Ստանիսլավ Եժի Լեց | Ասույթներ

Իսկ գուցե մաքուր ձեռքերը պիտի ավելի երկա՞ր լինեն։

Իսկ գուցե միայն աշխարհում, որը չգիտի, թե ինչ է գրավիտացիան, անկումն հատակին արհամարհանքի՞ է արժանի։

Իսկ գուցե մենք ինչ-որ մեկի հիշողությու՞նն ենք լոկ։

Իսկ գուցե մի օր մարդկային հոգին օգտագործենք արդյունաբերության մեջ։

Եվ ես կծիծաղեմ, երբ չհասցնեն ոչնչացնել աշխարհը նախքան դրա վերջը կգա։

Դերասանը պիտի ասելիք ունենա, անգամ եթե համրի դեր է տանում։

Անանունությունը թույլատրելի է միայն, երբ գրողն իրականում ոչ ոք է։

Խորությունն ուսումնասիրում են դրա մեջ քար նետելով։

Եղի՛ր ալտրուիստ։ Հարգի՛ր այլոց էգոիզմը։

Եղի՛ր ռեալիստ․ մի՛ ասա ճշմարտությունը։

Եղեք ինքնուսներ, մի՛ սպասեք, որ կյանքը ձեզ դասեր տա։

Մարդ լինենք, թեկուզ այնքան ժամանակ՝ քանի դեռ գիտությունը չի բացահայտել, որ մի այլ բան ենք։

Անմտությունը սպանում է։ Ուրիշներին։

Անզոր կատաղությունը հրաշքներ է գործում։

Վա՜յ այն երկրի հարևաններին, որի ժողովուրդը սահմանակցում է հուսահատությանը։

Մարդը երկար չի հանդուրժում ծեծը։ Անգամ սրտի զարկն է ավարտվում մահվամբ։

Օրինակ՝ հույն դերասանները չէին օգտագործում սեփական դեմքերը ոչ՛ ողբերգության, ոչ՛ էլ կատակերգության ժամանակ։ Նրանք դիմակներ էին կրում։

Սխալը սխալ է դառնում, երբ ծնվում է որպես ճշմարտություն։

Կեղտը երբեմն խորության տպավորություն է ստեղծում։

Աստվածները ժառանգում են արժանիքներ ու հավատարիմների։

Ոտաբոբիկ չեն քայլում վարդերի միջով։

Ես զզվում եմ վախից․․․ բայց վախենում եմ զզվանքից։

Կառուցեք կամուրջներ մարդուց դեպի մարդ, բացվող, իհարկե ։

Հուշարձանները քանդելիս խնայեք պատվանդանները։ Միշտ պետք կգան։

Անտարբերության ծովը փոթորկոտ է։

Ակունքին հասնելու համար՝ պետք է հոսանքին հակառակ լողալ։

Լինել սեփական ներքին գործերի նախարարը։

Արբած էր հայրենիքով, այդ թվում նրա ալկոհոլով։

Մի անգամ եղել եմ արդարության տանը․ նրա երեխաները աչքկապոցի էին խաղում։

Երկու տարբերակ կար․ կա՛մ կանգնել սեփական սկզբունքերի վրա, կա՛մ կախվել դրանցից։

Կայսրերին սովորաբար սպանում են ընկերները, որովհետև թշնամիներ են։

Ստվերնե՞ր․ ամենալավատեսական բանն աշխարհում։ Շուրջբոլորը գոյություն ունեցող լույսի ապացույց։

Աստծունը՝ աստծունը, կեսարինը՝ կեսարին․ բա մարդկա՞նց ինչ։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *