Փառքը քեզնից,
Պարծանքը քեզնից,
Վիշտն աշխարհի հեռու քեզնից,
Դու՝ տեսնելու փափագ,
Դու՝ անվախ ու չքնաղ,
Սիրտդ՝ ծով,
Գիշերդ՝ լույս,
Քո անունով անունն է իմ,
Ամենատեսիլ երկինք, հե՜յ տարափ աստղերի․․․
Սիրուց վիրավոր, հայրենի՜ք,
Պիտի քեզ ես կանչեմ,
Պիտի կողքիդ ես մնամ,
Քերթվածք ու հրայրք, հայրենի՜ք,
Այնժամ, երբ ձայնդ ես եմ,
Պիտի քեզանից ես երգեմ,
Քեզ հետ տար ինձ, մեղմագին,
Դեպի վշտահեղձ խրամը վերջին,
Դեպի երազը սիրո փողոցի,
Դեպի բույրը թերթաթափ կակաչի,
Դու՝ քաղցր հույզ անձրևի,
Դու՝ ճիչ խիզախների,
Դու` դարի անքույթ ապավեն,
Դու Իրա՜նն ես, դու Իրա՜նն ես․․․
Սիրուց վիրավոր, հայրենի՜ք,
Պիտի քեզ ես կանչեմ,
Պիտի կողքիդ ես մնամ,
Քերթվածք ու հրայրք, հայրենի՜ք,
Այնժամ, երբ ձայնը քո ես եմ,
Քեզանից պիտի ես երգեմ․․․
Թարգմանությունը պարսկերենից՝ Ժասմին Էսմաեիլզադեհի և Դիանա Սիսակյանի
