Աշոտ Ալեքսանյան
Բանաստեղծ, Թարգմանիչ
Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Հիմնական տվյալներ Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երեւանում։ 1984 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1987 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը /4-11 դդ./ թեմայով: 1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անուան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող 1990-1991 թթ. աշխատել է Նաիրի հրատարակչությունում որպէս թարգմանական գրականության բաժնի վարիչ։ 1992 թաշխատել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանում իբրև թանգարանի տնօրեն:
Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Հիմնական տվյալներ Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երեւանում։ 1984 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1987 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը /4-11 դդ./ թեմայով: 1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անուան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող 1990-1991 թթ. աշխատել է Նաիրի հրատարակչությունում որպէս թարգմանական գրականության բաժնի վարիչ։ 1992 թաշխատել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանում իբրև թանգարանի տնօրեն: 1993-ից անցել է դիվանագիտական գործունեության եւ առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Ստեղծագործական կենսագրություն Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրուած հայ միջնադարյան, նոր եւ նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաեւ արտասահմանյան մի շարք գրողների եւ եվրոպական գրականության խնդիրների մասին ուսումնասիրությունների, հոդվածների, գրախոսականների (Ա.Քամյու, Ֆ.Կաֆկա, Ֆ.Հյոլդեռլին, Գ.Թրակլ, Հ.Հեսսե, Ռ.Մուզիլ, Բ.Վիան, Ռ.Մ.Ռիլկե, Շ.Գեորգե և այլն) ։ Թարգմանել եւ առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով հահանրապետակական մամուլում հրապարակել է գերմանական, ավստրիական եւ ֆրանսիական մի շարք հեղինակների ստեղծագործություններից (Ֆ. Շիլլեր, Է. Մյորիկե, Գ. Թրակլ, Հ. ֆոն Հոֆմաննսթալ, Հ. Բրոխ, Ֆ. Վերֆել, Բ. Բրեխտ, Գ. Բենն, Մ. Ռոնցոնի, Վ.Հյուգո, Ա. Ռեմբո, Շ.Բոդլեր, Ա. Սամեն, Պ. Վալերի, Ա. Քամյու, Ս.-Ժ. Պերս, Ժ. Կոկտո և այլն)։ Հանրապետական մամուլում հանդէս է եկել հրապարակախոսական հոդուածներով, էսսեներով, արձակ եւ չափածո ստեղծագործություններով։ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԵՐԿԵՐ առանձին գրքերով Գրականագիտություն 1. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., Նաիրի, 1997: 2. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության, մենագրություն, Եր., Վան Արյան հրատարակություն, 2009: Գրական ստեղծագործություններ 5. Պատաֆիզիկա, էսսեներ, քերթվածներ, թարգմանություններ, Եր., Նաիրի, 2009: 4. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., Հայաստան հրատարակություն, 2013 Գեղարվեստական թարգմանություններ 5. Հերման Հեսսե, Ներսը եւ դուրսը, պատմվածքներ, Եր., 1991։ 6. Միշել դը Նոստրադամուս, Երրորդ աշխարհամարտը եւ Հայաստանը, Եր.,1992։ 7. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր.,1992։ 8. Ռոբերտ Մուզիլ, Երեք կին, նովելներ եւ էսսեներ, Եր.,1994։ 9. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., 1997։ 10. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., 1998։ 11. Միխաելա Ռոնցոնի, Bedford Drive 610 / I am an American, դրամա, Եր. 2003: 12. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Եր. 2003: 13. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն եւ հոգի, երկերի ժողովածու, Եր., 2004։ 14. Հերման Հեսսե, Դեմիան, Սիդհարթա, Քլինգզորի վերջին ամառը, մանրավեպեր, Եր., 2004։ 15. Ռոբերտ Մուզիլ, Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը, վեպ, Եր., 2009: 16. Հռենոսյան քնար, էջեր գերմանական, ավստրիական և ֆրանսիական պոեզիայից, Եր., 2010: Կապի միջոցներ Հասցե՝ Esterhazygasse 4/4A, 1060 Wien, Österreich Հեռախոս՝ 0043.676848443210 Էլ-փոստ՝ ashotalexus@gmail.com Կայք՝ http://armpataphysics.ucoz.com/ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/ashotalexus Աշոտ Ալեքսանյանի հրապարակումները Գրանիշում http://youtu.be/cV_tKOCipVc
Հրապարակումները Գրանիշում 14
-
Գրականագիտություն
Եղիշե Չարենցի «Պատգամը» և դաոսականությունը
Ճանապարհո՛րդ, ոտնահետքը քո ճանապարհն է հենց, եւ ուրիշ ոչինչ: Ճանապարհ չկա, ճանապարհո՛րդ, դու քո ճամփան ես բացում քայլելով: Քայլելով դու քո ճամփան ես բացում, եւ երբ հայացքդ շրջում ես ետ, տեսնում ես ճամ…
13 Դեկտեմբեր 2020 • 28 րոպե
-
Վեպ
Զուգաշխարհներ
Զատկի ավագ շաբաթվա երեկոյան, փողոցով քայլելիս զարմանալի միջադեպի ականատես եղա: Այլմոլորակային մեկը փորձում էր հավաքվածներին համոզել իր ով կամ ինչ լինելը: Ոչ ոք չէր հավատում: Խոսում էր աշխարհի բոլոր լե…
26 Հունվար 2020 • 30 րոպե
-
Գրականագիտություն
Եղիշե Չարենցը և միստիկան՝ իբրև կրոնի մարդկային չափում
Մեծազդեցիկ ձեռնարկումները, որոնք վճռականորեն փոխում են մեր կյանքը, իրականանում կամ ի հայտ են գալիս շատ հաճախ կրքի կրակի ձևով: Դրանք նախապատրաստվում են մեր մեջ` առանց մեր գիտության:
16 Սեպտեմբեր 2018 • 17 րոպե
-
Գրախոսական
Հեսսեի և Վալզերի քայլընթացը
«Ուխտագնացություն Արևելք» գերժամանակակից առասպելապատումը շվեյցարահպատակ Հերման Հեսսեն (1877-1962թթ.) գրել է 1930 թ. ընթացքում և ավարտել 1931-ի ապրիլին Ցյուրիխում: Նախապես լույս է տեսել վիպակի ամսագրայ…
28 Հուլիս 2018 • 6 րոպե
-
Ասույթ
Ֆեյսբուքյան նոթատետրից
Համացանցի վիրտուալ՝ արհեստածին, վերացարկյալ տարածքում խաղարկվող միջմարդկային հաղորդակցումն ու շփումների տեսականին անիրական են և, ինքյան, նպաստում են առկա իրականության վերառմանը և նրա վերափոխմանը իր իս…
8 Ապրիլ 2018 • 11 րոպե
-
Գրախոսական
Պատաֆիզիկան ընդդեմ մետաֆիզիկայի կամ մետաֆիզիկական մտածողության հաղթահարման փորձ
Ռոբերտ Մուզիլը (1880-1942) որպես ժամանակակից աշխարհում համընդհանուր ընդունելություն գտած փաստ է համարում մետաֆիզիկական հարցերում մարդուս ծայր աստիճան շահագրգիռ լինելու հանգամանքը, պատճառաբանելով, որ «…
10 Դեկտեմբեր 2017 • 22 րոպե
-
Գրականագիտություն
Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» և եվրոպական վիպական ավանդույթը
Մոդեռնիզմի գաղափարը սկզբունքորեն կապվում է ռացիոնալիստական տրամաբանության հետ, որը տիրապետող թեմա էր դեռևս լուսավորության դարաշրջանում: Սակայն մեդեռնիզմը դիտարկելի չէ որպես մեկ չափումով կամ միաչափ հայ…
26 Նոյեմբեր 2017 • 36 րոպե
-
Էսսե
Խուփ են պատմության անցքերը
1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատուշատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանք…
20 Փետրվար 2015 • 3 րոպե
-
Պատմվածք
ՍՐՃԱՐԱՆ «ՀԱՆԴԻՊՈՒՄ»
Աղջիկը շատ էր ուզում դուր գալ տղային և դրա համար շարունակ իր արդուզարդին էր հետևում, այլև հագուկապին: Ավելին, նա ցանկանում էր օր առաջ տղային ամուսնական առագաստի ոստայնը ներքաշել, մանավանդ որ սրտում վա…
24 Հոկտեմբեր 2014 • 11 րոպե
-
Գրախոսական
Փորձեր և փորձություններ
Հարգելի ընկերներ, գործընկերներ, համերկրացիներ, սփյուռքահայ բարեկամներ, սիրով հրավիրվում եք մասնակցելու ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ բանաստեղծական (ԵՐԳԵՐ ԵՎ ՀԵՎՔԵՐ) եւ արձակ (ՓՈՐՁԵՐ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ժողովածուներ…
29 Հուլիս 2014 • 10 րոպե
-
Պոեզիա
Տիեզերածնական
Այս կյանքը խենթ, այս կյանքը խորթ, այս կյանքը կարճ, ով ում գտավ, ով ում կորցրեց՝ անվերադարձ, ով ում հետ սիրտն իր շաղկապեց ու միացավ, ով ում լքեց, ով ում թողեց ու հեռացավ: Կյանքն այս թեթև, կյանքն այս փշ…
20 Ապրիլ 2014 • 6 րոպե
-
Պոեզիա
Հայաստան, երկիր խրախճավայր
Մենք՝ հայերս, աշխարհի առեղծվածն ենք նախաստեղծ, վտարանդի, տարագիր ու մի քիչ էլ բանաստեղծ: Բնիկներն ենք երբեմնի բնօրրանի մեր ոստան, գեհեն դարձած եդեմի ականատեսն ու վկան: Բնույթով խոլ ու անհաշտ, զարկված…
5 Հուլիս 2013 • 5 րոպե
-
Պոեզիա
Երգեցիկ խոհեր (Տարանցումներ)
ՄՈՒՏՔ -ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ Երկար բացակայելուց հետո Երևան վերադառնալուց առաջ` անսովոր զգացողություն ես ունենում. կյանքը կարծես ոտնաթաթերից զսպանակվելով, ուզում է պոկվել իր ծանրացած տեղից, ուզում է ցատկոտել…
12 Փետրվար 2013 • 18 րոպե
-
Պոեզիա
Բանաստեղծություններ
Մութ գիշեր է և Ակն Աստծո անրջում է խուփ կոպի տակ, և խավարն է ահագնացող պատսպարում երազ և կյանք: Զարթնել եմ ու աչք եմ ածում ստվերներին մանվածապատ, և նվվում է մեջս, հածում հոգեզեղումն աստվածամարտ:
15 Հունվար 2012 • 4 րոպե
Թարգմանչի հրապարակումները Գրանիշում 15
-
Էսսե
Վեպի արվեստը
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Ծնվել է 1929 թ, Բրյունում, Չեխոսլովակիա: Գրական աշխարհին հայտնի է դարձել «Ծիծաղելի սիրո գիրքը» (1969) պատմվածքների ժողովածուով: Նրա ամենահայտնի երկը «Կեցության անտանելի թեթևությունը» (1984) վեպն է:
2 Հունվար 2025 • 25 րոպե
-
Պատմվածք
Բանաստեղծը
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Պատմում են, որ չին բանաստեղծ Հան Ֆոկը երիտասարդ հասակում ամեն ինչ սովորելու և ամեն ինչում կատարելագործվելու մի հրաշալի տենչանքով էր ոգեշնչված այն ամենի հանդեպ, ինչը վերաբերում էր բանաստեղծական արվեստի…
2 Հունվար 2022 • 11 րոպե
-
Պոեզիա
Հրանտ Նազարեանց | Վարդերուն Մահը
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Պոլսահայ սիմվոլիստ բանաստեղծ: Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղա-մասում, Պետրոս Դուրյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Տիրան Չրաքյանի, Ռեթեոս Պերպերյանի ծննդավայրում: Լոնդոնում և Փարիզում սովորելուց հետո,…
25 Փետրվար 2021 • 7 րոպե
-
Պոեզիա
Տրիստան Ցարա | Դադիստական բանաստեղծություն պատրաստելու համար
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Ծննդյան անունն է՝ Սամուել Ռոզենշտոկ, (ծնվել է Ռումինիայում, մահացել Փարիզում), համարվում է ռումինացի ծագումով ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ: Առավել հայտնի է որպես Դադաիստական շարժման համահիմնադիր, արվ…
14 Սեպտեմբեր 2020 • 4 րոպե
-
Պոեզիա
Մտքեր գիշերվան
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Հայացքը կտրելով գրքից, հառելով տողերից էլ վեր լիացած գիշերից անդին. ինչպե՜ս է կծիկն հույզերի աստղերի նման բաշխվել, որ ասես գեղջկական ծաղկեփունջ վերևում կապելիս լինեն: Սահանկուն, հեզանազ ճոճքի,անկշիռ ճ…
9 Ապրիլ 2020 • 2 րոպե
-
Պոեզիա
Պուբլիուս Օվիդիուս Նասոն | «Նամակներ Պոնտոսից», 5-րդ նամակ
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Գրածս, Մաքսիմուս, այն է, ինչ ինքդ էլ տեսնում ես ահա՛, Ձեռքերիս ստիպում եմ գրել՝ ուղեղիս ուղղորդմամբ միայն: Բայց ինչո՞ւ զուր տեղը մսխեմ ուժերն իմ սպառված իսպառ – Երբ Մուսան, կանչես-չկանչես, փախչում է գ…
13 Հունվար 2020 • 2 րոպե
-
Պատմվածք
Ռոբերտ Վալզեր | Երկու պատմություն
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Երբ ծեր պարոն Ցերլեդերը մի երեկո սովորականից ուշ տուն վերադաձավ, նրա կապը կտրած պարոնորդին նրան իր ծնկովն առավ ու մի լավ քոթակեց: «Ապագայում, - որդին ասաց հորը, - տան բանալիները դու ինձնից ընդհանրապես…
29 Հուլիս 2018 • 7 րոպե
-
Էսսե
Զեկույց Նորմալիայից
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Հերման Հեսսեն (1877-1962) ծնվել է հարավգերմանական պատմական Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները: Ուսանել է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայ…
20 Հուլիս 2018 • 24 րոպե
-
Պոեզիա
Գոթֆրիդ Բեն | Օրը ամռան վերջն է գուժում
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Եվ ո՛չ մի սփոփանք -, առասպելներում, քերթողական ցուցք նախամարդկային, ոգիներն այստեղ լուսինն են կրում, ցողն ու արոտը թանձրամարմին, ծերպերում նրանք լճեր են երկնում, վիհերում՝ արմավ ու թանձր գինի, զմռսելո…
9 Հուլիս 2018 • 2 րոպե
-
Էսսե
Բորիս Վիան | Նամակ պատաֆիզիկայի դպրոցի փոխտնօրեն նորին վսեմափայլություն բարոն Ժան Մոլլեին
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Նամակ պատաֆիզիկայի դպրոցի փոխտնօրեն նորին վսեմափայլություն բարոն Ժան Մոլլեին` պատերազմի զեղծարարների մասին Երբեմն տարակուսանքների գիրկն էի ընկնում, թե ինչպես միայն կարելի էր այդ մասին իրազեկել Ձերդ Վս…
8 Հունիս 2018 • 11 րոպե
-
Գրախոսական
Բորիս Վիան | Նամակներ բարձրագույն ատյաններին
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Ի՞նչ է պատաֆիզիկան – Պատաֆիզիկան գիտակերպ իռացիոնալ ուսմունք է, որ հավատարմագրված չէ երկրիս երեսին գոյության իրավունք նվաճած այլազան գիտանքների համակարգում: Պատաֆիզիկա եզրաբառն իսկ ծագում է երևակայածի…
7 Հունիս 2018 • 17 րոպե
-
Էսսե
Հայացք ժամանակակից աշխարհին
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Ողջ քաղաքականությունը ներգրավում է (և ընդհանրապես անտեսում է, որ ինքը ներգրավում է) մարդու որոշակի գաղափար, և անգամ որոշակի կարծիք տեսակի ճակատագրի վերաբերյալ, մի ամբողջ մետաֆիզիկա, որն ընթանում է ամե…
2 Մայիս 2018 • 9 րոպե
-
Էսսե
Հայացք ժամանակակից աշխարհին
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Բանաստեղծական աշխարհը համեմատելի չէ փիլիսոփայական հետազոտության կամ էսսեի հետ: Փիլիսոփայական խորհրդածությունը ցուցանում է աշխարհը, բանաստեղծական հորինաստեղծումն արարում է այն: Բանաստեղծի համար լեզուն…
1 Մայիս 2018 • 10 րոպե
-
Պոեզիա
Ֆիլիպ Ժակոտե | Լույսի ու ստվերի միջև
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Մենք սովոր ենք ընթերցելու բանաստեղծություններ, որոնց ավանդական կառույցի օրենքները ինքներս էլ ի զորու ենք հեշտությամբ մտապահել և արագորեն գործադրել դրանք: Բայց կան, որ իրենց ներսից են սեփական ձուլվածքն…
12 Մարտ 2018 • 10 րոպե
-
Պոեզիա
Ռընե Շար | Կորուսյալ մերկություն
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Ֆրանսիացի բանաստեղծ Ռենե Շարը René Char (1907-1988) ծնվել է Պրովանսի Լիլ-սյուր-Սորգ բնակավայրում, ուսանել է Էքս-ան-Պրոֆանսի համալսարանում: Իր բանաստեղծական երախայրիքի (Զանգերը սրտի վրա, 1928 թ.) լույս…
4 Դեկտեմբեր 2017 • 7 րոպե