Վարսերով դուստրերի մեր
Ի՞նչ էիք կամենում անել,
Մենք կենդանի ենք հույսի նման,
Գնացեք ու այս քանի օրվա
Սպանությամբ հպարտացեք։
Շեփորը պատերազմի հնչեցրած՝
Հիմա հաշտություն եք խնդրում հանկարծ,
Ստոր զավակներ Իբլիսի[1]։
Հե՜յ, վատագույն բնակիչներ Երկրի,
Մեզնով եք հավատին հասել,
Հիմա կամենում եք խա՞ղ անել։
Մարդի՛կ, ամոքումը հայրենիքում է,
Աշխարհը լոկ մի փուչ խոսք է,
Սա մեկը մեկի դեմ կռիվ է։
Ազատականներ ողջ աշխարհի,
Խելք հասկացրեք այս ստրկամիտներին։
Այս անիրավությունը նրանց անսահման,
Մտքերը նրանց՝ չար ու խավար,
Ազդանշանները նրանց տևական,
Անցքերը նրանց գմբեթների։
Այս խուճապահար առնետներին
Հե՜յ, կատուներ, որսացե՛ք։
Մանկասպաններ անդունդից չգոյի,
Ո՞վ է ձեզնից վախկոտ ավելի,
Մենք արդեն ճանապարհին ենք,
Մակաբույծներ անիրավության ու բռնության,
Ժամանակ դեռ կա՝ միասին
Տներից փախուստի դիմեք։
Խոսքը շատի-քչի մասին չէ,
Թուրը մեր ցասման երկսայր է,
Մի հարվածն իսկ հազար արժե,
Այն սուրն է Ահեղ դատի օրվա,
Ձեր խելքից հեռու է Քաաբան[2],
Զուլֆիկարի[3] դիմաց ծնկեք։
Մարդի՛կ, Աստված՝ մեզ պահապան,
Մեր բարուց բացի ոչինչ չտեսավ-չցանկավ,
Այո՛, Աստված ամենուր է։
Ի՞նչու վախենալ թշնամու չարից,
Լոկ Արարչի գութն է ապավեն
Դավաճան միշտ եղել է ու կա,
Օտարի ձեռքի գործն է սա։
Անեծք այս ստոր ամբոխին,
Երբ նստեց խռովության փոշին,
Գութ չի լինի վարձկանների անիրավ գործին։
Թարգմանությունը պարսկերենից՝ Աննա Արամյանի և Դիանա Սիսակյանի
[1] Պարս․՝ ابلیس (արաբ․՝ إِبْلِيسْ – ից): Ըստ Ղուրանի՝ Իբլիսը հրաժարվում է ենթարկվել Աստծուն, և իր հպարտության ու գոռոզության պատճառով վտարվում երկնքից։ Այսպիսով, Իբլիսը դառնում է մարդկանց թշնամին ու չարքերի պարագլուխ, քանի որ հավատացյալներին շեղում է ճիշտ ճանապարհից։
[2] Մուսուլմանների գլխավոր սրբավայրը Մեքքայում։
[3] Արաբ․՝ ذو الْفَقار – ից։ Մուհամմադ մարգարեի երկսայր թուրը, որը նրա մահից հետո անցել է Իմամ Ալիին։

