Չարլզ Սիմիկ | Ասույթներ

Սերբ-ամերիկյան գրող, Պուլիցերյան մրցանակակիր

Լռությունը միակ լեզուն է, որով Աստված խոսում է:

*
Իմ դատարկ շշի մեջ ես փարոս էի կառուցում, մինչդեռ ուրիշները՝ նավեր:

*
Միայն պոեզիան կարող է չափել մեր և Նրա միջև եղած հեռավորությունը:

*
Պոեզիան լռության որբն է: Բառերը երբեք բավականաչափ համարժեք չեն իրենց ետևում առկա փորձառությանը:

*
Ես քնել եմ քիչ, կարդացել շատ և սիրահարվել հաճախ:

*
Գիտակցության բարձրագույն աստիճանները լուռ են:

*
Աշխարհը գեղեցիկ է, բայց խոսելու ունակ չէ: Ահա թե ինչու մենք արվեստի կարիքն ունենք:

*
Պոեզիայի գաղտնի ցանկությունը ժամանակը կանգնեցնելն է:

*
Ես ճշմարտության մոլի ջատագով չեմ: Ինձ համար պոեզիայում ստելն ավելի մեծ հաճույք է: Սկզբունքորեն ես դեմ եմ ստելուն կյանքում, ցանկացած ոլորտում՝ բացի պոեզիայից:

*
Արվեստ արարելն Ամերիկայում ինչ-որ մեկի հոգին փրկել է նշանակում:

*
Երբ դու մենակ ես շախմատ խաղում, քայլը միշտ քոնն է:

*
Կարճ բանաստեղծության հավատամքը ցանկացած ժամանակաշրջանում և ցանկա-ցած գրակա¬նու¬թյան մեջ ունի եզակի պատգամ՝ քիչը միշտ շատ է: Կարճ բանաս-տեղծությունը մերժում է նախաբանը և ամփոփումը: Այն բոլորի և ամեն ինչի մասին է, մի քանի բառերի մետաֆիզիկա՝ պարուրված խորը լռությամբ…. Կարճ բանաստեղ¬ծությունը մթին տիեզերքում առկայծող լույս է:

*
Իմ կարծիքով բանաստեղծությունը պետք է հիշեցնի ընթերցողին իր իսկ մարդ լինելու մասին՝ ովքեր են նրանք և ինչի են ընդունակ: Արթնացրո´ւ նրանց մեջ, որոշ իմաստով, այն փաստի գիտակցությունը, որ նրանց աչքերի առջև աշխարհ կա, որ նրանք մարմին ունեն, որ մահանալու են, երկինքը գեղեցիկ է, հաճելի է գտնվել խոտա¬ծածկ դաշտում, երբ շողում է արևը ու այս տեսակ բաներ:

*
Ճշմարիտ դավանանք՝ ես հավատում եմ ջրում լուծվող ձկանը:

Թարգմանությունը անգլերենից՝ Մարո Ղուկասյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *