Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։ 1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1976-1989 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում, 1989-2019 թվականներին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում։ Տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք», «Նարցիս», «Անդին», «Նոր Դար» ամսագրեր, «Գրական թերթ» և այլն), որտեղ լույս են տեսել նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։ Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և ընդգրկվել տարբեր անթոլոգիաներում։

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։ 1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1976-1989 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում, 1989-2019 թվականներին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում։ Տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք», «Նարցիս», «Անդին», «Նոր Դար» ամսագրեր, «Գրական թերթ» և այլն), որտեղ լույս են տեսել նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։ Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և ընդգրկվել տարբեր անթոլոգիաներում։ Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ։ Լույս է ընծայել բանաստեղծությունների 13 ժողովածու, կարճ պատմվածքների մեկ ժողովածու («Ժամը չորսը», 2015 թ.), ինչպես նաև խոհագրությունների, հոդվածների և գրախոսությունների երկու ժողովածու («Բանաստեղծության «ներսը» և «դուրսը»», 2024 թ., «Աստեղային գիշերահավասար», 2026 թ.)։ Կապի միջոցներ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան-Առինջ թաղամաս, շենք 2/5, բն. 12 Հեռախոս՝ (010) 62-84-96, 098 71-30-58 Էլ. փոստ՝ zavenbekyan54@gmail.com

Հրապարակումները Գրանիշում 29

  • Էսսե

    Գիտություն և պոեզիա։ Իմացության երկերեսանի Յանուսի երկու դեմքերը

    Զավեն Բեկյան

    Մկրտությունից անմիջապես հետո Սուրբ Հոգին Հիսուսին տարավ անապատ, որտեղ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, աղոթեց և ոչինչ չկերավ։ Այդ ժամանակ Նրան մոտեցավ փորձիչը՝ սատանան, երեք փորձություններով․

    29 Հուլիս 2026 • 3 րոպե

  • Գրականագիտություն

    Վահան Տերյանի մի բանաստեղծության մասին

    Զավեն Բեկյան

    Լուսաբացին նա բարձրացավ կախաղան (Արևածա՛գ, օ՜, արշալույս արյունո՜տ), Կանգնած էին զինվորներն ու քահանան, Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ… Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում (Սիրտը նրան շշնջում էր՝ «…

    8 Հունիս 2026 • 2 րոպե

  • Էսսե

    Հոգևոր հարթության վրա տիտանական ջանքերի մասին

    Զավեն Բեկյան

    «Պերգամոնի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին առատության եղջյուրը բռնած՝ նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին»։ Սա հին հունական առասպելական աստվածուհի Գեայի մասին է՝ ըստ Վիքիպեդ…

    23 Փետրվար 2026 • 3 րոպե

  • Պոեզիա

    Անխուսափելիորեն․․․

    Զավեն Բեկյան

    Երբ դեռ չկային հիմիկվա տեխնիկական միջոցները՝ էկրան, գովազդային հնարքներ և այլն, Աստված դեռևս այդ ժամանակ վազող տող կիրառեց։ Երբ Բալթասարը ընկերների հետ կերուխումի մեջ էր՝ պատին վազող տողով գրվեց.

    6 Փետրվար 2026 • 7 րոպե

  • Էսսե

    Զրոյի ֆենոմենը

    Զավեն Բեկյան

    Հայտնի է, որ նյութական աշխարհի քանակական հարաբերություններն արտացոլող, նյութական աշխարհի էությանն ամենամերձ գիտությունը մաթեմատիկան է (դրան գումարվում է ֆիզիկան, որը մաթեմատիկայի «աշխարհիկացումն» է և…

    12 Դեկտեմբեր 2025 • 3 րոպե

  • Պոեզիա

    Oզզի Օսբորն

    Զավեն Բեկյան

    Մի մթնշաղոտ երեկո չղջիկների երամի հետ նա կվերադառնա՝ դժոխքի ուլտրաձայներից փայլող թևերով, հաղթահարելով անեծքի թանձր քուլաները և աշխարհի ցերեկվա մեջ խարխափելով․․․ Բայց երամը պատրանք կլինի, քանզի չղջիկն…

    15 Հոկտեմբեր 2025 • 6 րոպե

  • Պոեզիա

    Օգյուստ Ռոդեն

    Զավեն Բեկյան

    Սույն այրն իսկապե՞ս կարճատես էր, թե խորամանկ պատրվակ էր դա՝ բնորդուհիներին չափազանց մոտիկից նայելու և որ «ամենակարևորն» է՝ նրանց ․․․ ձեռք գցելու, շոշափելու համար․․․ Ինչ որ է։ Բայց կավն իր մատների մեջ…

    9 Հուլիս 2025 • 5 րոպե

  • Էսսե

    Մի դադար անտառի մոտ

    Զավեն Բեկյան

    Ամերիկացի մեծ բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստը «Դադար անտառի մոտ» վերնագրով համաշխարհային ճանաչում ու սեր գտած մի բանաստեղծություն ունի, որը մեզ համար «հայացրել» է երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանը, ահավասիկ այն…

    5 Մայիս 2025 • 3 րոպե

  • Պոեզիա

    Ժամանակի քամին, որ թերթում է մեր լուսանկարները

    Զավեն Բեկյան

    Տիրոջ հրեշտակն Ադամին նախ պարզ թվաբանություն սովորեցրեց, որ սա կարողանա հաշվել եդեմական այգու պտուղներն արգելված, ապա անցավ հանրահաշվին․․․ Ասաց․ «Ադամ, քեզնից աջ գտնվող թվերը դրական թվերն են, դրանք քո…

    11 Փետրվար 2025 • 8 րոպե

  • Պոեզիա

    Երկնային պատահար

    Զավեն Բեկյան

    Իմաստունները դարեր շարունակ մտոք փորփրեցին աշխարհի հիմքերը, որ գտնեն, թե որտեղ է թաղված շան գլուխը․․․ Բանաստեղծն ասաց՝ որպեսզի գտնես, թե որտեղ է թաղել Աստված ․․․ շան գլուխը՝ հոտո՛վ պիտի շարժվես ․․․

    20 Նոյեմբեր 2024 • 6 րոպե

  • Պոեզիա

    Թվեր

    Զավեն Բեկյան

    Մեր ճակատագրի գրատախտակին գրվող թվեր խորհրդավոր, որոնց խորհուրդը նույնիսկ Պյութագորասի համար էր անըմբռնելի․․․ Ծննդատան պիտակ-համարանիշ, երբ դեռ անուն չունենք և աղաղակում ենք մանկորեն, նոր ոտք դրած աշխ…

    17 Օգոստոս 2024 • 8 րոպե

  • Պոեզիա

    Պատանեկությանս ամառն էր

    Զավեն Բեկյան

    Փեթակները, զնգուն օրվա մեջ ։— Ներսուդուրս անող մեղուները՝ փայլարաթև սաները Միքայել հրեշտակապետի ․․․ Կեսօրը՝ մեղրավուն լույսով օծյալ ․․․ Պատանյակներիս երևակայության մեջ հասանելի էր ամեն ինչ ․․․ Արևածաղ…

    10 Մայիս 2024 • 5 րոպե

  • Պոեզիա

    Լիալուսինը

    Զավեն Բեկյան

    Մի կույր ծերունի դողացող մատների մեջ երկա՜ր շոշափում էր ոսկեդրամը՝ ուռուցիկ նիշերով իր հարգը հասկանալու համար ․․․ Մի լուսնոտ տղա փախել էր անկողնուց՝ դաշտերում թափառելու և ոսկեզօծ անմոռուկներ ինքնամոռա…

    17 Փետրվար 2024 • 6 րոպե

  • Պոեզիա

    Անհամեստ ցանկություններ

    Զավեն Բեկյան

    Երբ մարդ գիտի, որ արդեն շատ ժամանակ չի մնացել, մի այլ տեսակ է նայում աշխարհիս ամեն ինչին։ Նույնիսկ բաներ կան, որ ուզում ես մոտենալ, շոշափել, որովհետև Այնկողմերում ՝ հնարավոր է՝ զգայարաններ չունենաս այ…

    12 Օգոստոս 2023 • 8 րոպե

  • Պոեզիա

    Ուղերձ լուսատիտիկին

    Զավեն Բեկյան

    Լավ է, Որ Երկիրը, ևս մի պտույտ էլ անելով արևի շուրջ, գտնում է նորից իր մեկնարկի կետը ուղեծրում ու չի շեղվում ու մոլորված չի ընկնում գիրկը ուրիշ արևների ( թեև Անսահմանությունը ձգում, բոլորիս է կանչում…

    28 Ապրիլ 2023 • 7 րոպե

  • Պոեզիա

    Խեցգետնի խմբերգը ուշ իրիկնաժամին

    Զավեն Բեկյան

    Ով Լու՜յս, որ իջնում ես Ամենայնի երդիկից՝ թանձրածո՜ր, տարտամորեն վետվետո՜ւն, նրբաճողփյու՜ն, ինքնագրավ-առինքնո՜ղ ․․․ Լո՜ւյս Անսահման բժժանքների, ով դու Լո՜ւյս անդառնալի կլանող, Լո՜ւյս խորահմա, դեպ-առ Ա…

    1 Դեկտեմբեր 2022 • 11 րոպե

  • Պոեզիա

    Նավարկություն

    Զավեն Բեկյան

    Երեք անգամ հավքը կանչեց վաղորդայնի մեջ, երեք անգամ թվաց՝ երազի մեջ եմ մի – ցնցվելով, փորձեցի արթնանալ, երեք անգամ հուսախաբ եղա՝ տեսնելով որ կյանքի մեջ եմ դեռ, երեք անգամ հառաչեցի դառն ու անհույս, երես…

    20 Սեպտեմբեր 2022 • 7 րոպե

  • Էսսե

    Յաղագս տիեզերական շնչառության

    Զավեն Բեկյան

    Իմացությունը, ճանաչողությունը ևս ունի իր ֆիզիկան։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ճշմարտության գաղափարը կարող է ունենալ և կապ ունի արագության հասկացության հետ։ Նախ անհրաժեշտ է լինում ապահ…

    17 Հունիս 2022 • 3 րոպե

  • Պոեզիա

    … և փրկիր ինձ

    Զավեն Բեկյան

    Ծովի մարդն՝ անծննդավայր։ Նավախելը՝ ողնուցն իր օրորոցի։ Մայրական ծոցը՝ ո՞վ գիտի՝ ո՞րն էր – երբ ծնվելիս իր պորտալարը Պոսեյդոնի եռաժանուն փաթաթված գտան ․․․ Նավա՜զը հեռահար կարոտների ․․․ Ներխուժումը ջրանո…

    26 Ապրիլ 2022 • 6 րոպե

  • Պոեզիա

    Մանկության լուսատիտիկին

    Զավեն Բեկյան

    Տեսա այստեղ էակ փունջ մը՝ ժպտե, գեղե, հրե շաղյալ ու կարկաչող աղբյուրի պես շող ծիծաղի մեջ շաղախված ․․․ Բայց այլևս ծարավը չեմ գետնատարած այս ջրերի։ Իմ վերևում քարն է կախված՝ քարը մահվան երանելի ․․․

    5 Փետրվար 2022 • 8 րոպե

  • Պոեզիա

    Պարականոն գրառումներ

    Զավեն Բեկյան

    Ինչի՞ համար է մազածածկույթը մարդու երեսին։ Պիտեկանթրոպին, սինանթրոպին և նեանդերթալցուն այն պաշտպանել է երեսի մաշկի ցրտահարումից ու ամառային մոծակ, լվիճից։ Լուսավոր դարում այն խնամել են Լուսավորները՝ ի…

    19 Դեկտեմբեր 2021 • 3 րոպե

  • Էսսե

    Հայացք ժամանակի կորդինատների վրա

    Զավեն Բեկյան

    Իռլանդացի պոետ Շեյմաս Հինին հիշում է ժամանակին Բրոդսկու հետ ունեցած իր մի խոսակցությունը։ Խոսք է գնում այն մասին, թե ինչու՞ է Բրոդսկին առանձնահատուկ կապվածություն զգում Իռլանդիայի հանդեպ, և ցնցող պատա…

    12 Նոյեմբեր 2021 • 4 րոպե

  • Պոեզիա

    Եվ անշեղ ընթացքը տապանի

    Զավեն Բեկյան

    Իբրև մի հին, ավեր, լքված վանքի քիվի տակ ծվարած տատրակ՝ ապրում է ծերի հոգին։ Երբեմն ղունղունում է՝ տոտիկ-տոտիկ ման գալով, քջջելով հուշերի մեջ, երբեմն էլ՝ միտք փնտրում ՝ իմաստի մի հատիկ տարիների վաստակ…

    11 Հոկտեմբեր 2021 • 6 րոպե

  • Էսսե

    Հպանցիկ՝ բանաստեղծելու մասին

    Զավեն Բեկյան

    Մաքսիմիլիան Վոլոշինի «Լունարիա» շքեղ բանաստեղծական շարքի մեջ մի այսպիսի տող կա «Լուսնաքարե մի թռչուն՝ քղամիդով փաթաթված»։ Սրա նման մի տող ունի իրենից երկու դար առաջ ապրած Սայաթ-Նովան․ «Հնդու ղալամքարի…

    22 Հուլիս 2021 • 3 րոպե

  • Պոեզիա

    Պանաթեա

    Զավեն Բեկյան

    Հորիզո՜նն, ուր հզոր մարմարն է ճերմակ բոցկլտում - և ողորկ ֆասադն Ապարանքի աստվածությու՜ն է ճառագում ․․․ Երթը, ե՜րթը լուսաճառագ կիսաստվածների կոհորտայի, որին կենտավրոսների խավար «այրուձին» է գողունի ուղ…

    19 Հունվար 2021 • 7 րոպե

  • Պոեզիա

    Աղերս

    Զավեն Բեկյան

    Ծնվել մի կղզում և մահանալ կղզում մի ուրիշ։ – Կորսիկայից Սուրբ Հեղինե՝ հարյուր օր ընդամենը․․․ Ծնվել, գալ մի Անհայտությունից և մահանալ, գնալ դեպ Անհայտություն մի ուրիշ (գուցե նույնն են դրանք․․․ ) - կյան…

    23 Հունիս 2020 • 5 րոպե

  • Պոեզիա

    Բոլդինյան աշուն

    Զավեն Բեկյան

    Չափազանց իրականի՝ պոետական աշխարհի փողոցներում, ուշ ժամին, Վեներայի գազալամպերի աղոտ լույսի տակ, հետապնդել Հրո Դուստրերից մեկին – ապա հոգեբուժարանի սառցե ցնցուղի տակ հետ գալ վերստին թվացյալ աշխարհ, ու…

    10 Փետրվար 2020 • 4 րոպե

  • Պոեզիա

    Համբարձումներ

    Զավեն Բեկյան

    Հեռո՜ւ- հեռավոր Իսպանիայից, գուցե հենց դուենդեի սև խորքից սևազգեստ թռած, մահվան մարմարիոնե ելուստների վրա` ասես խարտաքարի վրա հղկած ակնագնդերով ածխաբոց, - թռա՜ն - եկան մի օր, այցի եկան ինձ Սինայի լեռա…

    12 Նոյեմբեր 2019 • 4 րոպե

  • Պոեզիա

    Մենագնացիկ կիսալուսին

    Զավեն Բեկյան

    հովատակը պոեզիայի սլանում է անսանձ, ու պետք է մնաս պինդ` մեջքի վրա անթամբ: Պատրանքների միջով, պատրանքների միջո՜վ - հանց մառախուղին` կեր: ՈՒ՞ր ես, ախ, իմ ընկեր... Հարբած էի, հարբա՜ծ / հազար տեսիլներ.

    20 Ապրիլ 2019 • 4 րոպե

Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 1