Մարտուն Հովհաննիսյան | Ելք կամ օպտիմիզմ

Քաղաք Y-ի հիվանդանոցներից մեկի ընդունարանի դռանն հարող պատին փակցված էր մի գրություն, որին հեռվից էլ եթե հայացք գցեիր, գրության երկարությունը կմատներ, որ ո՛չ գնացուցակ է, ո՛չ էլ բժշկի բացակայության մասին տեղեկատվություն: Մեկը մյուսի հետևից գալիս կանգնում էին, 5-10 վայրկյան նայում, կիսատ թողնում գրածը ու դառնում գնում միջանցքի խորքերը:
– Ի՞նչ է գրված այնտեղ,- հարցրեց անցնողներից մեկին մի տարեց մարդ, ում տարիքից կարելի էր ենթադրել, որ հիշելի պատմական անցքերից թերևս միայն Առաջին համաշխարհայինին ներկա չի եղել:
– Ինչ-որ հաղթանակների մասին:
– Ի՞նչ հաղթանակներ:
– Գնա նայի, էլի:
Ծերունին մոտեցավ գրությանը ու տեսողության հնարավորությունների սահմանով սկսեց կարդալ.
«Անհնա՛ր է։ (Քաղաքագիտությամբ) Նյարդաբանությամբ, սրտաբանությամբ, ուռուցքաբանությամբ, մաշկաբանությամբ, վնասվածքաբանութամբ, հոգեբուժությամբ, հոգեբանությամբ, ֆիզիոլոգիայով ապացուցված է, որ դա ուղղակի՛ անհնար է… (Քաղաքագիտությամբ) ֆիզիոլոգիայով ժամանակին ապացուցվել էր (կարծիք կար), թե (ժողովուրդը) մարդը բոլոր հնարավոր և անհնար դեպքերում անկարող է 100 մետր տարածությունը հաղթահարել պակաս, քան 9․60 վայրկյանում․․․2009 թվականին Բեռլինում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում 100 մետր տարածության վրա ճամայկացի թեթևատլետ, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բազմակի հաղթող Ուսեյն Բոլտը գրանցեց նոր ռեկորդ՝ 9․58 վայրկյան… Ի՞նչ եղավ։ Ոչինչ այդպես առանձնահատուկ․ Ուսեյն Բոլտը 0․02 վայրկյանով խաբեց նյարդաբանությանը, սրտաբանությանը, ուռուցքաբանությանը, մաշկաբանությանը, վնասվածքաբանութանը, հոգեբուժությանը, հոգեբանությանը, (քաղաքագիտական փիլիսոփայությանը)։ Ուսեյն Բոլտը 0․02 վարկյանով խաբեց… բնությանը։ Այդ իր մկանները չէին՝ նա իր կամքով, իր (դուխո՛վ) ոգո՛վ հաղթանակեց»:
Կարդաց վերջացրեց ծերունին, գրպանից հանեց գրիչը, հույզից ու տարիքից դողացող ձեռքերով տեքստի ներքևի հատվածում ավելացրեց.
«Ոգի՛ և մի՜տք: Հաղթանակածը պետք է և իմանա, որ միայն անխոնջ աշխատանքով, աննվաղ ձգտումով կդառնա արժանի իր գրած պատմությանը, իր հաղթությանը, որ դա է այն միակ սանդուղքը, որով նա կկարողանա դեպի իր երազը ելնել:»

Երևան, 4.12.2018

Share Button

1 Կարծիք

  • Գևորգ says:

    Ավելի շատ հոդված է հիշեցնում: Ամեն ինչ չի, որ գալիս է մարդու մտքին, պետք է հանձնի թղթին: Ամեն ինչ չի, որ կարող է արվեստ դառնալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *