Սիրված երգերը հայերեն | Վիկտոր Ցոյ. Արթնացի՛ր, սա սերն է

Արթնացի՛ր, սա սերն է
Նվիրում եմ Գ. Բ. -ին

Ամեն օր դու վերադառնում ես տուն, երբ մութ է:
Ամեն օր երկար գնում ես մետրոյով, երբ մութ է:
Իսկ նա ապրում է բոլոր քաղաքների կենտրոնում:
Եվ դու ուզում ես լինել նրա կողքին, բայց պետք է գնալ տուն. արդեն մութ է:

Արթնացի՛ր, սա սերն է:
Նայի՛ր, սա սերն է:

Քո ծնողները վաղուց արդեն քնել են. արդեն մութ է:
Դու քնած չես, դու սպասում ես. մեկ էլ տեսար հեռախոսը զանգի:
Եվ դու պատրաստ ես ամեն ինչ տալ հանուն այդ զանգի:
Իսկ նա արդեն վաղուց քնած է այնտեղ՝ կենտրոնում բոլոր քաղաքների:

Արթնացի՛ր, սա սերն է:
Նայի՛ր, սա սերն է:

Թարգմանեց Արամ Ավետիսը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *