Գրական տարի 2016

Տարվա ամփոփումներն ու լավագույններին հրապարակելը Գրանիշում մեկնարկում է…
Գրանիշը, հավատարիմ մնալով անցյալ տարեվերջին տված իր խոստմանը, այս տարի նույնպես առանձնացրել է տարվա լավագույն էսսե, պատմվածք, բանաստեղծական շարք, թարգմանություն, գրականագիտական հոդված և մի քանի հատուկ անվանակարգերը: Լավագույններն ընտրվել են խմբագրակազմի, մասնագետների և գրականասեր ընթերցողների արձագանքների հիման վրա: Ինչպես նաև՝ լավագույններին որոշելիս հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ հեղինակն իր տվյալ ստեղծագործության առաջին հրապարակումը վստահել է հենց ԳՐԱՆԻՇ-ին:

Բայց մինչ այդ, մի քանի խոսք գրական տարի 2016 թվականին մասին:
Գրանիշը հրապարակումներով հանդես է եկել ամբողջ տարվա ընթացքում, պահպանել պարբերականությունը, ստացել և պատասխանել բազմաթիվ նամակների, հրապարակման հարթակ ծառայել բազմաթիվ հեղինակների և թարգմանիչների համար, նպաստել գրական դաշտի և գրական շուկայի կայացմանը:
Գրական տարին հագեցած է եղել հրապարակումներով (268 հրապարակում), մասնավորապես՝ արձակ, պոեզիա, թարգմանական ստեղծագործություններ, փոխարենը՝ ինչպես և ամբողջ գրական դաշտում, այնպես էլ մեզ մոտ փոքր թիվ են կազմում գրականագիտական վերլուծությունները (պատճառները տարբեր են՝ գրականագիտական աշխատանքի վարձատրության խնդիր, քննադատության չընկալունակություն, իրար չնեղացնելու ցանկություն): Հաջորդ տարի փորձելու ենք լրացնել այս բացը:
Առանձնակի ուշադրություն ենք դարձրել նոր անուններին և, մեզ վրա վերցնելով առաջինը լինելու պատասխանատվությունը՝ հրապարակման հարթակ ենք տրամադրել տասնյակ նոր հեղինակների: Գուցե երբեմն ինչ-ինչ վրիպումներ ենք ունեցել, ոգևորվել մի փոքր ավելի շատ կամ քիչ, սակայն ամենակարևորն ենք համարել գրական կենդանի պրոցեսի պահպանումն ու սերնդափոխության բնական ընթացքի ապահովումը:

Տարեվերջյան ամփոփումներին անցնելուց առաջ, մեր շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հեղինակներին, անվարձահատույց աշխատող մեր թարգմանիչներին, մեզ վստահող բոլոր մեր ընթերցողներին: Բարի ու երջանիկ Ամանոր բոլորին, և թող 2017 թվականը լինի ստեղծագործական ու ընթերցողական նոր ու աներկբա հաջողությունների մեկնակետ:

Այսպիսով՝ Գրանիշի  տարվա լավագույն հնգյակներն ունեն այս տեսքը (հերթականությունը պայմանական է)

ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Մարիամ Հարությունյան | Ջենըրեյշն F

 

ՏԱՐՎԱ   ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ 

Սյունե Սևադա | Կախվածություն

 

ՏԱՐՎԱ    ԱՌԱՋԸՆԹԱՑ

Արմեն Սարգսյան | Վաղվանից առաջ

 

ՏԱՐՎԱ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ

Անուշ Մարգարյան

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ    ՊՈԵԶԻԱ

Կարեն Անտաշյան | Circus Maximus

Ներսես Աթաբեկյան | Լռություններ փոքրիկ տան մասին 

Հուսիկ Արա | Իմ հրաշալի ինքնախաբկանք

Արփի Ոսկանյան | Երկու Արփի՝ մեկում

Ռուզան Ազիզյան | Ցերեբրալ սերեր 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ    ՊՈԵԶԻԱ

Արմեն Սարգսյան | Վաղվանից առաջ

Անի Ամսեյան | Ամեն ինչ կանցնի

Կարեն Անտաշյան | Circus Maximus 

Ռուզան Հովասափյան | Շեմիս կանգնած բացակայությունդ

Դավիթ Ավետիսյան | Լռությունը ձայն ունի

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔ

Արամ Ալավերդյան | Տասի ջոկատը

Մհեր Իսրայելյան | Թռիչք կկվի բնի վրայով 

Նորայր Սարգսյան | Չե Գևարա 

Անրի Գրիգորյան | Դմբո Ջոյսը

Սուրեն Սարումյան | Հուշեր այրողը

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ      ՊԱՏՄՎԱԾՔ

Սյունե Սևադա | Կախվածություն 

Մհեր Իսրայելյան | Նոբելյան մրցանակ 

Կարինե Հարությունյան | Տաք հացի հոտով 

Վահե Բաղինյան | Անհեթեթության սևագրություն

Սուրեն Սարումյան | Հուշերով լի քաղաքը 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՍԵ

Արաքս Շահինյան | Բարոկկո օպերա. թագընկեց, խելագար տիկնայք 

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան | Ճատրակին վրայ

Մհեր Արշակյան | Հայը, թուրքը, գերմանացին և հրեան 

Վարուժան Այվազյան | Գինը ապրողների, արժեքը մեռյալների

Ներսես Աթաբեկյան | Ցեղասպանություն. ապաքինման բանաձևը 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ    ԷՍՍԵ

Արաքս Շահինյան | Բարոկկո օպերա. թագընկեց, խելագար տիկնայք 

Ներսես Աթաբեկյան | Ցեղասպանություն. ապաքինման բանաձևը 

Մհեր Արշակյան | Հայը, թուրքը, գերմանացին և հրեան

Վանուհի Բաղրամյան | Մունջ մենախոսն ու ես | Գրանիշ

Ռուբեն Անգալադյան | Ֆեդերիկո Գարսիա Լորկա. Ինչպես ամպերը մայրամուտին | Գրանիշ

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ

Թագուհի Ղազարյան | Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» պատմակա՞ն, թե՞ քաղաքական վեպեր 

Հասմիկ Հակոբյան | Հակաբանաստեղծություն (անտիպոեզիա) 

Իշխան Չիֆթճեան | Վերախօսութիւն 

Սաթենիկ Ավետիսյան | Անխելքության համախտանիշ կամ սեփական առասպելի հետքերով

Լիլիթ Երանյան | Պատմության ապահերոսականացումը ըստ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի 

 

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ   ՀՈԴՎԱԾ

Թագուհի Ղազարյան | Արքմենիկի տարածությունը… | Գրանիշ

Հասմիկ Հակոբյան | Հակաբանաստեղծություն (անտիպոեզիա) 

Լիլիթ Երանյան | Պատմության ապահերոսականացումը ըստ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի

Յարութիւն Քիւրքճեան | Արեւելահայերէն եւ արեւմտահայերէն լեզուաճիւղեր | Գրանիշ

Վանո Եղիազարյան | Գրականագիտական հոդվածին առաջադրվող պահանջներն ու չափանիշները | Գրանիշ

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Իոսիֆ Բրոդսկի | Գովք ձանձրույթի-Գևորգ Ճաղարյան-թարգմանիչ՝ Գևորգ  Ճաղարյան

Ջորջիո Ագամբեն | Արվեստ, ան–գործունեություն, քաղաքականություն -Թարգմանիչ՝ Հակոբ Մովսես

Ջորջ Օրուել | Փղի սպանությունը-թարգմանիչ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Նարինե Աբգարյան | Անթառամները -թարգմանիչ՝ Կարլ Յալանուզյան

Ռեյ Բրեդբըրի | Անթերի, կատարյալ սպանություն -թարգմանիչ՝Նունե Թորոսյան

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաբլո Ներուդա | Քեզ չեմ սիրում, որովհետև սիրում եմ քեզ-թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան

Սերգեյ Դովլաթով | Գնդապետն ասում է՝ սիրում եմ-թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան

Իոսիֆ Բրոդսկի | Գովք ձանձրույթի-թարգմանիչ՝ Գևորգ Ճաղարյան

Նարինե Աբգարյան | Մարիամը- թարգմանիչ Կարլ Յալանուզյան

Թոնի Մորիսոն | Քաղցրություն-թարգմանիչ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *