Սիրված երգերը հայերեն | Քեզ համար

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ – Երգի բառերը գրել են Պիեռ Դելանոեն (Pierre Delanoë, 1918-2006) և Կլոդ Լեմելը (1945-), Երգն առաջին անգամ կատարել է Ջո Դասենը 1976 թ․ հոկտեմբերին։ Այն Ջո Դասենի «Լյուքսեմբուրգյան այգի (Le Jardin du Luxembourg)» ալբոմի երգերից է, «Երեք աղավնիների սրճարան (Le Café des trois colombes)» երեսի (B) երգերից (1976)։

 

Քեզ համար

Քեզ համար,
Գեղեցիկ լինելուդ համար,
Իմը լինելուդ համար,
Քո մեղմ, մի քիչ հնարովի բառերիդ համար
Երբեմն
Քեզ համար
Փոքրիկ աղջիկ եղած լինելուդ համար
Նրա, որպիսին ես դեռ հաճախ,
Քո անցյալի, գաղտնիքներիդ համար
Քո նախկին հմայիչ արքայազնների համար

Կյանքի համար, սիրո
Մեր գիշերների, օրերի համար
Անընդհատ վերադարձող բախտի համար,
Երեխայի համար, որը պիտի գա
Եվ մեզ է նման լինելու,
Որը միաժամանակ և ես, և դու կլինի

Ինձ համար
Խելագարության համար, որի պատճառը դու ես
Առանց պատճառի զայրույթի համար
Իմ լռությունների, դավաճանությունների համար
Երբեմն
Ինձ համար
Քեզ որոնելու ժամանակի համար
Որակների համար, որոնք ծաղրում ես
Քեզնից թաքցրածս թերությունների համար
Կատակախոսիս գաղափարների համար

Կյանքի համար, սիրո
Մեր գիշերների, օրերի համար
Անընդհատ վերադարձող բախտ համար,
Երեխայի համար, որը պիտի գա
Եվ մեզ է նման լինելու,
Որը միաժամանակ և ես, և դու կլինի
Մեզ համար
Մեզ ստեղծող հիշողությունների համար
Ապագայի և հատկապես ներկայի համար
Այս վաղնջական երկրի առողջության համար
Որը մեր հոգսը չէ

Մեզ համար
Մեր հույսերի, պատրանքների համար
Մեր գալիք առաջին հանդիպման համար
Այս բյուրավոր սիրահարների առողջության համար
Ինչպիսին նաև մենք ենք

Կյանքի համար, սիրո
Մեր գիշերների, օրերի համար
Անընդհատ վերադարձող բախտ համար,
Երեխայի համար, որը պիտի գա
Եվ մեզ է նման լինելու,
Որը միաժամանակ և ես, և դու կլինի

Քեզ համար,
Գեղեցիկ լինելուդ համար,
Իմը լինելուդ համար,
Քո մեղմ, մի քիչ հնարովի բառերիդ համար
Երբեմն
Քեզ համար
Փոքրիկ աղջիկ եղած լինելուդ համար
Նրա, որպիսին ես դեռ հաճախ,
Քո անցյալի, գաղտնիքներիդ համար
Քո նախկին հմայիչ արքայազնների համար

© Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *