Սիրված երգերը հայերեն | Ջիմի Ֆոնտանա․ Աշխարհը

Ոչ․․․
Այս գիշեր, սեր իմ, այլևս չեմ մտածել քո մասին,
Աչքերս բացել եմ՝ նայելու շուրջն իմ,
Եվ շուրջն իմ աշխարհը պտտվում էր ինչպես միշտ,
Պտտվում ու պտտվում է
Եզերքում՝ անծայրածիր,
Սերերով՝ դեռ նոր ծնված ու
Սերերով՝ արդեն վերջացած,
Բերկրանքով ու տանջանքով
Ինձ նման մարդկանց․․․
Ախ, աշխա՜րհ, ես լոկ հիմա եմ քեզ նայում,
Քո լռության մեջ ինձ կորցնում եմ,
Եվ ես ոչինչ եմ քո կողքին․․․
Աշխա՜րհը կանգ չի առել գեթ մի ակնթարթ,
Գիշերին միշտ հետևում է օրը,
Իսկ օրը պիտի գա․․․

Թարգմանությունն իտալերենից՝ Դիանա Սիսակյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *