի՞նչ ես զգում:

Աղջիկ– / խառնվում, սկսում է կմկմալ/ ես… ես … ես , որ նվագում եմ… ես…

ՊարոնՀարություն– ոչինչ էլ չես զգում, մտածում ես. <<վայ նենց անեմ , որ պարոն Հարությունը հավանի>>, իսկ ես չեմ հավանում , ոչ ոքիդ նվագածն էլ չեմ հավանում:

Հանկարծակի ներս  է մտնում Արմինեն:

Դռան ձայնից պարոն Հարությունը շրջվում է:

ՊարոնՀարություն– /զարմացած/ Արմինե՞:

Արմինե– Կներեք ինձ, ես ուշացա:

ՊարոնՀարություն– Ուշանալը դեռ ոչինչ, ո՞ւր ես կորել այս քանի օրը, դու մոռացե՞լ ես, որ համերգ ունենք:

Արմինե– Կներեք, ես լուրջ պատճառ ունեի:

Պարոն Հարություն – Հիմա ես պատճառ չեմ ունենա՞ քեզ դուրս հրավիրելու:

Արմինե– Ոչ:

Պարոն Հարություն– /զարմացած/ Այդ ինչպե՞ս:

Արմինե –Չնայած էս երկու օրը ամենադաժան օրերն էին, ես էսօր էկել եմ, որովհետև ինչքան էլ վախ զգամ, էն ինչ զգում եմ նվագելու ընթացքում ավելի ուժեղ ա, քան վատ հիշողությունը, կամ քան վախը, որ սխալ նոտա կնվագեմ, որովհետև երբ նվագում եմ, ոչ մի բանի մասին չեմ մտածում:

ՊարոնՀարություն– /զարմացած/ Դու օգտագործո՞ւմ ես հրդեհի փաստը:

Արմինե – եթե երկու օր առաջ մեր տունը վառվեց ու մենք մնացինք անտուն, ես անընդհատ դրա մասին եմ մտածում, հիշում եմ էդ տեսարանը, ոնց էր վառվում տունը, բայց էսօր, երբ ես նվագեմ, հաստատ չեմ հիշելու դրա մասին, էսօր լավ բաներ եմ հիշելու, բայց…

ՊարոնՀարություն– Բայց ի՞նչ …

Արմինե– Բայց էդ օրը տան հետ շատ բաներ վառվեցին, ջութակս էլ:

ՊարոնՀարություն– /գլուխը կախում է լարում է հայացքը ու սկսում է քորել այտը, քթի տակ / տենց էլ մտածում էի:

Արմինե– Ի՞նչ /չլսելով/;

Պարոն  Հարություն– Նստի՛ր:

Արմինե– Շնորհակալություն, մաման ասում ա, որ ինձ առանց ջութակ չի թողնի, ես ուզում եմ, շատ եմ ուզում մասնակցել համերգին /նստում է երեխաների կողքին՝ աթոռին/

ՊարոնՀարությունը մոտենում է սենյակի մութ անկյունում դրված պայուսակով ջութակին, վերցնում է այն:

Պարոն Հարություն– / պայուսակի միջից հանում է ջութակը/ Դու դեռ սրանով նվագի, չտեսնեմ պարապ նստես /ջութակը տալիս  է Արմինեին/:

Արմինե– /անվստահ ձեռքը առաջ է տանում, վերցնում է / Շնորհակալություն:

Պարոն Հարությունը գլխով դրական նշան է անում առանց դեմքի մի որևէ միմիկա շարժելու:

Պարոն Հարություն – /ձեռքերով ծափ է տալիս/ ուշադրություն կենտրոնացանք, ռազ դվա տրի, ռազ դվա տրի , գնաց /ձեռքով չափ է տալիս/:

Երեխաները սկսում են նվագել իրենց գործիքները

Տեսարան 26

Ջոնին կանգնած սպաում է փողոցում, տղան մոտենում է:

Ջոնի– Էդ ո՞ւր էիր գնացել, խի՞ ուշացար:

Տիգրան– Դե գործերով տեղ էի գնացել:

Սկսում են քայլել : տիգրանն ու Ջոնին զբոսնում են քաղաքում, Տիգրանը ցույց  է տալիս քաղաքի շենքերն ու գեղեցիկ տեսարանները, Ջոնին նկարում է այդ ամենը , անցորդներին ՝ բարի, անտարբեր, տխուր, ուրախ  դեմքեր:

Ենթակադրային տեքստ .‹‹Երևանը ի՞նչ ա պատրաստել ինձ համար››

Քայելու ընթացքում Ջոնին հանկարծակի կանգ  է առնում, շրջվում է դեպի Տիգրանը:

Ջոնի– Ստեղ ինչ որ քուլ փաբի տեղ գիտե՞ս:

Տիգրան– Ինչի՞,  ինչի՞:

Ջոնի– Դե, ո՞նց ասեմ, փաբը չգիտե՞ս:

Տիգրան– Կարո՞ղ ա կլուբ ես ուզում ասել:

Ջոնի– Չէ, քլաբ չեմ ուզում` փաբ:

Տիգրան– Ես, էդ քո փաբ մաբերից բան չեմ հասկանում:

Ջոնի–  Սպասի, մարդկանցից հարցնեմ:

Տիգրան– / կանգնեցնում է Ջոնիին/  Չէ՛ /կտրուկ/:

Ջոնի– /զարմացած/ Ի՞նչ եղավ:

Տիգրան– Ես քո համար փաբ կճարեմ, որ մարդկանցից հարցնես, մեզ գեղացու տեղ կդնեն:

Ջոնի – Ինչի՞:

Տիգրան /շարունակում է քայլելը/ դու ինձնով մի նայի, ես եմ, որ չգիտեմ, բայց մերոնք հո՞ պռադվինուտի են:

Ինչի՞ են , հայերեն ասա գոնե:

Տիգրան– /ինքնագոհ ժպտում է/ Լավ չի, չէ՞ քինգ ջան:

                                                      Տեսարան 27

<<Բիթլզ>> փաբ: Տիգրանն ու Ջոնին ներս են մտնում: Հնչում է ռոք երաժշտություն: Ջոնին շուրջն է նայում, Տիգրանը նայում է Ջոնիի դեմքին` սպասելով նրա արձագանքին:

Ջոնի– /երաժշտության տակ գլուխը շարժում է/ Օլ ռայթ:

Տիգրան– Հը՞ն, ճիշտ ենք եկել:

Ջոնի– /մոտենալով սեղանին, նստում է/ Հա, հա, բա ո՞նց իմացար:

Տիգրան– /մոտենում նստում է Ջոնիի առջևի աթոռին/ Փաստորեն էս փաբ ա կոչվում:

Ջոնին գլխով դրական նշան է անում` շարունակելով շարժվել երաժշտությանը համահունչ:

Տիգրան– լսել եմ սրա մասին:

Ջոնի– /բառի ուղությամբ/ մեզ մենյու /ձեռքը բարձրացնելով/:

Մատուցողուհի– Բարև ձեզ /2 մենյու դնում է սեղանին/:

Ջոնի– Քամոն / ուսումնասիրելով մենյուն/:

Տիգան դժգոհ դեմքի արտահայտությամբ նայում է մենյուին հետո եՋոնիին:

Ջոնի–  /մի պահ հայացք գցելով տիգրանի վրա/ Ո՞ւմ ես սպասում, ընտրի մի բան, սաղ օքեյա, մոտս փող կա դու հանգիստ ընտրիր, ինչ ուզում ես /շարունակում է նայել մենյուն/:

Տիգրան- /դժգոհ/ նայեմ, որ ի՞նչ անեմ, ստեղ գերմաներեն ա գրած:

Ջոնի– /ծիծաղում է/ Էդ անգլերեն ա:

Տիգրան– էդ քո համար, ինձ համար նույն զիբիլն ա մեկա երկուսն էլ չեմ հասկանում:

Ջոնի – լավ սպասի իմ ճաշակով մի բան կնտրեմ:

Տիգրան– Չէ, արի դու թարգմանի, հազիվ փաբ եմ էկել, բա մի հատ իմ ուզածը չվերցնե՞մ:

Տեսարան 28

Ավտոտնակում Պարոն Հարությունը շարունակում է փորձը:

Պարոն Հարություն – Լավ, հերիք ա, դուք չհոգնեցիք, բայց իմ գլուխը արդեն գնաց, խեղճ հանդիսատես , որ ձեզ պիտի լսի /ծափ է տալիս / վե՛րջ, վե՛րջ հավաքվեք, էսօր հերիք  ա:

Երեխաները հավաքվում են ու կամաց-կամաց հեռանում են, Պարոն Հարությունը իր տեղում նստած ինչ-որ նոտաներ է աչքի անցկացնում: Երեխաների գնալուց հետո Արմինեն մոտենում է Պարոն Հարությունին:

Արմինե– Պարոն Հարություն կներեք ինձ, ես անպայման կգնեմ ջութակ:

Պարոն Հարություն – Էդ թո՛ղ քեզ մնա:

Արմինե– Չէ, մաման խոսք ա տվել, որ կառնի:

Պարոն Հարություն– դու ինձ չլսեցիր /կոշտ/, իմ պարապմունքներին քեզ ուրիշ ջութակով չտեսնեմ:

Արմինե– /լռում , քարանում է/ Լավ, ցտեսություն /հեռանում է վերցնելով ջութակը/:

Երևումէ Պարոն Հարությունի չոր ու կոպիտ դեմքը, որն ուսումնասիրում է իր շուրջը երեխաների գնալուց հետո:

Տեսարան 29

<<Բիթլզ>> փաբում:

Տանիիգ առաջ երեք դատարկ բաժակ է դրված, իսկ Ջոնիի առաջ մեկ կիսատ բաժակ:

Տիգրան– Էլի եմ ուզում, Մո- խի- տո:

Ջոնի– Հերիք  ա, արդեն հարբել ես:

Տիգրան– Քձի՛պ, ամեն անգամ չի, որ ամերիկահայ ծանոթի հետ կլուբում, չէ փաբում նստած Մո- խի- տո ես խմում:

Ջոնի– Իմիջայլոց արտասահմանում, սենց տեղեր մենակ չափահասներին` էն էլ անձնագրով են թողնում:

Տիգրան– Իմիջայլոց, արտասահմանում լավ եք ապրում:

Ջոնի– Կապ չունի, էլ ո՛չ մի Մոխիտո, հետո էլ պլան ես կատարում, հասկանո՞ւմ ես էս խմիչքը վայելում են, դու հերիք չի քաշեցիր գլուխդ, մի շնչով, մի հատ էլ մեջի թարխունները կերար:

Տիգրան–  Բա, էդքան փող ես տվել, հո՞ չէի թողնի:

Դուռը բացվում է, ներս է մտնում Պարոն Հարությունը /կաթնագույն, երկար վերարկուն հագին, լայնեզր գլխարկը գլխին, որի եզրերը ծածկում են աչքերը:

Նստում է անկյունում սեղանի մոտ, առանց ձայնի ձեռքը բարձրացնում է բարի ուղղությամբ:

Տիգրան –/ նայում է Պարոն Հարությունի ուղղությամբ/ Հլը նայի /Ջոնիին/

Ջոնին մեջքով է նստած Հարությունին, շրջվում նայում է:

Ջոնի– Հա ի՞նչ:

Տիգրան– Կինոյի մարդուն ա նման:

Ջոնի– Հոլիվուդի ֆիլմերո՞ւմ ես տեսել տենց:

Տիգրան– Ձեր տուֆտա Հոլիվուդը, գիտես փոքր եմ, չեմ հասկանում, որ մարդու աչքին թոզ են փչում:

Ջոնի– ի՞նչ են փչում:

Տիգրան– հե՛չ /արդեն հազիվ կարողանալով ուղիղ նստել աթոռին/ գիտես /վեր է կենում տեղից , ընկնում է/:

Պարոն Հարությունի ուշադրությունը անմիջապես գրավում է Տիգրանը:

Ջոնին  հանկարծակի գալով, անմիջապես, վեր է կենում տեղից, մոտենում է Տիգրանին, կռանում գրկում է նրան:

Ջոնի – /խառնված/  Տիգրա՛ն , Տիգրա՛ն /ձեռքով թեթև հարվածում է Տիգրանի այտին/:

Տիգրանը ուշքի չի գալիս: Պարոն Հարությունը վեր է կենում տեղից ծանր քայլերով մոտենում է նրանց:

Պարոն Հրաություն– /հանգիստ կանգնում է Տիգրանի գլխավերևում, գլուխը շրջում է բառի ուղղությամբ / նաշադիր տվե՛ք, խմի  /Ջոնիին / տղայի բարեկա՞մն եք :

Ջոնի – /գլուխը վեր է բարձրացնում/ ծանոթ

Պարոն. Հրություն– երիտասարդ ‹‹ծանոթ›› դուք տեղիակ չե՞ք , որ անչափահասներին չի կարելի նմանատիպ հաստատություններում գտնվել, այն էլ ալկոհոլը չարաշահելու նպատակով:

Ջոնի – ես… /գլուխը կախում է/ ես ահավոր սխալ արեցի , որ թույլ տվեցի…

Մատուցողուհին բերում է նաշադիրը:

Մատուցողուհին վերցնում է սեղանի վրա դրված անձեռոցիկի տուփից անձեռոցիկ, նաշադիրի անոթը ցանկանում է շուռ տալ անձեռոցիկի վրա:

Պարոն Հարություն – / առանց շտապելու/ ի՞նչ եք անում:

Մատուցողուհի– /խառնված/ քթին մոտեցնեմ, ուշքի գա:

Պարոն Հարություն– դա չեմ կարծում օգնի, փորձեք խմեցնել:

Ջոնի – /զարմացած/ իսկ էդ վտանգավո՞ր չի:

Պարոն Հարություն– դա կօ:գնի ուշքի գալ ,բայց իհարկե դրանից հետո խնամք  է պետք: Տվե՛ք /ձեռքը պարզում է մատուցողուհու ուղղությամբ/:

Մատուցողուհին վախենալով ձեռքի անոթը տալիս  է պարոն Հարությունին: Նա վերցնում է անոթը, կռանալով մի ծունկը հենում է գետնին, Ջոնիի մոտից վերցնում է Տիգրանին անոթը մոտեցնում է նրա շուրթերին, մի ձեռքով սեղմում է այտերը, Տիգրանի բերանը բացվում է ,  կամաց ու վստահ երեք կաթիլ կաթեցնում է բերանի մեջ: Մի վայրկյան հետո Տիգրանի դեմքը ծամածռվում է խեղդվելու հետևանքով, սկսում է հազալ, ուշքի  է գալիս:

Ջոնի – /շունչը պահած նայում էր/ Տիգրան /կտրուկ, երկու ձեռքերով բռնում է Տիգրանի գլուխը/ ա՛յ տղա , ո՞նց ես:

Տիգրանը աչքերը կամաց բաց է անում, մատուցողուհին վախեցած հայացքով նայում է նրան:

Տիգրանը աչքերը կիսաբաց նյում է իր շուրջը հավաքված մարկանց, ովքեր հազիվ էին երևում:

Պարոն Հարություն– ինչքան շտապ տուն հասցնեք այնքան ավելի լավ իր համար:

Ջոնի – իրա տունը ժեշտից հին ու մաշված բուդկան ա, իսկ ես ես էստեղ ընդհանրապես տուն չունեմ, ինչ եք կարծում բուդկան հարմար կլինի՞:

Պարոն  Հարություն-Դուք պատրաստվու՞մ եք երեխային բուդկայի պայմաներում լավացնել :

Ջոնին լռոմ է:

Պարոն Հարություն– /կտրուկ/ ես տղային դուրս կհանեմ դուք տաքսի կանգնացրեք:

Ջոնին գլխով դրական նշան է անում, անմիջապես դուրս  է գալիս: Պարոն Հարությունը փորձում է գրկել Տիգրանին:

Տեսարան 30

Տաքսու մեջ պարոն Հարությունը, Տիգրանն ու Ջոնին:

Տաքսիստ /երիտասարդ մոտ 25 տարեկան/- Չերեմուշկա, կոնկրետ, որտե՞ղ հոպար ջան:

Պարոն Հարություն– էստոնական 25 , ոստիկանությունը գիտեք, նախքին շուկայի մոտ:

Տաքսիստ – հա, հա` հասկացա, ատամնաբուժարանի մոտ:

                          Տեսարան 31

Տաքսին կանգնում է շենքի մոտ: Ջոնին առաջինը իջնում է, դուռը բաց  է անում, պարոն Հարությունին օգնում է Տիգրանին հանել մեքենայից:

Տաքսին հեռանում է:

Պարոն Հարություն– այսօր տղային իրոք խնամք է պետք, եթե էս վիճակում ինքը մրսեց ավելի վատ ա լինելու էնպես, որ ես տանը մենակ եմ մնում, կարող  է ինձ մոտ գիշերել:

Ջոնի – շատ շնորհակալ եմ պարոն: Գրկում է Տիգրանին ներս են մտնում շենքի մուտք:

Տեսարան 32

բարձրացնում են աստիճաներով:

Պարոն հարություն -ա՛յ էստեղ, կանգ առեք, մեջտեղի դուռը:

Ջոնին իջեցնում է Տիգրանին իր գրկից, ինքը հենվում է պատին, շունչն է կարգավորում Տիգրանին էլ հենում է իրեն:

Պարոն Հարությունը բարձրանում է աստիճաները, հասնելով Ջոնիին, վերարկուի ծոցագրպանից հանում է բանալին, բաց  է անում դուռը ներս  է մտնում, վառում է միջանցքի լույսը , կանգ  է առնում դռան առջևում, ձեռքը հենելով դռանը, ներս  է հրավիրում Ջոնիին:  Ներս  են մտնում: Պարոն Հարությունը փակում է դուռը, քայլում դեպի հյուրասենյակ:

Պարոն Հարություն– արի՛ երիտասարդ /խիստ դեմքի արտահայտությամբ/:

Ջոնին առաջանում է:

Պարոն Հարություն– տղային նստացրու բազմոցին:

Ջոնին մոտենում է պատուհանի կողքի բազմոցին: /երևում են Ջոնիի ոտքերը, հազիվ հատակի վրա կանգնող Տիգրանի ոտքերը և պատուհանագոգի տակ, պատի մոտ դրված սպորտային պայուսակը:

Ջոնին Տիգրանին նստեցնում է բազկաթոռին, սկսում է շոշափել տղայի վերնազգեստի գրպանները , աջ կողմի գրպանը շոշափում է հետո, ձեռքը տանում է այդ գրպանը, հանում է բանալին և ինքը ուղղվում է` երկու ձեռքով մեջքը բռնելով:

Ջոնի – /պարոն Հարությունին/ լավ, շատ շնորհակալ եմ , ես առավոտյան կգամ տղայի հետևից:

Պարոն հարություն– կարող ես մնալ տղայի կողքին, ինձ համար նեղություն չէ:

Ջոնի – շնորհակալ եմ շատ, բայց ես տեղ ունեմ մնալու:

Ջոնի – ցտեսություն /հեռանում է/:

Պարոն Հարությունը մոտենում է Տիգրանին, հանում է նրա վերնազգեստը, դնում է բազկաթոռին, գրկում է,  տանում սենյակ, մոտեցնում  մահճակալին, նստացնում , Տիգրանը հետ տալու նշան է անում :

Տեսարան 33

Զուգարանում Տիգրանը կռացած է զուգարանագոգին, հետ է տալ: Պարոն Հարությունը  բռնած Տիգրանին տրորում է նրա մեջքը:

Տեսարան 34

Տիգրանը մահճակալին պառկած քնած է : Պարոն Հարությունը մահճակալի կողքին դրված ճոճվող բազկաթոռի վրա նստած փորձում է աչքերը բաց պահել ու նայել Տիգրանի ուղղությամբ, աչքերը նորից փակվում են , նա նորից բաց  է անում , պայքարելով քնի դեմ:

Տեսարան 35

Ջոնին կրպակում ծածկոցով փաթաթված, կծկված նստած անկյունում դողացնում է:

Տեսարան 36

Առավոտ: Տիգրանը խորը քնած է, իսկ պարոն Հարությունը բազմոցին բազմած գլուխը դեպի ետ թեքած, ձեռքերը բազմոցի հենակներին դրած քնած է : Դռան զանգի ձայն է լսվում: Պարոն Հարությունը աչքերը կամաց բաց  է անում, առաջին հերթին նայում է Տիգրանին: Երկու ձեռքով թեթև տրորում է երեսը: Վր է կենում տեղից:

Տեսարան 37

Պարոն Հարությունը մոտենում է դռանը, բաց է անում դռան, ետևում կանգնած  է Ջոնին:

Ջոնի – Բարև Ձեզ:

Պարոն Հարություն– Բարև, համեցի՛ր:

Ներս է մտնում:

Պարոն Հարություն-/ դուռը փակում է,  մտնում է հյուրասենյակ/  ինչու՞ առավոտյան էսքան շուտ:

Ջոնի – /ժպտում է/ Չէի ուզենա Ձեզ շատ նեղություն տալ:

Պարոն Հարություն -/ձեռքով ցույց  է տալիս բազմոցը/ Նստի՛ր, տղան դեռ քնած է:

Ջոնի – Չէ, շնորհակալ եմ , ներքևում տաքսին սպասում է, իսկ Տիգրանը կարծում եմ արդեն լավ կլինի, ես նրան կտանեմ:

Պարոն Հարություն– /գնահատող հայացքով նայում է Ջոնիին, մի փոքր լռելուց հետո/ Էդ դեպքում, համեցի՛ր ննջարան /ձեռքով ցույց  է տալիս դեպի ննջասենյակը, որի դուռը բաց էր թողնված/:

Տեսարան 38

Ջոնին սենյակում մոտենում է մահճակալին, մի փոքր կռանում, ձեռքով փորձում է արթնացնել Տիգրանին: Տիգրանը դժգոհ շրջվում է մյուս կողմ, վերմակը քաշում է գլխին, Ջոնին վերմակը վերցնում է, Տիգրանը կծկվում, մռմռթում է: Ջոնին գրկում է Տիգրանին, հանում է սենյակից դեպի հյուրասենյակ: Հյուրասենյակում  կանգնած պարոն Հարությունը կանգնացնում է եՋոնիին, վերցնում է բազկաթոռի վրա գցած դեղին վերնազգեստը, գցում Տիգրանի վրա:

Ջոնի – /ժպտում է/ շնորհակալություն:

Պարոն Հարությունը գլխով է անում, ուղեկցում է դեպի դուռը, դուրս են գալիս: Պարոն Հարությունը փակում է դուռը նրանց ետևից, քունքի հատվածը մատերով տրորելով ետ է վերադառնում հյուրասենյակ, միացնում է նվագարկիչը, հանում է հին սկավառակներից մեկը դնում է նվագարկիչի վրա, այնուհետև ասեղիկը թեթեև մոտեցնում է սկավառակին, ինքը մոտենում է բազկաթոռին հարմարավետ նստում է ձեռքերը դնում է բազկաթոռի հենակին , խորը շունչ է քաշում, փակում է աչքերը, ու սկսում է երաժշտության դանդաղ ռիթմի ներքո ճոճվել բազկաթոռի վրա:

Տեսարան  39

Ջոնին մուտքից դուրս  է գալիս , կծկված տղան ձեռքին, ով սառը օդը դեմքի վրա զգալով դժգոհ դեմքի արտահայտություն է անում, ձեռքով փակում է դեմքը: Ջոնին մոտենում է շենքի առաջ կանգնած տաքսուն: Տաքսու վարորդը ներսից բաց է անում տաքսու դուռը, Ջոնին շնորհակալություն է հայտնում , տղային նստեցնում է տաքսի , ինքն էլ ետևից: Տաքսին շարժվում է:

Տեսարան 40

Տաքսին մեքենաներով լի փողոցով հանգիստ սլանում է:

Տեսարան 41

Տաքսու մեջ Տիգրանըն կամաց -կամաց արթնանում է, նայում է շուրջը , հետո շրջվում է դեպի Ջոնին . աչքերը տրորում է:

Տիգրան – /հորանջելով/ բա էս ո՞ւր ենք գնում:

Ջոնի– տուն /ծիծաղում է/:

Տիգրան – ու՞մ տուն:

Ջոնի – քո:

Տիգրան – ի՞մ, /կիսաքնած/ ի՞նչ ա խոսում է / գլուխը թեքում հենում է մեքենայի պատուհանին/:

Տեսարան 42

Տաքսին կանգնում է կարմիր կրպակի առաջ , Ջոնին դուրս  է գալիս մեքենայից ետևից Տիգրանը Ջոնին մոտոնում է կրպակին հանում է գրպանից բանալին բաց  է անում կողպեքը:

Տիգրան – բանալին քեզ ո՞րտեղից:

Ջոնի – էրեկ , որ լավ թիփսի էիր, տենց հաջողացրեցի վերցնել;

Տիգրան – ի՞նչ էի, հերի՛ք  ա ինձ նեղես , որ քո էդ տուֆտան թիփսի միփսին չեմ հասկանում:

Ջոնի – /բաց  է անում դուռը, ներս  է  մտնում/ ես էլ քո <<տուֆտան>> չեմ հասկանում, բայց հո չեմ նեղվում:

Տիգրան – / ներս  է մտնում/ վայ, Երևանդ գարոդած ես, բաբամ տուֆտան չգիտես, որն ա՞:

Ջոնի – բաբամ, պարսկահայերն են ասում /հենվում է կրպակի պատին/:

Տիգրանը նստում է աթոռին, փաթաթվում է վերմակով, մի քանի վայրկայն նայում է գետնին մտահոգ հայաքցքով, հանկարծ հայացքը ուղղում է դեպի Ջոնին:

Տիգրան – բայց  ամեն դեպքում, էդ թիփսին , ո՞րն ա:

Ջոնի – /քմծիծաղ  է տալիս/ էդ մի բանն էլ մի իմացիր, կարող  ա նեղվես:

Տղան դժգոհ հայացքը ցած է իջեցնում, աչքը ընկնում է  դատարկ պահարանին:

Տիգրան – /նորից հայացքը բարձրացնելով/ ես ընդեղ պանիր ու երշիկ էի պահել:

Ջոնի – դէ, որ թիփսի էիր, սաղ կերար:

Տիգրան – հա: /հանկարծակի աչքերը փայլում են/ գիտե՞ս չեմ հասկանում, ասեմ իմանաս թիփսին հենց դու ես:

Ջոնի – յա էդ գլխի ընկա՞ր:

Տիգրան – հլը իմ ջանին նայի , ու քոնին` ո՞վ ա թիփսի մեզանից, բայց չեմ հասկանում, էդ ինչ կապ ունի նրա հետ , որ չեմ հիշում էրեկ ինչ ա էղել ու որտեղից էինք մենք գալիս /լարում է դեմքի մկանները/:

Ջոնի – /մոտենում է Տիգրանին ձեռքը դնում է նրա ուսին/ էդ նրանից  ա , որ սխալ ուղղությամբ ես մտածում /ուղղվում է/ լավ, դե ես գնամ:

Տիգրան – ու՞ր:

Ջոնի – նկարները տամ:

Տիգրան – բա ե՞ս:

Ջոնի – դու էլ քո գործով զբաղվի / դուրս  է գալիս/:

Տիգրան – /կամաց/ հաստատ թռավ , էլ ես հո՞ իրան պետք չեմ /մի պահ մտածում է/ :Հա լավ ես ի՞նչ անեմ  /ձեռքը տանում է տաբատի գրպանը, մի քանի կոպեկ է հանում/, կհերիքի /փակում է ափը/:

Տեսարան 43

Ջոնին իջնում է փողոցով, հասնում շենքի մոտ, մտնում ներս, բարձրանում աստճանները հասնում տիկին Ստեփանյանի դռան մոտ, ներս է մտնում : Տիկին Ստեփանյանը ժպտում է, գլխի շարժումով բարևում: Ջոնին տալիս է չիպը, տիկին Ստեփանյանը այն դնում է համակարգչի մեջ, նկարները գցում է համակարգիչ: Բաց է անում դարակը, հանում ծրարով գումարը, դնում է սեղանին և մի հասարակ հեռախոս դնում է ծրարաի վրա, աչքերով ցույց տալիս ծրարան ու հեռախոսը:

Տեսարան  45

Տիգրանը կանգնած է այն ավտոտնակի  առաջ , որտեղ պարոն Հարությունի երաժշտական փորձերն են տեղի ունենում:

Տիգրան – /ձեռքերը գրպանում գնում գալիս է/ բա ժամ չլիներ նայեի, չնայած ընտիր հաշվարկներ արեցի / խորը շունչ է քաշում, մի պահ կանգ  առնում, նորից գնում գալիս  է /:

Հեռվում երևում է Արմինեն, ջութակի պայուսակը ձեռքին, փոքրիկ քայլերով մոտենում է ավտոտնակին, Տիգրանը նկատելով, անմիջապես մազերը ուղղում է , ձեռքերը նորից գրպանն է դնում, ու արագ քայլում է աղջկա ուղղությամբ, մոտենալով աղջկան սկսում է երկնքին նայելով քայլել, ապա նույն կերպ անցնում է կողքով: Արմինեն, ով գլուխը կախ քայլում էր, քթի տակ ինչ որ մեղեդի երգելով չի նկատում տղային:

Տիգրան – /ջղայնացած կանգ է առնում, շրջվում է , բարձր ձայնով/ դու՛ /մատով ցույց  է տալիս աղջկա ուղղությամբ/:

Արմինե – /կանգ  է առնում շրջվում է դեպի Տիգրանը, կողքերն է նայում, զարմացած/ ե՞ս:

Տիգրան– /նայում է մատին , ձեռքը իջեցնում է/ հա՛ էլի դու՛, դու՛ /կակազելով ,դադարներ տալով/ դու ինձ չե՞ս հիշում:

Աղջիկ – /լարված դեմքի արտահայտությամբ/ ը՜… /փորձելով հիշել/ հա՜… /հանկարծակի հիշելով/ Էն ձյաձյայի հետ , չէ՞:

Տիգրան– /գոհ դեմքի արտահայտությամբ, նայում է վերև/ Հա՛ էլի:

Աղջիկ– /ժպտում է / բարև, լավ հաջող,կներես շտապում եմ` փորձի եմ / շրջվում է , որ գնա/:

Տիգրանը հանկարծակի հայացքը ցած է իջեցնում , դեմքից անհետանում է ինքնագոհ արտահայտությունը, միանգամից գալիս  է դժգոհ արտահայտությունը:

Տիգրան– /վազելով աղջկա ետևից հասնում է նրան/ բա չես հարցնում ի՞նչ եմ ստեղ անում:

Արմինե – /գլուխը կախ քայլում է/ դե,~ երևի ինչ- որ մի բանի համար:

Տիգրան– / աղջկա կողքին քայլոլով / դե՛, հա գործեր ունեի, բայց հիմա կորել եմ, ճանապարհը ցույց կտա՞ս, տենց կուղեկցե՞ս ինձ, ես էլ քեզ մառոժնի կհյուրասիրեմ:

Արմինե – ես փորձի եմ , ախր, կուշանամ:

Հասնում են ավտոտնակի մոտ , լսվում է երաժշտության ձայնը:

Տիգրան– /ջղայնացած/ անցյալ անգամ մենք քեզ օգնեցինք չէ՞, իսկ դու հիմա մի հատ չես էլ փորձում օգնել:

Արմինե – սպասի փորձս պրծնեմ, քեզ կօգնեմ /ժպտում է, ներս  է մտնում/:

Տիգրան– լավ /ետևից մտում է/:

Արմինե -/շշուկով/ ու՞ր ես գալիս:

Տիգրան– բա կարո՞ղ  ա գիտես /դեմքը ծամածռելով/ դրսում քանի ժամ պիտի սառեմ /բարձր/:

Պարոն Հարությունը Տիգրանի ձայնը լսելով շրջվում է դեպի մուտքը նվագախումբը դադարեցնում է նվագը:

ՊարոնՀարություն– /ուսումնասիրող հայացքով/ Արմինե՞, էլի ուշանում ես:

Տիգրան– /համարձակ/ իմ պատճառով , ես իրան խնդրեցի , որ ինձ օգնի, ինքը ասեց , որ փորձի ա, ես էլ, ի՞նչ արած, պետք  ա սպասեմ մինչև փորձը պրծնի /համարձակ գնում տեղավորվում է անկյունում դրված փայտե տախտակների վրա, ոտքերը ծալում նստում է/:

Պարոն Հարություն– /զարմացած նայում է տղային, ապա շրջվում է վախեցած մուտքի մոտ կագնած Արմինեի ուղղությամբ/ նստի՛ր /ետ է շրջվում դեպի նվագախումբը/:

Արմինեն զարմացած ու շփոթված կանգնած է մնում:

Պարոն Հարությունը– /նորից ետ է շրջվում` դեպի Արմինեն / աղջիկ ջան նստիր:

Արմինեն շփոթված մոտնեում է նվագախմբին ,  ազատ աթոռին է նստում, բաց  է անում ջութակի պայուսակը, ջութակը և աղեղը վերցնում տեղավորում է ուսին, մի ձեռքով բռնում է ջութակը ուսին դրած, մյուսով աղեղը պատրաստ սպասում է պարոն Հարությունի չափ տալուն: Տիգրանը ուշադիր, սպասողական հայացքով նայում է Արմինեին:

Պարոն Հարություն– դուք հիշո՞ւմ եք, էն ինչ նվագում էիք, պարարիրամ, պարամ պարամ պարիրարամ /երգում է ձեռքով չափ տալով, այն նույն մեղեդին, որը Տիգրանը լսել էր պարոն Հարությունի տանը/ փորձե՛ք, ավելի կտրուկ` պարիրարամ պարամ պարամ պարարիրամ /ավելի ռիթմիկ է երգում/: Հապա փորձիր Երեմ, կլասիկ կիթառը ամենահարմարն է, ռիթմիկան պահիր, ավելի աշխույժ:

Երեմը սկսում է նվագել դասական կիթառով :

Պարոն Հարություն– ավելի ռիթմիկ:

Երեմը սկսում է ավելի ռիթմիկ նվագել:

Պարոն Հարություն– ահա՛, ահա՛, լավ է` լավ է, պահիր նույն ռիթմը /երկու ձեռքերը բարձրացնում է վեր/ ջութակները, /միանգամից / մտա՛ն:

Աղջիկները սկսում են նվագել:

Պարոն Հարություն– թավ- ջութակը  /ձեռքով չափ  է տալիս/:

Թավ-ջութակը սկսում է նվագել:

Պարոն Հարություն – ահա, ահա, ոնց  որ ստացվում է / ձեռքով չափ է տալիս/:

Տիգրանը աչքերը կլորացրած նայում է նվագողներին:

Երեխաները նվագում են , պարոն Հարությունը մի ձեռքով տրորում է դեմքը, սենյակի մի կողմից մյուս կողմ է գնում գալիս:

Պարոն Հարություն– ստո՛պ, ստո՛պ:

Բոլորը դադարում են նվագել:

Պարոն Հարություն– դուք մոտավորապես հասկացաք մոտիվը, բայց ինչ որ բան պակաս  է /մի պահ լռում է , նվագողները սպասողական հայացքով նայում են պարոն Հարությունին/ լավ դուք դեռ շարունակեք, մի հատ սկզբից մինչև վերջ… Ես տեսնեմ ինչը այն չի:

Երեխաները սկսում են նվագել , բոլորը կամաց կամաց ավելի են  ոգևորվում, պարոն Հարությունը լուռ նստած լսում է: Տիգրանը, ժպիտով նայում է երեխաներին , հետո հանկարծակի ձեռքով ինքնաբերաբար սկսում է հարվածել փայտե տաղտակների վրա: Սկզբում ձայնը հազիվ լսելի էր, Տիգրանը նայում է շուրջը և անվստահ, բայց ռիթմը պահպանելով հարվածում է տախտակին, հետո , երբ կամաց կամաց խորանում է երաժշտության մեջ ավելի ոգևորվելով, հարվածում է վստահ, բարձր ձայն է արձակում: Պարոն Հարությունը լսելով ձայնը լարում է լսողությունը դեմքի մկանները ձգվում են, շունչը պահած իր ուշադրությունը սեվեռում է Տիգրանի վրա , ով արդեն տարերքի մեջ էր: Երեխաները նվագում ավարտում են , Տիգրանը նույնպես: Բոլորը լուռ սպասում են: Պարոն Հարությունը կախում է գլուխը ու սկսում է դունչը շոյել մատներով:

Պարոն Հարություն– /հանկարծակի/ լավն էր /երեխաներին/, դու /կտրուկ դեպի Տիգրանին է շրջվում/ չունես երաժշտական կրթություն, բայց ունես լավ լսողություն:

Պարոն Հարությունը վեր է կենում աթոռից սկսում է այս ու այն կողմ քայլել, երեխաները լուռ հետևում են նրան: Ապա կանգ  է առնում դեմքով դեպի Տիգրանը:

Պարոն Հարություն– /ձեռքը պարզում է դեպի նվագախումբը/ սկսե՛ք /չափ է տալիս/:

Երեխաները պատրաստվում են, Պարոն Հարությունի ձեռքի հաջորդ շարժումին սկսում են նվագել: Պրոն Հարությունը տղային նույնպես ձեռքի շարջում է ցույց տալիս տղան զարմացած նայում է նրան, պարոն Հարությունը չցանկանալով խոսել, նորից ձեռքով ջղայն դեմքի արտահայտությամբ տղային նշան է անում, որ նվագի: Տղան զարմացած իր շուրջն է նայում:

Պարոն Հարություն– ստո՛պ /ջղայն/:

Երեխաները դադարացնում են նվագել: Տիգրանը կիսազարմանք կիսավախ արտահայտող դեմքով նայում է երեխաներին, հետո պարոն Հարությունին:

Պարոն Հարություն– /Տիգրանին/ ինչի՞  չես նվագում:

Տիգրան– ի՞նչ նվագեմ:

Պարոն Հարություն– ի՞նչ էիր նվագում սրանից առաջ:

Տիգրան– ե՞ս, ես նվագել չգիտեմ:

Պարոն Հարություն– ռիթմը, ռիթմը, նոր հարվածում էիր, նորից փորձիր:

Տիգրան– /ձեռքով խփում է/ սե՞նց:

Պարոն Հարությունը– փորձի՛ր նորից, երաժշտության տակ /շրջվում է դեպի երեխաները/ երեխանե՛ր /ձեռքով չափ է տալիս/:

Երեխաները սկսում են նավգել, Տիգրանը ուշադիր նայելով պարոն Հարությունի դեմքին հարվածում է տաղտակին ամբողջ մարմնով լարված, առանց լսելու երաժշտությունը:

Պարոն Հարությունյան– ստո՛պ , ստո՛պ /բղավում է/:

Երեխաները կանգ են առնում: Պարոն Հարությունը ձեռքով սկսում է տրորել քունքի հատվածը:

Պարոն Հարություն– այսօր վերջ, կգաք մյուս պարապմունքին:

Բոլորը վեր են կենում իրենց տեղերից, պատրաստվում են որպեսզի դուրս գան, Տիգրանը նույնպես վեր է կենում:

Պարոն հարություն– Տղա, դու՛ մնա:

Տիգրան– Ե՞ս:

Պարոն Հարություն– դու /հանգիստ տոնով/:

Բոլորը դուրս են գալիս, Տիգրանը  կանգնած է մնում:

Պարոն Հարություն– նստի՛ր /Տիգրանին/:

Տիգրանը նստում է իր հին տեղում:

Պարոն Հարություն– դու գիտե՞ս, քո մեջ կա երաժշտկան ձիրք:

Տիգրան– /գլխով բացասական նշան է անում/ ես հեծանիվ քշելու ձիրք ունեմ:

Պարոն  Հարություն– /քթի տակ ծիծաղում է/ լավ … իսկ ի՞նչ էիր դու անում այն ժամանակ, երբ երեխաները նվագում էին:

Տիգրանը ուսերը թափ է տալիս:

Պարոն Հարություն– ռա՛զ, դվա՛, տրի՛… ի ռա՛զ, դվա՛, տրի՛ ի /ձեռքով հարվածում է սեղանին/ մոտովորաես սա, եթե քեզ անծանոթ լեկսիկոնով արտահայտվեմ… Ռիթմն էիր ապահովում… այն ինչ անում են, ասենք հարվածային գործիքներ նվագողները… նայի՛ր /ձեռքով հարվածում է սեղանին, ապա նույն չափի մեջ ծափ է տալիս/ ի՞նչ ես զգում:

Տիգրան – դե իրար նման էին:

Պարոն Հարություն– ավելի գրագետ, կարելի է ասել, նույն չափի մեջ  էր ռիթմը:

Տեսարան 46

Գիշեր: Ջոնին մոտենում է կրպակին, հարցական հայացք  է գցում կողպեքված դռանը: Նստում է գետնին կծկվելով, հենվելով դռանը, նայում է շուրջը:

Պարոն Հարություն– Լսե՞լ ես մետրոնոմի մասին:

Տիգրան– չէ /գլխով բացասական նշան է անում/:

Պարոն  Հարությունը– մետրոնոմը յուրաքանչյուր երաժշտական գործիք նվագելիս օգնում է չափը, ռիթմը պահպանել, դե դա հիմնականում սկսնակներն են օգտագործում: ձայնը` տկ, տկ, տկ, տկ… Այդ տկոցների հաճախականությունը օգնում է որոշել ռիթմի արագությունը կամ չափը:  Այդ ձայների արանքում դարդարները բաշխված են հավասար, ինչպես դու, երբ ձեռքդ հարվածում էիր սեղանին մինչև մյուս հարվածը ընկած փոքրիկ ընդմիջումը նույն տևողությամբ տեղավորվում էր քո բոլոր հարվածների արանքում:

Տեսարան 47

Ջոնին  անհանգիստ տեղից վեր է կենում ու  հեռանում:

Տեսարան 48

Ջոնին շրջում է կենտրոնի դատարկ փողոցներով, փնտրում է Տիգրանին: Մուրացկաններից հարցնում է, թե արդիո՞ք տեսել են դեղին վերնազգեստով տղայի, փորձում է նկարագրել նրան: Ի պատասխան ստանում է գլխի բացասակն շարժումներ:

Տեսարան 49

 Տիգրանը հասնում է կրպակի մոտ, տխուր դուռը բաց է անում, մտնում է ներս, տեղավորվում է անկյունում ,վերմակով ծածկվում ու փակում աչքերը:

Տեսարան 50

Տիգրանը քնած է: Լույսը բացվում է: Ջոնին հոգնած ու շնչակտուր դուռը բաց  է անում, ներս  է մտնում: Տեսնելով Տիգրանին խորը շունչ է քաշում, դեմքին անհանգիստ հայացքը կորում է:

Ջոնի – Տիգրան /ջղայնացած բղավում է/:

Տիգրան– /կամաց բաց  է անում աչքերը, նայում է Ջոնիին / հը՞ն /նվնվալով/:

Ջոնի – արածդ դուրտ էկա՞վ:

Տիգրան – ես ի՞նչ, դու հելար գնացիր:

Ջոնի – ո՞վ ասեց , ես գործի էի:

Տիգրան – պա՛հ ,գործի:

Ջոնի – հետո ի՞նչ կապ ունի , պատասխանատվության զգացում ունե՞ս դո՛ւ:

Տիգրան – ես ինչ ուզում անում եմ /արդեն գոռգռալով/ ես տենց եմ սովոր, ես եմ իմ գլուխը պահում:

Ջոնի – այ, որ ծնողներդ գլխիտ լինեին տենց անպատասխանատու չէիր լինի:

Տիգրան – դու ծնողներիս չկպնես /վեր է կենում տեղից/ դու քոնի մասին մտածի, իմը չկա, մեռել ա, բա քոնը ու՞մ ա պետք , որ սաղ  ա, հետո ինչ որ մեծ ես, օտա՞ր ես իրանց /գոռում է/ հեչ պետքերն ա ստեղ` մեռար, չմեռար:

Ջոնին լուռ նայում է Տիգրանին, շրջվում, դուրս  է գալիս, ետևից դուռը շրխկացնելով:

Տիգրանը մնում է տեղում կանգնած:

Տեսարան 51

Երաժշտություն: Մի քանի օր անց: Ջոնին ինչ- որ բնակարանի դռան զանգն է տալիս : Մի տիկին դուռը բաց  է անում ուղեկցում Ջոնիին հյուրասենյակ: Ջոնին նայում է շուրջը տիկնոջը տալիս  է գումարը: Տիկինը վերցնում է ժպտում է:

                                                         Տեսարան 52

Երաժշտություն: Տիգրանը հաճախում է փորձերի նստում է հարվածային գործիքների առաջ ու նվագում է : Պարոն Հարությունը, նորից բղավում է, ջղայնանում, կանգնեցնում է փորձերը , նորց սկսում:

                                                        Տեսարան 53

Ջոնին մի սենյականոց բնակարանում, բազկաթոռին միայնակ բազմած, նայում է առաստաղին:

                                                           Տեսարան 54

Պարոն Հարությունը դադարեցնում է փորձը: Երեխաները դուրս են գալիս:

Պարոն Հարություն– Տիգրան սպասիր:

Տիգրանը մոտենում է Հարությունին:

Պարոն  Հարություն – դու ո՞ւր ես գնում:

Տիգրան – իմ տուն:

Պարոն Հարություն – կրպա՞կ:

Տիգրան –էտ ել իմ տունն ա:

Պարոն  Հարություն– արի՛, մի որոշ ժամանակ ինձ մոտ ապրի:

Տիգրան – բայց…

Պարոն  Հարություն– մինչև համերգը հետո կտեսնենք:

Տեսարան 55

Ջոնին ու տիկին Ստեփանյանը աշխատասենյակում միասին համակարգչով նկարներն են աչքի անցկացնում, քննարկում, որոշ նկարներ առանձնացնում, առանձին ֆայլի մեջ գցում:

Տեսարան 56

Պարոն Հարությունի բնակարան: Տիգրանն ու պարոն Հարությունը ներս են մտնում:

Պարոն Հարություն– կարող ես հանգիստ լինել, քեզ էսպես պատրաստվելը ավելի հարմար  է:

Տիգրան – ես հետ եմ սովորել էս հարմար բաներին:

                                                       Տեսարան 57

Ավտոտնակում: երեխաները նվագում են սիմֆոնիկ երաժշտություն, որը հարուստ է բասերով: Տիգրանը նստած հարվածային գործիքների վրա նվագում է : Պարոն Հարությունը չափ է տալիս, իր տարերքի մեջ, վայելում է երաժշտությունը:

Տեսարան 58

Տիկին Ստեփանյանը և Ջոնին լուսավոր դատարկ սենյակում տարածքն են ուսումնասիրում:

Տեսարան 59

Համերգային դահլիճ: Հաղորդավարը դուրս  է գալիս բեմ:

Հաղորդավար- դիմաորեք Արտիստաս խումբի վերջին կատարումը /հեռանում է /:

Լույսերը անջատվում են, մի քանի վայրկյան հետո կամաց վառվում են: Երեխաները նստած են իրենց գործիքների առաջ: Սկսում է թավ ջութակը նվագել, հետո միանում են ջութակները, Տիգրանը կամաց ռիփմն է պահում: պրոն հարությունը անհանգիստ շունչը պահած նստած է, կլանված նայում է երեխաներին: Կրկներգի հատվածում, երբ սկսում են ավելի ռիթմիկ նվագել, Տիգրանը ավելի հզորացնում է բասերի հնչողությունը պարոն Հարւթյունը սկսում է ճոճվել ռիթմի տակ: Երեխաները նվագում են վերջին ակորդները: ավարտում են, բոլորը ծափահարում են:

Տեսարան 60

Կուլիսներում:  Համերգին մասնակից երեխաներին շնորհավորում են: Պարոն Հարությունը մոտենում է իր խմբին: Հերթով բոլորին  համբուրում է:

Պարոն Հարություն- ապրեք էրեխեք ջան, դուք պատվով դուրս եկաք, ապրեք Աստված տա ձեր առաջ դռներ բացվեն` շատ ու դեպի լույսը տանող:

                                             Տեսարան 61

Ջոնին  շուրջը նայելով, Տիգրանին փնտրելով առջանում է: Տեսնելով Պարոն Հարությունին մոտենում է:

Ջոնի – բարև Ձզ:

Պարոն Հարությունը – /շրջվում է/ բարև:

Տիգրան– դու համերգը տեսա՞ր… լսեցի՞ր:

Ջոնի– անպայման , արի, շնորհավորեմ /ձեռքերը պարզում է/:

Տիգրանը մոտենում է, գրկախառնվում են Ջոնին բռունցքով տրորում է տղայի գլուխը:

Ջոնի – ռեսփեքտ:

Տիգրան- /բռունցքով թեթև հարվածում է Ջոնիի ուսին/  էլի՞ սկսեցիր քո լեզվով ստից բառեր ասել:

Ջոնի – կարո՞ղ ենք մի րոպե դուրս գալ, /պարոն Հարությունին/  կներեք մեզ:

Դուրս են գալիս:

Տեսարան 62

Դուրս են գալիս շենքից: շենքի առաջ երկաթե խողովակից կապած է հեծանիվ: Մոտենում են հեծանիվին:

Ջոնի – ո՞նցն է:

Տիգրան– ընտիրն ա, քո՞նն ա:

Ջոնի – չէ, քոնն ա, ես փորձարկեցի ուղղակի:

Տիգրան– /ուրախ/ լու՞րջ, էս գժությունը ի՞մն ա, դու գիտե՞ս սրանք թիվ արժեն:

Ջոնի – դուրդ էկա՞վ

Տիգրան– հա, վերջն ա, էլ չարժի Ամերիկա հասնել հեծանիվի համար:

Ջոնի – փոշմանե՞լ ես:

Տեսարան 63

Պարոն Հարությունի բնակարանը: Դռան թակոց է լսվում : Պարոն Հարությունը մոտենում, դուռը բաց է անում: Տիգրանը, ով կանգած էր դռան ետևում ներս է մտնում:

Տիգրան– ես պատք ա գնամ:

Պարոն Հարություն– նորից կրպա՞կ:

Տիգրան– չէ, ես մնալու տեղ ունեմ:

Պարոն Հարություն– երիտասարդի հե՞տ:

Տիգրան- /գլխով համաձայնության նշան է աանում/ շատ շնորհակալություն:

Պարոն Հարություն– հույս ունենամ, որ այդ երիտասարդը հոգ կտանի, որ դու ձորձերից չուշանաս:

Տիգրան– ժպտում է, մենք հոգ կտանենք, շատ շնորհակալ եմ, հաջողություն:

Տիգրանը շրջվում է դեպի դուռը,  դուրս է գալիս պարոն Հարությունը փակում է դուռը ետևից:

Տեսարան 64

Ջոնին ու Տիգրանը մտնում են խանութ: Ջոնին Տիգրանի համար կոստյում փնտրում, հերթով հանում ցույց է տալիս, տղան դժգոհ դեմքով գլուխը շարժում է: Ջոնին իր համար է կոստյում ընտրում, ցույց է տալիս տղային, ով միանգամից ուրախ գլխով դրական նշան է անում:

Տեսարան 65

Լուսավոր սենյակ , որտեղ հավաքված են բազմաթիվ տիկնայք և պարոնայք  , ոմանց ձեռին գինու բաժակներ, մատուցողուհիները` գինու բաժակներով և շոկոլադե կոնֆետներով սկուտեղները ձեռքին, սպասարկում են նրանց: Պատին երկու շարքով՝ ամբողջ երկայնքով,  կախված են Ջոնիի լուսանկարները Երևանյան թեմայով, Ջոնին ու տիգրանը կանգնած են կոստյումներով:

Ջոնի – հը՞ն , ի՞նչ կասես, լա՞վ են ստացվել նկարներս:

Տիգրան– հա, ինձ դուր էկան , մարդկանց էլ երևի:

Ջոնի– դե որ դուր են եկել լավ կառնեն:

Տիկին Ստեփանյանը գինով բաժակը ձեռքին, լայն ժպիտով, իր փոքրիկ աղջկա հետ մոտենում է Տիգրանին ու Ջոնիին:

Տիկին Ստեփանյան– բարև ձեզ, շնորհավորում եմ /սեղմում է Ջոնիի ձեռքը, ապա նայում Տիգրանին/ սա էլ, ինչպես հասկացա, ձեր փոքրիկ օգնական է , ում հետ վերջապես ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ /շոյում է տղայի գլուխը/ լավ, պատրա՞ստ ես ներկայանալու այստեղ հավաքվածներին:

Ջոնին  ժպտում է, տիկին Ստեփանանը ի պատասխան ևս ու հեռանում աղջկա հետ:

                                   Տեսարան 66

Տիկինը Ստեփանյանը աղջկան կանգնացնում է առջևում , ինքը առաջանում կանգնում է նկարների մոտ՝ դեմքով դեպի հյուրերին:

Տիկին Ստեփանյան – բարև ձեզ, սիրելի՛ հյուրեր, այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել մի երիտասարդի , ով  Ամերիկայից Երևան ժամանելուն պես բախվեց բազմաթիվ անհաջողությունների և մարդկանց , գողացան նրա ամբողջ ունեցածը, բացի լուսանկարչական ապարատից և նա նկարում էր այն ինչ տեսնում էր, կամ ինչի հետ բախվում էր` գեղեցիկը, տգեղը: Ահա դուք ինքներդ տեսնում եք արդյունքը : Երիտասարդ , ով իր ծնողների կամքին հակառակ եկավ հայրենիք: Չունենալով ոչինչ ձեռք բերեց շատ ավելին: Դիմավորեք Ջոնի Մովսիսյանին:

Ջոնին մոտենում է, տիկին Ստեփանյանի կողքին կանգնում է, նրան ծափահարում են:

Ջոնի – /Ծափերը դադարում են/  ամեն ինչ ճիշտ է, սակայն ես չէի կարողանա, եթե չհանդիպեի փոքրիկ Տիգրանին, Տիկին Ստեփանյանին և նրա գեղեցկուհի աղջկան, Հյուսիսային պողոտայի երաժշտական տրամադրությունը ապահովող պարոնին, շնորհակալ եմ նաև այն մարդուն , ով գողացավ իմ պայուսակը: Նա իմ ամենահաջողված նկարն է: Կարծում եմ ծնողներս իրենց կարծիքը կփոխեն մեր չնաշխարհիկ երկրի մասին , մեր քաղաքի մասին, որովհետև այստեղ կան մարդիկ , ովքեր թանկ են յուրաքանչյուր թանքարժեք քարից ավելի, ովքեր օտար լինելով մի վարկյանում դառնում են հարազատ, ամենա մտերիմ բարեկամը: Այստեղ մարդիկ չեն մոռացել օգնել իրար, ուրեմն այս երկրի վրա կա Աստված և ուրեմն սա է դրախտը երկրագնդի վրա: Իսկ դժվարություները միշտ ու ամենուր են, կարևորը կողքիդ լինեն մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն:

 

Տեսարան 67

Ցուցասրահում մարդիկ շարումակում են ուսումնասիրել նկարները: Պարոն Հարությունը սև կոստյումով, կանգանծ գողի նկարի առջև, երկար ուսումնասիրում է:

Ջոնի- /մոտենում, կանգնում է նկարի առջև՝ պարոն Հարությունի կողքին/  բարև Ձեզ Միսթր Հարություն, երկար ժամանակ է ինչ այստեղ կագնած եք, անկասակած նկարը Ձեզ շատ է դուր եկել:

Պարոն Հարություն – /շրջվում է Ջոնիի կողմ/ բարև, ինչո՞ւ  չվազեցիր նրա ետևից, գուցե հաջողվեր բռնել նրան և ետ բերել ձեր գումարն, անձնագիրն ու իրերը:

Ջոնի – դուք ի՞նչ գիտեք ինչ կար իմ պայուսակում:

Պարոն  Հարություն– դժվար չի գուշակել, ինչ կարող է լինել արտասահմանից ժամանած այն մարդու մոտ, ով իր հետ ունի ընդամենը մի պայուսակ:

Ջոնի – ճիշտ ասացիք՝ ընդամենը մի պայուսակ, և՛ մի ամբողջ լուսանակարչական շեդեվռ: Ես բնականաբար ընտրելու էի երկրորդը:

Պարոն Հարություն – ողջունելի է / գլխով է անում/ ու հեռանում:

Տիգրան -/Ջոնիին մոտենալով/ էտ ո՞վ  էր:

Ջոնի – Պարոն Հարությունը :

Տիգրան – մի տեսակ, չճանաչեցի:

Ջոնի – բայց լավ մարդ ա:

Տեսարան 68

Դահլիճ, որտեղ նստած են հյուրերը, իսկ ամբիոնում Տիկին Ստեփանյանն է , կողքին բարետես երիտասարդ աղջիկ ձեռքին՝ գողի նկարը:

Տիկին Ստեփանյան– 20000-3, 20000-2, 20000…

Պարոն Հարություն – / ձեռքը վեր է բարձրացնում/ 30000…

Տիկին Ստեփանյան– 30000-3, 30000-2, 30000-1 /մուրճով հարվածում է սեղանին/վաճառված է առաջին շարքում կանգնած` սև կոստյումով պարոնին:

Տեսարան 69

Տիգրանն ու Ջոնին ներս են մտնում Ջոնիի բնակարան:

Երկուսը հոգնած նստում են բազմոցին:

Ջոնի– ահագին գումար ստացվեց, գիտե՞ս:

Տիգրան-հա, ընտիր ա, մեր համերգից էլ ահագին գումար էկած կլինի, տոմսերը թանգ էին ահագին:

Ջոնի – բա ձեր Հարությունը ձեզ փող չի տվե՞լ:

Տիգրան – չէ, էլ ինչ տար, բոլոր գործիքները ինքը մեզ առել, նվիրել ա, իրա բոլոր ձայնասկավառակները ծախել ա:

Ջոնի– ամեն դեպքւմ , գոնե մի քիչ:

Տղան դժգոհ նայում է Ջոնիին:

Դռան թակոց է լսվսում:

Տիգրանը մոտենում է բաց է անում դուռը: Ջոնին հայացքը գցում է դեպի միջանցքի ուղղությամբ , որ հասկանա ով է:   Լսվում է տղամարդու ձայն:

Տիգրան դուռը փակում Ջոնիի կորած պայուսակը ձեռքին վերադառնում է:

Տիգրան– էս քեզ են ուղարկել:

Ջոնի– / կանգնում է/ էս են գողացած պայուսակս ա, ո՞վ բերեց:

Տիգրան –մի հատ տղա:

Ջոնին վերցնում է պայուսակը, բաց է անում, միջից հանում է մի քանի զգեստ, նոթատետր, անձնագիրը, դրամապանակը, որը բաց է անում ստուգում է, գումարը :

Ջոնի – Ամեն ինչ տեղում է: /զարմացած/:

Տեսարան 70

Տիգրան ու Ջոնին երաժշտական խանութում:

Ջոնի– կարելի ա նենց լավ ուդառնի կոմպլեկտ նայել, պարոն Հարությունի հին մաշված կոմպլեկտը չի անցնի /մոտենում է մի կոմպլեկտի/ նայի, ընտիրն ա չէ՞:

Տիգրան /բացականչական/ վաու՛, վերջն ա, սրանով հո չեմ նվագի  /նսյում է գինը/ ա~, չէ էս չանցավ, թալան ա:

Ջոնի – ասում եմ դու գնին մի նայի, հենց անփող, սոված, ծառավ մնացինք կծախենք, կգնանք մոխիտո խմեկու,  մեր դարդերը բաժակին տալու:

Տեսարան  71

Բանորները աստտիճաններով բարձրացնում են հարվածային գործիքների հավաքածուն: Առջևից բարձրանում է Ջոնին, տան դուռը բացում է, ներս են բերում հավաքածուի մասերը: Հավաքում, տեղավորում են տան անկյունում:

Տեսարան 72

Ավտոտնակում երեխաները նստած են յուրաքանչյուրը իր գործիքի առաջ:

Պարոն Հարություն– Երեխաներ, մենք հրավիրված ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս մեր նույն համարներով ելույթի:

Երախաների բացականչությունները, զարմանքն ու ուրախությունը պարոն Հարությունի դեմքին ժպիտ է առաջացնում:

Տեսարան 73

Տիգրանը իր իրերն է հավաքում, Ջոնին օգնում է նրան:

Ջոնի– Տեսնում ես` ուզում էիր գնալ, ստացվեց:

Տիգրան– Հա, բայց գիտես, մի բան փոխվել ա, գնում եմ, բայց հետ գալու նպատակով:

Ջոնի– Ճիշտ ես անում, գնա, ման արի, աշխարհ տես, հայտնի դարձիր, բայց հետ արի:

Տեսարան 74

Պարոն Հարությունը իր խմբով օդանավակայանում: Երեխաների ծնողները ուղեկցում են նրան, Ջոնին ու Տիգրանը գրկախառնվում են, ու խումբը հեռանում է:

Տեսարան 75

Օդանավը օդ է բարձրանում:

 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *