Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից | Հեքիաթներ

Էրկու ախպեր

Մին վըերսկան քյա̈սիբ մարթ ա ինո̇ւ̇մ։ Ուրերեն մին օրը տատո̇ւ̇ս ա կյամ վըերսի։ Շատ ա վըերսու շոռ կյամ թա խրեգյ, բո̇ւ̇րդա̈ն մին ծառու յրա̈ հավք ա տեսնում, ընդըհենց մի հավք, վարո̇ւ̇րա̈ն գյանքումը հա̈լա̈ տեսած չի ինո̇ւ̇մ։ Ղիմիշ չի անում, թա թվա̈նգյա̈վ յրա̈ անե, վեր քցի։ Մին խիլլա̈ վախտ ըտեղ կընալանը ետը յրա̈ յա անում վեր քցո̇ւ̇մ, ծեռքն օնում, քյնա̈մ բիդա̈ շենը։ Հղեցը նրան մի վաճառական ա պըտահում։ Էտ վաճառականը զարմանըմ ա։ Վըրսկանեն ծեռքին հավքեն կլխեն էրկու պա̈ն ա ինո̇ւ̇մ կյիրված, վար թոքն օտողը վըեսկե պիտի թքե, իսկ կըլոխն օտողը՝ թաքավըեր պիտի տա̈ռնա։

— Վըերսկան ախպեր, թա էտ հավքը ծախըմ ըս, պեր ինքյ օնեմ, — հըրցնում ա վաճառականը։

Վըերսկան ախպպերը վըեչ մին պա̈ն գյուղո̇ւ̇մ չի ուրան ըսպանած հավքեն անա, միյամիդ ասըմ ա․

— Հինչ կըտա՞ս…

— Տասսը վըեսկե յըմ տամ, համաձայն ը՞ս։

— Ա՛յ մարթ, պա ես խաղ եմ՞ անըմ, վար տու ընձա̈նա̈վ տնազ ըս անըմ, վըերսիս հախը տո, հախը։

Վաճառականն էլ գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա թա խրեգյ ա հախն ասալ, պիրըմ ա իծծուն վըեսկե տամ։ Էտ վըսկենետ յոր ա օնըմ, քյնա̈մ տոն։ Վըերսկանը ուրխանըմ ա ըշխարքես մըչընք, էլ գյո̇ւ̇դո̇ւ̇մ չի թա հունց հըսավ տոն։ Կնեգյն էլ ա ուրխանըմ, ըսկսում ըն ո̇ւ̇րո̇ւ̇ր նհետ սերավ ապրելը, հըրուստանըմ ըն, ո̇ւ̇րա̈նց հետե լա̈ւ տներ ըն շինո̇ւ̇մ։ Վաճառականն էլ ա շատ ուրխանըմ, ըխշարքավըս մին տա̈ռնում։ Ասըմ ա․

— Դե հինչ կա՞, թռչունին կլո̈խը ես կօտեմ, թաքավըեր կըտա̈ռնամ, թոքն էլ կնեգյըս կօտե, վըեր վատ օզիմ, ինձ համար վըեսկե կըթքե։ Սրանա ետն էլ հի՜նչ բախտավորություն…

Վաճառականը տոն ա հըսնում թա չէ, կնգանը կարքադըրում ա, վար իփի էտ թռչունը։ Բայց մննան ընգնում ա, վար ասե թոքեն ան կլխեն մասին։ Հունցը վար մարթը պատվիրալ ար, նհենց էլ իփում ա, տնո̇ւ̇մ մին ըմանում, վար հուվանա։ Հա՛, ասեմ, վար էտ կնեգյը յըտվակին ա ինո̇ւ̇մ, հետան էրկու տղա խոխա յա ինո̇ւ̇մ պիրա ̈ծ։ Վար տանան տո̇ւ̇ս ըն կյամ մըրթըկնեգյ, ըզբաղվում օրիշ գուրծերավ, կնգանը էրկու տղան կյամ ըն, մինը կլո̈խն ա օտըմ, մինն էլ՝ թոքը։

Վաճառականը միամիդ կյամ ա տոն, կնգանն ասըմ․

— Ա՛ կնեգյ, պա թոքն ան կլո̈խը հինչ ըրե՞ր, պեր օտենքյ։

Կնեգյը գյո̇ւ̇դում չի, թա հինչ ա կըդարվում ո̇ւ̇րա̈նց տանը։ Քյնա̈մ ա տեսնում վըեչ կլո̈խ կա, վըեչ էլ թոք։ Մարթին ասըմ ա, վար խոխեքյը կերալ ըն։ Փրփըրում ա վաճառականը, էլ գյո̇ւ̇դում, չի թա հինչ անե։ Կատաղությունան աշխերը ըռնավ լըցնում ա, կլո̈խը էս պատավն ա տամ, էն պատավն ա տամ, պա̈ն չի տա̈ռնըմ։ Ըսկսում ա ճղճղալ կնգանը յրա̈։

— Քյնա̈ խոխեքյը պեր, մուրթոտում ըմ, նահանց փորան տո̇ւ̇ս օնեմ թոքն էլ, կլո̈խն էլ։ Կնեգյը լա̈ց ու շիվան ա անըմ, ամմա վըեչ մին պա̈նավ կարըմ չի մարթին ջղայնությունը քըշըցնե։ Էլ մին ճար չի գյո̇ւ̇դո̇ւ̇մ, էրկու տղեն փըխճըցնում ա, հըռըցնում, վար էլ ո̇ւ̇րա̈ն մարթը տեսնա հուչ։

Դե մհենգյ վաճառականն ան ո̇ւ̇րա̈ն կնեգյը թողենքյ ըստեղ, տեսնանք էն երկու տղան հինչ ճանապարհով ըն քյնա̈մ, նահանց վերչը հինչ ա տա̈ռնըմ։ Ըխպըրք֊ախպերք քշեր֊ցիրեկ քյընա̈մ ըն, հըսնըմ մին շեն։ Մըեծ ախպերը չոբան ա տա̈ռնըմ, կուճուրը՝ թուռնու մոխեր կտրող։ Վար կլխավը մին քանի տարե անց ա կենըմ, ախպերքն ո̇ւ̇րո̇ւ̇ր անա պժա̈նվում ըն։

Ժուկ ա ընցնում, ժամանակ ա ընցնում, կուճուր ախպերը ճղորտած շուրերավ կյամ ա տո̇ւ̇ս կյամ մին քաղաք։ Քըղաքեն ղրաղըմը մին պառավ ա ինո̇ւ̇մ կընալիս, տրա տանը կենըմ ա, քշըրհանան քյնա̈մ մոտի ծմական մին շա̈լակ վադ պիրո̇ւ̇մ, բզարըմը ծախըմ, ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը նորից կյամ պըռավեն կոխկը։

Ուրերեն մին օրը էտ տղան հա̈զըմ ա, թքըմ։ Ա՛յ քեզ արմանք֊զարմանք, բո̇ւ̇րդա̈ն եշըմ ա, տեսնըմ թքենքյը վըեսկե։ Էլ վեչ մինին ասըմ չի։ Հա̈զըմ ա, թքըմ, վըեսկեն յոր օնըմ։ Տա ըսկսում ա պըռավեն հողե տանը տեղը մին պալատ շինիլը։ Մին քանի վախտ անց կընալանը ետը եշըմ ա, տեսնըմ մին պալատ ա վըետ կացալ, վար թաքավըերեն պըլատեն յրա̈շոք ա անըմ։ Էտ պենը հետաքրքիր ա տա̈ռնըմ թաքավըերեն մըեծ ըխճկանը հետի։ Էտ ախճիգյը շատ ա քյնա̈մ֊կյամ, մին օր էտ տղեն վար տեսնըմ ա, խրեգյ ա մընամ խելքը կուրցնե։ Տյեր֊տուվեր մըտըծելան ետը թաքավըերեն ախճիգյն օզում ա ծանոթանա տրա նհետ։ Նա մին օր ղոնաղ ա պիրում էտ տղեն, մին լա̈վ խմըցնում։ Տղան վար խմում ա, ո̇ւ̇րա̈ն կուրցնում, բո̇ւ̇րդա̈ն սա̈բր ա կյամ։ Սա̈բրին նհետ թոքը տո̇ւ̇ս ա պրծնում։ Թաքավըերեն ախճիգյը թոքը կոլ ա տամ, ինքյը տա̈ռնըմ վըեսկե թքող։ Իսկ էտ տղան էլ մա̈լո̇ւ̇ր֊մա̈շկյո̇ւ̇ն տո̇ւ̇ս ա կյամ, նհենց հա̈րփա̈ծ կլո̈խ յոր օնըմ, քյնա̈մ։ Ու̇րա̈ն կուրցրած, մին տեղ վըեր ա ըյնո̇ւ̇մ։ Վար օշը կլո̈խն ա հըվաքում, եշըմ ա, տեսնըմ ո̇ւ̇րա̈ն չորս ա̈նգյո̇ւ̇նը խնձո̈րնի յա, մինն օտըմ ա, խոզ տա̈ռնըմ, միննել օտըմ ա, ծի տա̈ռնըմ, մին խնձո̈ր էլ օտըմ ա, մարթ տա̈ռնըմ։

Էտ կա̈րմո̇ւ̇ր խնձո̈րներան մինը ճոկում ա, տանըմ տամ թաքավըերեն ըխճըկանը։ Թաքավըերեն ախճիգյը խնձո̈րը վար օտըմ ա, մին լա̈վ ծի յա տառնըմ։ Էտ տղան եր ա ինո̇ւ̇մ, քշո̇ւ̇մ։ Վար շատ քշո̇ւ̇մ ա, ծին փռնչցնում ա, փռնչցընելնը բա̈ստ թոքը վըեր ա ըյնո̇ւ̇մ։ Էտ տղան էլ տրա յա մա̈թա̈լ ընո̇ւ̇մ, յոր ա օնըմ, կոլ տամ։

Մին խիլլա̈ վախն անց կընալանը ետը թաքավըերը շոռ ա կյամ ո̇ւ̇րա̈ն ըխճըկանը։ Ամմա դե էս էլ ասեմ, էտ ախճիգյն էն ա ընո̇ւ̇մ մին կյումում կապած։ Թաքավերեն ըխճկանը ծի շինող տղան քյնա̈մ ա մին օրիշ խնձո̈ր տամ էտ ծիյին, օտելնը բա̈ստ տա̈ռնըմ ա հա̈մա̈ն ախճիգյը։ Պա̈ց ա թողում, տա քյնա̈մ ա տոն թա չէ, լա̈ղ ա անըմ ո̇ւ̇րա̈ն հորն ասըմ, վար ̇ո̇ւ̇րա̈ն ծի յա շինա̈լ էսհինչ պռավեն տղան։ Թաքավըերը հրաման ա տամ, վար կախաղանը պըդրաստեն։

Կախաղանը պըդրաստըմ ըն։ Էտ վըեսկե թքող տղեն պիրո̇ւ̇մ ըն, վար կախ տան։ Ընթունված օրենքյ ա, թաքավըերնեն էտ վախտը մին տեսակ խըղճըմտանքավ տա̈ռնըմ։ Թաքավըերն էս դո̈նըմն էլ ա խըճղըմտանքավ տառնըմ, թողըմ ա, վար կախ ընողն ո̇ւ̇րա̈ն վերչին խոսկն ասե։ Կախ ընո̈ղն ըսկսում ա, պատմըմ ա էն, հինչ ես ծեզ պըտմեցե։ Թաքավըերը վար տա ըսկանըմ ա, կլխուվա ինգյնո̇ւ̇մ, վար նա ո̇ւ̇րա̈ն ախպերն ա, կյամ ա տրան խտետը քցո̇ւ̇մ, ըսկսում ըն ո̇ւ̇րո̇ւ̇ր լո̇ւ̇զ տալը։

Օվչի Փիրումը

Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։

Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։

Օվչի Փիրումը վար տասնըմ ա նախշուն օցեն հա̈քյին կըտըրված, էնքան ափսոսում ա, վար էլ կարող չըմ ասեմ։ Սո̈քյավ֊շվանավ ընգյա̈ծ մարթու նման կյամ ա տոն։ Վըեչ օտում ա, վըեչ խմում ա, վըեչ խոսում ա։ Կնեգյն ասում ա․

— Ա՛յ մարթ, քեզ հինչ ա՞ պըտահալ, խե՞յըս քեզ կորցրալ, ասե մին տեսնամ։

— Է՜, ա՛ կնեգյ,— թառանչ քշելավ ասում ա Փիրումը,— պա ըսօրե մին ա̈րո̇ւ̇ն ըմ ըրալ։

Հի՞նչ ա̈րո̇ւ̇ն ըս ըրալ,— աշկերը չռելավ հըրցնում ա կընեգյը։

— Պա էրկու օց ըմ տեսալ չըթլակված, մինը ղա̈շա̈նգյ ա ըլա̈լ մինը՝ կյեշ, ուզեցալ ըմ վար էն կյեշին վըեր քցիմ, ղըշա̈նգյին ա նի եկալ։

— Տոնըտ աստված շինի, տրա դա̈րդա̈ն էլ մըտածում ը՞ս, — սերտ ա տնըմ կնեգյը։

Տու հինչ, տահանց զրո̇ւ̇ցին վախտն էրկու օցն ըն ընո̇ւ̇մ եկած նի մըտած օվչի Փիրումեն չմըշկնեն, վար կյա̈ թա կյենա̈փ կծեն, ըսպանեն։ Էտ զրո̇ւ̇ցին վար ըսկանում ըն, օցերը եր ըն կենում, քյնա̈մ ո̇ւ̇րա̈նց թաքավըերեն պատմըմ, վար էն մարթը ղասիդ չի յրա̈ ըրալ, նամուսը եր չի կալար, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ մին կյեշ օց ա իլա̈լ չըթլակված։

Էտ պա̈նը վար ըսկանըմ ա օցերեն թաքավըերը, էրկու շահմար օցու ասում ա․

— Քյնա̈ցեքյ էն մարթին սաղ֊սալամաթ եր կալիքյ, պիրաք իմ կոշտըս։ Շահմար օցերը եր ըն կենում, քյնա̈մ տո̇ւ̇ս կյամ օվչի Փիրումեն տոնը։ Նահանց լո̇ւ̇զի յա ընում, ըսկսում ըն խոսելը։

— Օվչի Փիրում,— ասըմ ըն օցերը,— վըեչ մին անքամ վախես հուչ, եկալ ընք քեզ տանենքյ մըեր թաքավըերեն կոշտը։

Տու նրա ըխճըկանն ըս յարալու ըրալ։ Վար նա քեզ ասե հինչ ը՞ս օժըմ քու էտ նըմուսետ հետի, կասես վըեչ մին պա̈ն, մին դո̈նո̇ւ̇մ պըրա̈նո̇ւ̇մըս թքե։ Նա վար պըրա̈նո̇ւ̇մըտ թքեց, իմաստուն ըս տըռնըլական։

Օվչի Փիրումն էն ուցերեն նհետ քյնա̈մ ա տո̇ւ̇ս կյամ թաքավըերեն կոշտը։ Ուցերեն թաքավըերը Փիրումեն տեսնալնը բա̈ստ ասըմ ա․

— Տու հո՞ւնց իմ ըխճկանըս յարալու ըրեր, մին ասե տեսնամ

Ըստեղ օվչի Փիրումը վախան նհետ ո̇ւ̇րա̈ն կուրցնում ա, օզում ա թա լղեն պըտառե։ Ուցերեն թաքավըերը տըսնալավ, վար օվչի Փիրումը վախում ա, ըսկսում ա դինջ խոսելը․

— Վըեչ մին պա̈նա տու վախիլ միր, ասե տեսնամ իմ ըխճկանըս հի՞նչ տեսակ ըս տեսալ, վար յրա̈ ըս ըրալ։

Օվչի Փիրումը հինչ վար իլա̈լ ար, վար ես ըսեցի ծեզ, դո̇ւ̇զ, առանց ծըռըցնելու, պատմում ա թաքավըերեն։

— Վար օցերը լոխ պիրիմ կոշտըտ, կըկարե՞ս ինձ նշանց տաս էն կյեշ օցը,— հըրցնում ա թաքավըերը։

— Հա՛, կըկարեմ,— ասըմ ա Փիրումը։

Թաքավըերը հրաման ա տամ, վար օցերը լոխ կյա̈ն ո̇ւ̇րա̈նց ըռաշկավն անց կենան։ Ըշխարքես տակեն հինչ օցեր ա ընո̇ւ̇մ, լոխ կյամ ըն թաքավըերեն ան օվչի Փիրումեն ըռաշկավն անց կենում։ Օվչի Փիրումն աշկերը չորս ըրած, եշըմ ա, թա տեսնա կարըմ ա՞ ճընա̈նչի ծմակումը պըտահած օցեն։ Լհա̈ վար օցերը կյամ ըն անց կենում, օվչի Փիրումը եշում ա, տեսնում հա̈մին օցը մին քանի օցու քըմակե կյաղլու կացած, օզում ա վար անց կենա։

— Թաքավըերն ապրած կենա,— օվչի Փիրումը ծեռքը մեկնում ա բդա̈ էն օցը,— հես է՜, էս օցն ա ըլա̈լ։

— Հա՛, վըեչինչ,— ասըմ ա թաքավըերը,— ըրեւում ա, վար նըմուսավուր մարթ ըս, քու էտ նըմուսետ դա̈րդա̈ն քեզ պիտի մին լիվոթուն անեմ, ասե տեսնամ ինձա̈նա հի՞նչ ըս օզըմ։

Օվչի Փիրումը ծեռքը տանում ա խըզա̈տակը քորում, այսինքն նհենց մին պա̈ն, վար վըեչ մին պա̈ն էլա օզում չի։ Ուցերեն թաքավըերը արա մին լիվոթուն ընելի հետի էլհա ասըմ ա․

— Հինչ լիվո՞թուն ըս օզըմ, օվչի Փիրում, ասե առանց վըխելի։

— Դե վար շատ ըս ըստիբում,— ասըմ ա օվչի Փիրումը,— քըզանա վըեչ մին պա̈ն օզըմ չըմ, լհա̈ մին դո̈նո̇ւ̇մ պըրա̈նո̇ւ̇մըս թքե, քյնա̈մ։

— Հա՛, էտ էլ պակաս պա̈ն չի,— ասըմ ա ուցերեն թաքավըերը, օվչի Փիրումեն պըրա̈նո̇ւ̇մը թքում։

Լհա̈ վար թքում չի՜ Փիրումեն պըրա̈նո̇ւ̇մը, Փիրումը բո̇ւ̇րդա̈ն ծըտերեն ծլվլոցը, հիյվըններեն պռանչուցը, հինչ սա̈ս վար կա, գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա հինչ ըն ասըմ։

Օվչի Փիրումը եր ա կենում, կյամ ո̇ւ̇րա̈նց տոն։ Էտ օրանց վըեչ մին դո̈նո̇ւ̇մ Փիրումը վըերսի չի քյնա̈մ։ Ուրերեն մին օրը Փիրումն ո̇ւ̇րա̈ն կնգանն ու խուխոցը եր կալած քյնա̈մ ա հըներանց տոն։ Վար մին խիլլա̈ քյնա̈մ ըն, ծիյին քոռակը մորը հետան խրխնջամ ա։ Ասըմ ա․

— Մա՛մա, վըեննը կաց կյամ։

Մարն էլ էս ղոլաս ա խրխնջամ, էն էլ ասըմ ա․

— Կլո̈խըտ թաղեմ, մին֊մենակ ջանըտ ա, եք ըլի, պա ես հունց ը՞մ անում, մինը շըլա̈կես, մինը խըտտես, մինը փորումը, մինն էլ իմ փորումըս, մհենգյ էլ ես, հենգյ հոքի յըմ տանում, հա̈լա̈ վըետ կենամ տու վել կյա̈՞ս։

Էտքանը մինակ օվչի Փիրումն ա ըսկանում։ Ըսկանում ա, մին լա̈վ ծիծաղում։

— Էտ հինչա̈՞վ ծիծըղեցիր,— հըրցնըմ ա կնեգյը։

— Վըեչ մին պա̈նավ,— պատասխանում ա Փիրումը։

Կնեգյը Փիրումեն դինջ թողըմ չի, մըչընք հըրցնում ա, վար խեղճ մարթին կլո̈խը դա̈նգյ ա տա̈ռնըմ։ Օվչի Փիրումը վար ասե, թա ինքյը հինչա̈վ ա ծիծաղում, դա̈ստի մըռնըլական ա։ Կնգանն ասըմ ա, վար ո̇ւ̇րա̈նք քյնա̈ն հըսնեն տոն, էն վախտը ինքյը կասե, թա հինչա̈վ ա ծիծաղում։

Վար քյնա̈մ ըն հըսնըմ հըներանց տոն, կնեգյն էլհա յա պո̇ւ̇տնը պըկեն հարում, թա՝ ասե տեսնամ հինչա՞վ ըս ծիծաղալ։ Օվչի Փիրումը հենց մարթ ա ինո̇ւ̇մ, վա ո̇ւ̇րա̈ն կնգանը հետի օզում ա թա հոքին տո̇ւ̇ս կյա̈։ Օզում չի, վար կնգանը նգյա̈րա̈ն թողե։ Կնգանը նհետ պայման ա կապում, վար հիբը քյնա̈ն ո̇ւ̇րա̈նց տոն, էն վախտը ինքյը կասե, թա հինչավ ա ծիծաղալ ու դա̈ստի մեռնե։ Կնեգյը համաձայնվում ա էտ պայմանեն։

Կանուխ ո̇ւ̇րա̈ն հա̈րա̈նց տանան ետ ըն տա̈ռնըմ, կյամ։ Տես հինչ կնեգյ ա յե՜, մին խոսկ գյիդա̈լի դա̈րդա̈ օզում ա, վար մարթը մըեռնե։ Վերչը, վար օվչի Փիրումը կնգանը նհետ հըներանց տանան կյամ ա տոն, քյնա̈մ ա ճաղացը, ալիր անըմ, մին եզնը մորթում, վար էն ծիծաղեն պատճառը ասեր, պիտի դա̈ստի մըեռնե, բադարաքյ անեն։ Լհա̈ էն վախտն ա ինո̇ւ̇մ, օվչի Փիրումեն վըերցակը թեւերը թափ ա տամ, չըփարեն յրա̈ վըետ կենում, կանչում։ Օվչի Փիրումը մըհենգյ էլ ա ծիծա̈ղում։ Նա հըսկացալ ար, թա վըերցակն ո̇ւ̇րա̈ն կընչիլավը հինչ ասեց։ Ասըմ ա թա՝ յա օվչի Փիրումեն խելքը, յա իմ խելքը, օվչի Փիրումը մին խոսկու դա̈րդա̈ օզում ա թա մըեռնե։

— Էտ մըհե՞նգյ հինչա̈վ ծիծըղեցիր,— հըրցնում ա օվչի Փիրումեն կնեգյը,— ասե տեսնամ հինչա̈՞վ ծիծըղեցիր։

— Ես իմ խելքավը ծիծըղեցի, — պատասխանըմ ա օվչի Փիրումը,— վար մին խոսկու դա̈րդա̈ օզըմ ըմ թա մըեռնեմ։ Դե վար տու օզում ըս ես մին խոսկու դա̈րդա̈ մըեռնեմ, ես էլ մըեռնըմ չըմ, քյնա̈, տու էլ իմ կնեգյը չըս, տու քըզետե, ես՝ ինձետե։

Ըստեղ օվչի Փիրումը ըզադըմ ա վըերցակը։ Մինչեւ օվչի Փիրումը ա̈դա̈թ չըլա̈լ, վար մարթը կնեգյ տո̇ւ̇ս քցի։ Կնեգյ տո̇ւ̇ս քցիլը տրանա ետն ա ա̈դա̈թ ընգյա̈լ։

հեղինակ՝ Միքայել Առաքելյան, Ռոբերտ Ղահրամանյան (կազմողներ)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *