Կիրիլ Կովալջի | Ես քեզ թևեր կպարգևեմ, Իկար

-Ես քեզ թեւեր կպարգեւեմ, Իկար,
երկաթե թեւեր…
Նա վերցրեց ու թռավ,
ռմբահարեց Հիրոսիման…

 

Կոնծած պոետը

Մարքսին համոզում է.- Հարգարժան Մարքս,
Ձեզ որ
կածիլեին Լուբյանկայում…

 

ԾՆՆԴԱՏՈՒՆ

Այնտեղ ոմն մեկը պոետ է ծնվում,
բայց ոչ ոք`
տաքսու տաղանդավոր վարորդ…

 

***
Քուն մտնելով`
հանում եմ ծերունու դիմակը…

 

***
Նրա մարմնից հոգին
հեռացավ սպիտակ ամպի նման,
ուր առկայծում էր պայծառ դեմքը իմ…

 

***
Ուզում եմ մի անգամ էլ հանդիպել քեզ`
հանգստանալու եւ համոզվելու,
որ մեզ այլեւս պետք չէ հանդիպել…

 

***
Ժամանակի հետ սերն անցնում է
կամ որբության գիրկը,
կամ հարազատության…

 

***
Պայթյունը բնաջնջում է,
իսկ ինչու՞ Մեծը
ծնունդ է տիեզերական…

 

ՀԵՐԵՏԻԿՈՍԱԿԱՆ

Կա Աստված,
իսկ դրախտ` չկա:
Չկա սատանա,
բայց դժոխք` կա…

 

***
Աստված ծաղիկ է ստեղծել
բայց ոչ դանակ
Աստված ստեղծել է մարդուն
մարդը` սատանային…

 

***
Այն ո՞վ է այնտեղ սեւ արկղով…
-Պանդորան:
Ո՞վ է այնտեղ սեւ քառակուսով…
-Մալեւիչը:
Իսկ սեւ սատանայի հե՞տ…
Սեւ կետի հե՞տ…

 

***
Շահիդին անեկդոտ պատմիր –
կպայթի նա իսկույն

 

***
Քուրմը այնպիսի վստահությամբ է ճառում,
կարծես բացակա է Աստված կամ
խուլ խլացել է…

 

***
Փոքրիկ հյուլեն
մեծ մարդու մեջ
Փոքրիկ մարդը
մեծ մոլորակում
Փոքր մոլորակը
մեծ տիեզերքում
Քո ձեռնափին, Աստված,
ո՞վ է մեծ
ով` փոքր

 

***
Մայրս որովայնից ինձ դուրս մղեց
սիրո կամոք
Մայրս կրծքից իր կտրեց ինձ
սիրո կամոք
Մայր-հողը կյանքից ինձ զրկում է
սիրո կամոք…
Աստվածամայր,
կամքը քոնն է…


ԽԱՉ

Մի գերան վերեւ
-դեպի երկինք
Մի գերան ներքեւ
-ի հող խրված
Մի գերան դեպ աջ
-մարդկանց ուղղված
Մի գերան դեպ ձախ
-քեզ հասցեեված

 

***
Բաբա Յագան երբեք աղջիկ չի եղել,
Կարմիր գլխարկը երբեք չի հասնի պառավ տարիքի,
Իվանուշկա-հիմարիկը առաջնորդ չի դառնա,
Ալյոնուշկան երբեք չի դառնա սիրուն ֆոտոմոդել,
եւ երբեք անմահ չի լինի
Կաշեյը…

 

***

Գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը…
Վարպետները զարդարեցին սրերը դաշույնները
հրացանները
ձգանները կոթերը հրափողերը
եւ նույնիսկ հսկայական հրետասայլերը
Ծաղկագիր անվանատառերը
եւ հենց վարպետներին այդ
ջրածնային ռումբը
ուղարկեց միջուկային անմեռ մոր մոտ


ԴՈՍՏՈԵՎՍԿԻՆ` ԲՈԼՈՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ…

Բոլոր անկյուններից Դոստոեւսկին
ինձ հուշում է դրամատիկ սյուժեներն իր…
-Ներեցեք, Ֆյոդոր Միխայլովիչ,
Ձեզ բնավ սադրել չեմ ուզում,
չեմ ուզում լինել ես հերոս
ռուսական հանճարեղ ողբերգություններումթող
ինձ տխմար ու ապուշ համարեն:

 

***
Մի գերմանացի զինվոր
խեղդվել է լիբիական կիզիչ ավազներում,
իսկ նրա եղբայրը սառել է Մոսկվայի տակ,-
Բայց ո՞վ է նրանց ուղարկել
գնդակահարվելու
խոր գետնի տակ…

 

***
Տան առաջ բարդին է ձգվել: Ասացի նրան.
-Ինչու՞ ես ծաղկում:
Քեզ հատել են ուզում…
Նա ցնցվեց, հասկացավ ու թոշնեց:
Վանդակի մեջ հովազին տեսա,
զսպանակի պես աջ ու ձախ էր նետվում,
եւ քանի տարի նա սողանցք է փնտրում,
որ չկա այնտեղ: Ճշմարտության առաջ բացեցի
նրա աչքերը փակ…
Նա գլխիկոր նստեց եւ փչեց շունչը:
Ընկեր-ծանոթներիս, հանդիպողներին
ձգտում եմ ոչինչ ավելորդ չասել:
…Դյուրին է ճառել, քանի` սերն ու ցավը
չեն օգնել պարզել,
թե ինչպիսին է ճշմարտությունը…

 


ԵՐԿՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆ

-ոչ սպիտակ է նա
եւ ոչ կարմիրխենթ
է ու խելառ
եւ հրաշալի
բազմաշերտ է նա
եւ ուղղահայաց
-անպարկեշտ է…
եւ հանճարեղաշունչ

 

***
20-րդ դարի պարագլուխները
հանկարծ պարզեցվին, որ չկա Մարդը:
իբր կան միայն ցեղատեսակներ,
ներկայացուցիչներ դասակարգերից ու
ռասաներիցպտուտակներ
են, մեխեր տերության…
Լուրերն այդ կրկին արյունոտ են:

 

***
Ես ուշիմ ու խելոք տղա էի – նկատել եմ
կուռքերի անցողիկությունը
ահա Կառլոս երկրորդը
հեռավոր երկրից
ահա Մուսոլինին
գլխիվայր կախված Միլանում
ահա Հիտլերը գնդակահարում է իրեն բունկերում
ահա պատժում են Անտոնեսկուին
ահա շունչն է փչում անմեռ Ստալինը
եւ հանում են նրա արձանները
ահա գնդակահարում են Չաուշեսկուին
եւ ուրիշ շատ դեպքեր
իմ արյունոտ դարումչեմ
կարող հավատալ
ես հաջորդների անսասանությանը…

 

ՔՐԹՄՆՋՅՈՒՆ

Սիրոմ եմ ստիխներ, բայց ոչ պոետներին…
Ավելի ստույգ` քանի դեռ աճում են նրանք,
ջերմացնում իրենց պարզհոգությամբ,
քանի դեռ չեն դարձել հոգեառ:
Համացանցում անթիվ պոետներ կան,
իսկ իրականում սակավ են նրանք,-
ինձ հաճախ թվում է` արար աշխարհում
երկուսի համար հազիվ տեղ գտնվի…

 

***
Չընթերցված բառը
ոչինչ չգիտե իր էության մասին
Իր մասին ոչ ոք
ոչինչ չգիտե
քանի դեռ անուն չի տրվել
քանի դեռ ծաղկին չի իջել մեղուն
քանի դեռ կինը չի համբուրվել
քանի դեռ աստղը
բիբին չի հպվել
քանի դեռ հայացքը
չի հպվել աստղին
քանի դեռ կյանքը չի զգացել քեզ
քանի դեռ չես տեսել
ժառանգներիդ

 

ԻՆՁ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

-Ինձ վիրահատել են
անզգայացմամբ եւ առանց անզգայացման
հեռացրել են Ստալինին
կցակարել Խրուշչովին
կտրել-նետել են սոցիալիզմն ու աթեիզմը
նաեւ ժողովուրդների բարեկամությունը
միացրել են եկեղեցին շուկան
անդամահատել կապույտ ռոմանտիկան
հայտնաբերել սեքսը
հոգու փոխպատվաստում
գջլումի թուլություն
սրտամկանի կաթված

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Արդիռուսական վերլիբռ: Բանաստեղծությունների
Ա 858 անթոլոգիա/Թարգմանություններ ռուսերենից:
Կազմող և թարգմանիչ` Հ. Ալեքսանյան
Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի» հր., 2015

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *