Պոեզիա

Ներեցեք և մոռացեք

*** Շարունակ ինչ-որ մեկի հետ Ժամադրված եմ, Որ չի գալիս… Նրա անունը չեմ հիշում: *** Գալիս եմ՝ միայնակ, Խմում եմ՝ միայնակ. Ծիծաղում եմ՝ միայնակ, Լալիս եմ՝ միայնակ, Գնում եմ՝ միայնակ…

Թարգմանիչ՝ Էդուարդ Հախվերդյան

• 1 րոպե

Ներեցեք և մոռացեք

Ներեցեք և մոռացեք
Մեղքերս,
Բայց ոչ այնպես,
Որ դրանք լրիվ մոռացության մատնեմ…

***
Շարունակ անավարտ է մնում
Իմ խոսքը
Ինձ հետ…

***
Մի ամբողջ կյանք թողնում եմ ետևում,
Մի ակնթարթում
Լալիս եմ ինքս ինձ վրա…

***
Տարիներ է
Հարդի նման
Մոլորված եմ
Եղանակների մեջ…

***
Շարունակ ինչ-որ մեկի հետ
Ժամադրված եմ,
Որ չի գալիս…
Նրա անունը չեմ հիշում:

***
Լացը հանգիստ չի տալիս,
Երբ
Տեղ չկա արտասվելու համար…

***
Ոչ արևելք,
Ոչ արևմուտք,
Ոչ հյուսիս
Ոչ հարավ,
Հենց այստեղ, որ ես եմ կանգնած…

***
Գալիս եմ՝ միայնակ,
Խմում եմ՝ միայնակ.
Ծիծաղում եմ՝ միայնակ,
Լալիս եմ՝ միայնակ,
Գնում եմ՝ միայնակ…

***
Եկել եմ քամու հետ միասին՝
Ամռան առաջին օրը,
Քամին ինձ կտանի իր հետ՝
Աշնան վերջին օրը…

***
Հիմա որտե՞ղ է,
Ի՞նչ է անում
Նա՝ ում մոռացել եմ…

***
Խենթ ուռենի,
Բարձր նոճի,
Թախծոտ մի հարևան,
Աշնան իրիկուն…

***
Գերեզմանոցը
Ծայրից-ծայր
Ծածկված է ձյունով…
Հալվել է միայն
Ձյունը երեք գերեզմանաքարի,
Երեքն էլ ջահել…

Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի

Թողնել մեկնաբանություն