Պոեզիա Պատերազմի ձայնը

Բռնագաղթ

1 երբ վանքերը փակում են աչքերը ու թվում է գմբեթները երեկոյան ստվերների հետ խոնարհվում են— ուրեմ վերջին հուսահատ աղոթքի շշուկներ են հնչել այնտեղ և անվերադարձ հեռացողներ կան ու ծերացած տաճարի վրա հաղթությամբ արբած հռհռոցով կրակում է երիտասարդ մի զինվոր որ գուցե…

• 1 րոպե

Բռնագաղթ

1
երբ վանքերը
փակում են աչքերը
ու թվում է
գմբեթները երեկոյան
ստվերների հետ
խոնարհվում են—
ուրեմ վերջին հուսահատ
աղոթքի շշուկներ են
հնչել այնտեղ
և անվերադարձ
հեռացողներ կան
ու ծերացած տաճարի վրա
հաղթությամբ արբած հռհռոցով
կրակում է երիտասարդ մի զինվոր
որ գուցե մի օր
իր լեզվով խոսեցնի
լքված խորաններին

2
հաղթանակն ու մահը շփոթված
նայում են իրար աչքերի մեջ
հաթանակն ու մահը
մի չխոստովանված
ճշմարտություն ունեն
որ պարտությունն է
և այնքան նման է
չներվող մեղքի
…հաղթանակն ու մահը շփոթված
նայում են իրար աչքերի մեջ
ուր որբերն ու որդեկորույսները
միևնուն հեռավոր ո անմատչելի
գերեզմանոցն են կարոտում

3
…ինչ-որ հրեշտակ
մի օր կշշնջա
գերված ու լքված
վանքի խորանին
որ գաղթի ճամփին
երեխա է ծնվել
և այնքան նման է
մարդու և Աստծո
սիրուց դողացող շուրթերով
սրբի աղոթքին

4
ինչ-որ տեղ
տոնում են քո պարտությունը
ինչ-որ տեղ
գրկում են իրար
պատերազմն ու մահը
որ դու
փշրանքները կյանքիդ
հավաքես
ու հեռանաս
մեռնելու համար
մի ուրիշ տեղ փնտրելու

Թողնել մեկնաբանություն