Սիրված երգերը հայերեն | Վիկտոր Ցոյ «Ատաման»

Ա՜խ, նայիր, չվրիպես ատաման,
Որ չդողա ձեռքդ պատահմամբ,
Հա ու տես, դատարկ փամփուշտներ չլցնես,
Ու դահճի կախաղանի մասին չմտածես:

Թե չէ կգա գիշերը, գիշերը:
Եվ կհեռանան մեզնից անտառներն ու դաշտերը,
Կդադարի երգել մեզ համար երկինքը,
Եվ կլսենք հողի ձայները:

Իսկ հետո կգա առավոտը, առավոտը,
«Այն, ինչ եղել է, չեմ հիշում», – ամեն մեկը կասի
Եվ սրնգի տակ կգնա հովվի՝
Սպանդանոց, միաբերան մեր հոտը:

Աստված դիմացավ և մեզ պատվիրեց՝ դիմացիր:

Դե՛, նայիր, չվրիպես ատաման,
Որ չդողա ձեռքդ պատահմամբ,
Հա ու տես, դատարկ փամփուշտներ չլցնես,
Ու դահճի կախաղանի մասին չմտածես:

Թարգմանությունը Արամ Ավետիսի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *