Հայնրիխ Բյոլ | Տասներեք տարի անց

Տասներեք տարի անց մի հացթուխ ցատկ կկատարի Իռլանդիայի վրայով, բաց կթողնի այն մեկ ու կես դար եւ կհասնի ուրիշներին: Ժամանակն է, որ ես ավարտեմ իմ գործն Իռլանդիայի մասին՝ նրան կրկին անդրադառնալու ծրագրերը թողնելով ապագային, լռելյայն թողնելով, որ կուտակված գրառումներն անհետանան արկղիկում: Երբ ես չորրորդ անգամ գտա իմ գրառումներից մեկը, հստակ պատկերացրեցի, թե որքան է փոխվել Իռլանդիան. դա թղթի կտոր է՝ մակագրությամբ:
Դուքինելլայի շները. սա 1958 թվականից մնացած մի գրության վերնագիր էր, իսկ հետագա երեք տարիներին՝ 1960, 1963, 1964, նույնիսկ արդեն՝ 1965 թվականին, ես այդ գրությունն ընդգծելու կարիքը չունեի, քանի որ Դուքինելլայի շներն այդքան զբաղված չէին, ինչպես մինչեւ 1964 թվականը. հաճախ նրանք ամբողջ օրը զբաղված էին լինում, երբ ես մեքենայով գյուղից դեպի ծովափ էի մեկնում: Նրանք այլեւս չեն վազում վտանգավոր բուֆերի մոտ, միմյանցից հողակտոր չեն խլում, մեքենայի մոտից, պատից պատ փոխանցումներ չեն կատարում, հավանաբար վարժվել են ամբոխին: Եվ գուցե դա արդեն շատ բան է վկայում Իռլանդիայի մասին: Այսպիսով ես մաքսանենգ կերպով տեղափոխեցի Դուքինելլայի շներին, քանի որ սիրում էի նրանց եռանդը, խառնվածքն ու խելքը: Եվ սա մի շատ երկար պատմություն է, որը ոչ մի կապ չունի Իռլանդիայի հետ եւ ավելի սերտ առնչվում է Գերմանիային: Կան նաեւ անհանգստացնող այլ գրություններ, որոնք անընդհատ փոխանակվում են: Դրանք վերաբերում են տվյալ բնակավայրի մարդկանց կամ Վալեսի դպրոցի պատարագին: Իսկ արկղիկը միշտ լեփ-լեցուն է:
Տասներեք տարի անց, հասնելով երկրորդ հարյուրամյակին, եւ, ցատկելով դեպի հինգերորդ հարյուրամյակ, Իռլանդիայի երազանքը չի լինի հնդիկներին երկնքից իջեցնելը, իսկ Լիմերիկն այլեւս 1954 թվականի Լիմերիկը չէ: Եվ դա լավ է: Սրանից զատ՝ իռլանդացիների մեծ մասն ափսոսում է, որ միանձնուհիները գրեթե անհետացել են թերթերի էջերից: Վերջիններս ինձ վերադարձրին անվտանգության քորոցներն ու բույրերը , ոչ թե իռլանդացիների մեծ մասի ափսոսանքը, քանի որ ես ոչինչ չունեմ լավ քթից բացի, եւ ինձ դուր է գալիս մի անհոտ աշխարհ, քան այն աշխարհը, որը դեռ հոտեր ուներ: Եվ ինչ-որ էակ մեկնարկել է իր ճանապարհը դեպի Իռլանդիա. դա այն չարագուշակ էակն է, որն անգլիախոս աշխարհում կոչվում է դեղահաբ, եւ այդ էակն ինձ լիովին կաթվածի է հասցնում: Հեռանկարը, որ Իռլանդիայում կարող են ավելի քիչ երեխաներ ծնվել, ինձ կործանարար է թվում. ես գիտեմ, որ լավ եմ խոսում, եւ ինձ համար դյուրին է այն ցանկանալ նրանցից շատերին: Ես ո՛չ նրանց հայրն եմ, ո՛չ ղեկավար այրը, եւ նրանց հրաժեշտ տալու կարիքը չունեմ, երբ նրանցից շատերն արտագաղթում են: Աշխարհում ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այդքան գեղեցիկ եւ այդքան ազատ երեխաների եւ չեմ տեսել այն հեռանկարը, որը կհաջողվի Նորին Մեծություն դեղահաբին: Եվ այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի բոլոր մեծությունները չկարողացան նվազեցնել Իռլանդիայի երեխաների թիվը, ինձ ընդհանրապես չի ուրախացնում; Այս տասներեք տարիների ընթացքում տեղի է ունեցել շատ ավելի վատ բան: Ես շատ եմ կարդացել Իռլանդիայի մասին, ուստի շատ բան գիտեմ, սակայն դա դեռ բավարար չէ. իմ անմեղությունը չքացել է, եւ ես մեղավոր չեմ բավարար չիմացության պատճառով: Ես նաեւ շատ եմ կարդացել իռլանդացիների մասին, եւ Իռլանդիայի այս բոլորովին անհետեւողական միասնությունն առավել ակնհայտ է նրա գրականության մեջ:
Բեքեթը, Ջոյսը, Բեհանը. նրանք բոլոր երեքն էլ իռլանդացի են, ինչը թույլատրելի չէ: Չէ՞ որ նրանք շատ հեռու են միմյանցից, ինչպես հեռու են իրարից Ավստրալիան եւ Եվրոպան: Գրեթե անհնար է որեւէ բան ասել մի երկրի մասին, որտեղ այնպիսի մի զարմանահրաշ մի կերպար, ինչպիսին Փարնելն է, կարող էր հաջողության հասնել եւ դավաճանել, ինչպես որ նրան դավաճանեցին, կամ մի խորհրդարանականի մասին, որն ինձ համարում է աբսուրդի թատրոնի իսկական գյուտարարը: Նա ժամեր շարունակ պահեց Անգլիայի խորհրդարանը՝ անիմաստ տեքստեր կարդալով. մի երկիր, որտեղ ծաղկեց մի ուրիշ, ոչ պակաս ապշեցուցիչ էություն՝ Մայքլ Քոլինզը՝ «ծիծաղող տղան » , որին հավանաբար նույնպես դավաճանել էին: Վերջապես իռլանդացի բանաստեղծներն էին, որ սկսեցին եւ ավարտեցին այն, ինչը հուզիչ էր թվում, բայց ոչ մի կերպ այն չավարտեցին սրտաշարժությամբ: Խենթ էր թվում այն ամենն, ինչ նրանք անում էին, բայց իր խենթության մեջ այն ավելի իրատեսական էր, քան այն, ինչն անում էր Վլադիմիր Իլյիչ Լենին անունով հին մտավորականը: Լենինի՝ կայսրության մնացորդներին տիրանալուց մեկ ու կես տարի առաջ իռլանդացի բանաստեղծները քերծեցին այդ կայսրության պատվանդանից առաջին քարը, որը երկար ժամանակ համարվում էր անսասան: Այդ բանաստեղծներից մեկի՝ Թոմաս Քեթլիի հուշարձանին գրված է. «Չմահացավ դրոշի, կայսեր կամ թագավորի համար, մահացավ երազի համար, երազեց հովվի տնակում աղքատների թաքցրած ավետարանի մասին»: Ես շատ բան եմ կարդացել Իռլանդիայի մասին, շատ բան եմ սովորել: Ինձ թվում է, որ ամենակարեւոր՝ դիտորդական արբանյակների կողմից «գիտականորեն », «օբյեկտիվորեն » ապացուցված փաստն այն է, որ իռլանդացիներն երկրին ավելի մոտ են ապրում, քան մյուս եվրոպացիները. գրեթե քառասուն մետր մոտ: Սա կարող է փոքրիշատե մխիթարել մեր համբերատար եւ խիստ մայր եկեղեցուն, երբ անառարկելիորեն նրա սպիտակ վեհության՝ դեղահաբի մասին քննարկումը թափանցում է իռլանդական վերջին գավառական թերթ, իսկ միանձնուհիներն (հատկապես չորսից յոթ քույր միանձնուհիները) անհետանում են: Անխուսափելիորեն սպիտակ վեհությունը ոչ միայն մերձեցավ կանաչ Իռլանդիայի անզուգական լողափերին, այլեւ ներթափանցեց դեպի խավարի մեջ գտնվող վերջին տնակը, հեռու, դեպի արեւմուտք, որտեղից սկսվում է շփման վայրը, եւ որտեղ սիրուց սպառված ավանակները բարի գիշեր են բղավում միմյանց:
Ես մեքենան քշեցի Իռլանդիայով, Դուբլինից դեպի արեւմուտք, որտեղ կանաչ ալիքները հարվածեցին միայնակ լողափերին այն օրը, երբ մահանում էր բարի Հովհաննես պապը: Իմ մեքենայի ռադիոն ջարդվեց, ուստի ես սկսեցի հարց ու փորձ անել բենզալցակայաններում, թեյի սենյակներում, թերթերի եւ սիգարետի կրպակներում, նույնիսկ այնտեղ, որտեղ իռլանդական հրաշալի պաղպաղակն է (իռլանդական համաշխարհային ռեկորդ, որը ես հավանաբար անտեսեցի, եւ որը հաստատվեց): Իռլանդիան շարժման մեջ է: Ես հավատում եմ, որ աշխարհի ոչ մի անկյունում տեղեկագրերին այդքան անհամբերությամբ, այդքան սպասումով չեն ունկնդրել:
Հյուրերի բարից առաջ, ճանապարհի եզրին գտնվող միայնակ պանդոկում, երեկոյան ժամը իննի մոտ, ես ուզում էի ուժերս վերականգնել այն հրաշալի ըմպելիքով, որը պատրաստվում էր Լիֆֆիի ափին, եւ երբ մտա պանդոկ, նույնիսկ Հռոմի պապի բարեկեցությունը տեսնել չցանկացա:
Գարեջուրը լցնող տանտիրուհու արցունքներից, լուռ խմող տղամարդկանց արտահայտություններից ես հասկացա, որ սպիտակ վեհությունը մահացել է: Եվս մեկ անգամ կրկնեմ: Ես հավատում եմ, որ մեր ամենասիրող մայրը՝ Եկեղեցին, կարիք չունի անհանգստանալու այն երկրի համար, որն իրականում իր ավագ, ամենահավատարիմ դուստրն է՝ իր համառ եւ պահանջված տիտղոսով: Դա կարող է սխալ ընկալվել Գերմանիայում (որտեղ ամեն ինչ սխալ է ընկալվում, քանի որ աղքատ գերմանացիներն ընդհանրապես սեփական պատկեր չունեն) կամ անտրամաբանական թվալ, որ եկեղեցու այս ամենահավատարիմ դուստրը գործադուլների դասական երկիրն է. ամենաէքսցենտրիկ մասնագիտությունների տեր անձինք, ինչպիսիք են՝ բանկերի աշխատակիցները, հանկարծակիի եկան իրենց աշխատավարձից հրաժարվելու փայլուն մտքից, եւ նրանք դա արեցին այնպիսի հաստատակամությամբ, ինչն, ի վերջո, հաղթանակ պարգեւեց իռլանդական հեղափոխությանը:
Գործերը խելահեղ վիճակում են, երբ ժամանակակից դրամավարկային տնտեսությամբ երկրում չեկերը կարող են բարեխղճորեն վերցվել միայն շաբաթներով կամ ամիսներով, երբ, օրինակ, հանրախանութներում կան չափազանց շատ կանխիկ գումարներ, որոնք երեկոյան ժամերին այլեւս չեն կարող ներդրվել ապահով բանկերի պահարաններում: Ավտոմեքենաների դիլերների (վաճառող) համար, օրինակ, ովքեր աշխատում են կանխիկ գումարով, եւ նրանց սպառնում է կանխիկ դրամի վերջանալը, դա արդեն խելագարություն է, երբ բոլորովին ժամանակակից դրամական տնտեսությունը հանկարծ իրեն դնում է բարտերային հարաբերությունների մեջ եւ վստահում՝ ելնելով «հայրենակցական կապերից». դա անտրամաբանական խենթություններից մեկն է, եւ դրամավարկային տնտեսությունում այնքան անհեթեթ իրավիճակ է, որ, այսպես կոչված, գործարար կյանքը ոչ մի կերպ չի փլուզվում: Կենտրոնական Եվրոպայի տրամաբանող մարդիկ կհրապարակեին եւ կտեղեկացնեին Իռլանդիան խոցած աղետի մասին: Իրերը դառնում են ծիծաղելի, երբ գործադուլը երկար է տեւում, հետո ընդհատվում է, ինչպես Իռլանդիայի գործադուլների մեծ մասը, հատկապես ՝ ճանապարհորդական սեզոնին, երբ չեկերի գրքույկները հանկարծ սպառվում են, եւ ճանապարհորդական չեկերը բանկ չեն բերվում: Բայց որքան էլ տարօրինակ է՝ այնտեղ ոչինչ չի փլուզվել, ձեւավորվել է մի տեսակ ուրախ ազգային սպորտաձեւ, որը թիկունք է կանգնել գործադուլ անող բանկի պաշտոնյաներին: Հետեւաբար սա հիմնականում մի կաթոլիկ երկիր է, որտեղ գործադուլները ծաղկում են, ինչպես այլուր՝ հնազանդությունը: Գալիք տարիներին ինչ-որ մեկը կմարգարեանա՝ խոսելով քահանայի եւ միանձնուհու գործադուլի մասին: Ի՞նչն է ինձ ամենից շատ խանգարում Իռլանդիայի մասին «սրբագրող» եւ «հավելյալ» բան գրել: Իռլանդիան ինձ շատ է դուր գալիս, եւ ցանկալի չէ, որ հեղինակը գրի այն թեմայով, որն իրեն շատ է դուր գալիս: Իհարկե, իսկապես շատ բան է փոխվել, եւ մենք Իռլանդիային առերեսվում ենք 1954 եւ 1955 թվականների այդ պատմական պահին, երբ նա դեռ նոր էր սկսում ցատկ կատարել մեկ ու կես դար այն կողմ՝ թողնելով, որ հինգ ուրիշները լրացնեն բաց թողածը: Միգուցե ես կարող եմ դուրս գալ այդ կապանքներից՝ խոստովանելով գոնե մեկ բացթողում այն մասին, որ կա մեկ այլ բառ, որն Իռլանդիան նվիրել է աշխարհին: Լիակատար գովք եւ պարգեւներ պետք է հղվեն իռլանդացի այն կանանց, որոնք ծնում են այդպիսի գեղեցիկ երեխաներ, իռլանդացի գնչուներ եւ կառուցում են ցանկապատեր: Ես կցանկանայի արկղից հանել այդ երեք զգայուն եւ սիրուն վարդի թերթիկները եւ իմ թուլությունը խոստովանել նրանց: Վերջապես ես պետք է հիշեմ մի ուխտագնացության ժամանակ գնացքավարին, որին մենք շատ ենք պարտական: Անգլախոս աշխարհում կա մի կախարդական բառ, որն երաշխավորում է անհապաղ եւ ամեն տեսակի օգնություն «տուժած ընտանիքին»: Այս կիրակի մենք այդ երանելի վիճակում էինք, երբ հանկարծ մեքենան ամբողջովին արգելակեց ինձ մոտ ճիշտ այն պահին, երբ ես քայլում էի, իսկ փողոցով ցած էր իջնում մի շողշողուն, ծիծաղկոտ տղաների եւ աղջիկների աշխույժ հորդա, որն ավանակների հետ դուրս էր եկել մրցավազքի: Մանկական ուրախությամբ (ինչպե՞ս կարող էին նրանք կռահել, որ արգելակներս խափանվել են) նրանք տառացիորեն բախվեցին իմ մեքենային՝ թափահարելով եւ բղավելով, եւ ես այլընտրանք չգտա, քան բախվելու իռլանդական հաջորդ լավագույն պատին եւ ջարդուխուրդ անել մեքենան այն բանից հետո, երբ ես հաջորդ վայրկյանին «տուժած ընտանիքից» ծածկոց էի խնդրել: Բայց հիմա այս դիտարժան երկրում, որտեղ ոչ միայն գործադուլներ են տեղի ունենում, այլեւ շաբաթ-կիրակի օրերին գնացքներ եւ ավտոբուսներ չեն լինում, ես չունեի այլընտրանք, քան հետեւել անցորդի խորհրդին եւ Claremorris կայարանի վարպետից տեղ խնդրեի ուխտավորների երթերից մեկում: Մենք նստեցինք մեր տեղերում, ճաշարանի մեքենայում մեզ հաճոյախոսեցին ուղեբեռով եւ մինչեւ Դուբլին մենք տեսանք շատ վարդի պսակներ, արտապատկերներ, լսեցինք քարոզներ, երգեր: Այդ ամենը, սակայն, այնքան էլ անսովոր չէր: Ինձ համար անսովոր էր ճաշի մեքենայի մատուցողից մի քանի շիշ վիսկի գողանալը (մենք իսկապես արժանի էինք դրան, քանի որ ամեն օր պատի մոտ չեն հայտնվում): Մեզնից ուղեվարձը գանձած մեքենավարի հմտություններն անսովոր էին: Նա միաժամանակ կատարեց չորս գործողություն՝ խաչակնքեց վարդարանն աղոթելու համար, թերթ կարդաց, ծխեց եւ գումար գանձեց: Այս երկրում հավանաբար շատ դժգոհ կարող է լինել իռլանդացի մի գրող, բայց ես իռլանդացի չեմ եւ բավական դժգոհ եմ այն երկրից, որի մասին գրում եմ այլ լեզուներով, ինչպես նաեւ կաթոլիկներն են դժգոհ այն երկրում, որոնց լեզվով գրելն ինձ բավարարում է:
Լիֆֆի-գետ Իռլանդիայում

( «Իռլանդական օրագիր» գրքից) Շարքի մյուս պատմվածքը կարող եք կարդալ այստեղ

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *