Սիրված երգերը հայերեն | Մեր տունը

Մարջան Փարսադը Կանադայի Մոնրեալ քաղաքում բնակվող իրանցի երգչուհի է: Իրանը լքել է 1388 (2010) թվականի ընտրություններից հետո: Նրա երգերից «Մեր տունը», «Իմ պատմությունները» լի են կարոտով` հայրենիքի, սեփական տան ու հեռվում թողածի հանդեպ:
Ֆարսադի երգերին յուրօրինակ գույն են հաղորդում անիմացիոն տեսահոլովակները, որ ևս երգչուհու կողմից են ստեղծվել: Մարջան Ֆարսադի երգերի թե’ բառերը, թե’ երաժշտությունը երգչուհունն են:

 

Մեր տունը հեռո՜ւ – հեռու է.
Սպասող լեռների հետևում է,
Ոսկի արտերի հետևում.
Լայնարձակ դաշտի հետևում
Մեր տունն է:
Ջրերից անդին,
Անփայլ ալիքներից այն կողմ,
Նոճու անտառի հետևում:
Քուն – երազի մեջ…
Մեր տունը
Կապույտ օվկիանի հետևում է,
Տանձենիների հետևում,
Խաղողի այգուց անդին,
Մեղվի փեթակների հետևում.
Ամպերի հետևում է
Մեր տունը:
Մեր կարոտներից անդին՝
Դեպի խոնավ ճամփաները,
Անձրևի հետևում,
Օվկիանի հետևում է:
Մեր տունը
Պատմություն ունի,
Բալ ու պիստակ ունի,
Ջերմ ծիծաղների հետևում
Հոգնաբեկ դեմքեր ունի:
Մեր տունն ուրախություն ունի,
Իր ավազանում ձկնիկ ունի:
Մանուկները գնդակ են խաղում,
Կատուները՝ նազ անում:
Մեր տունը՝ ջերմ ու մտերիմ.
Պատերին՝ նկարներ հին,
Խաղի լուսանկար՝ պատշգամբին,
Ամռան այն օրվա նկարը ծովափի
անձրևի հատակին.
Դառնությամբ ու մի ճամպրուկով
Հեռացում սիրելի և բարի մարդկանցից:
Մեր տունը հեռո՜ւ- հեռու է….
Երազանքի մեջ,
Քնի մեջ….
Քուն – երազի մեջ…

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *