Գարսիա Լորկայի սիրեկանը

Գարսիա Լորկայի սիրեկանի անունը հայտնի է դարձել 70 տարի անց

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի սիրեցյալի ինքնությունը,  ում բանաստեղծը կրքոտ նամակներ էր գրում իր կյանքի վերջին տարիներին, այդպես էլ գաղտնի էր մնացել իսպանական քաղաքացիական պատերազմում նրա սպանությունից ի վեր: Շուրջ 70 տարի հետո այդ անունն, ի վերջո, հայտնի է դարձել:
Իր ամբողջ կյանքի ընթացքում արվեստի քննադատ ու լրագրող Խուան Ռամիրես դե Լուկասը հուշատուփի մեջ թաքցրած պահել էր իրենց կրքոտ հարաբերությունների մասին վկայությունները` չհարպարակված մի բանաստեղծություն և օրագիրը:
Եվ միայն իր մահվանից մի փոքր առաջ` 2010- թվականին, նա այդ տուփը հանձնել է իր քրոջը:
Հուշատուփի պարունակությունը փաստում է, որ Մադրիդում միմյանց հետ ծանոթանալուց հետո, Գարսիա Լորկան և տասնիննամյա Լոպեսը (ով սովորում էր պետական կառավարում և թատերական գործ) մտադրություն ունեին միասին մեկնել Մեքսիկա: Սակայն Ռամիրես դե Լոպեսը երիատասարդ էր` միայնակ ճամփորդելու համար և այդ պատճառով, իսպանական քաղաքացիական պատերազմից օրեր առաջ, նա մեկնել էր հայրենի Ալբաստեն` ծնողների հետ խորհրդակցելու, երբ աջակողմյա ընդդիմադիր հանրապետականները կառավարության դեմ հեղաշրջում սկսեցին:
Այդ ընթացքում Գարսիա Լորկան մեկնել էր հայրենի Գրանադա և, պատերազմը սկսելուն պես, թաքնվել իր ընկերների` Ռոսալեսների տանը:
Ֆաշսիտական կազմակերպության ուժերի կողմից սատարվող գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կողմից ղեկավարվող Գրանադայում հանրաճանաչ ձախակողմյա հայացքների տեր բանաստեղծը վտանագված էր` քաղաքում ակտիվ գործունեություն ծավալող մահվան ջոկատի թիրախ դառնալու:
1936- թվականին 38-ամյա բանաստեղծը մոտակա սարալանջի մոտ գնդկահարության ենթրակվեց` երկու անարխիստ ցլամարտիկների և մի ուսուցչի հետ միասին:
Նրա մարմինն այդպես էլ երբեք չգտան:
Նրա սերը Ռամիրես դե Լոպեսի հանդեպ բացատրում է, թե ինչու էր նա հետաձգում իր մեկնումը Մեքսիկա`անտեսելով այն զգուշացուները, որ քաղաքացիական պատերազմից առաջ էլ աջակողմնյա զինյալները նրան սպանելու փորձ կարող էին ձեռնարկել:
Ռամիրես դե Լոպեսի պահպանողական ընտանիքը, իրենց որդու Գարսիա Լորկայի հետ մեկնելու առաջարկից ցնցված, հրաժարվեց ճամփորդության համաձայնություն տալ`սպառնալով նրա հետևից ուղարկել ազգային գվարդիան, եթե նա փորձի ինքնակամ հեռանալ: Իսկ նա օրինական կերպով չէր կարող երկրից հեռանալ, քանի դեռ չէր լրացել նրա 21-ը:
Գարսիա Լորկան նրան նամակ էր գրել, ասել, որ պետք է համբերատար լինել և, որ ամենակարևորն է, չխզել հարաբերությունները ընտանիքի հետ: «Մշտապես կարող եք հույսներդ ինձ վրա դնել: Ես ձեր լավագույն ընկերն եմ և ես խնդրում եմ ձեզ լինել դիվանագետ, այլ ոչ լողալ գետի ընթացքն ի վար (ճակատագրի)»,-այսպես է գրում բանաստեղծը իր նամակում` համաձայն El País թերթի հրապարակման:
Գրանադայի նարնջի ծաղկին կցված նամակն ու բանաստեղծությունը, որ նկարագրում է Լորկայի անհույս ձգողականությունը դեպի «Ալբաստեցի սպիտակամաշկ երիտասրադը», այն փաստաթղթերն են, որ Ռամիրես դե Լուկասը թաքցնում էր:
«Ես անգամ նրան նայել չեմ կարողանում»,-գրում է Լորկան բանաստեղծության մեջ, որը հավանաբար գրվել է Կորբոդա հարավային քաղաքում երկու սիրահարների կատարած ճամփորդության ժամանակ: Բանաստեղծությունը ձեռագիր գրված է Մադրիդի Օռադ ակադեմիայի ստացականի հակառակ կողմում, որտեղ էլ հենց սովորում էր Ռամիրես դե Լուկասը: Փորձագետի եզրակացությունը բանաստեղծության հետազոտությունից հետո փաստել է, որ ձեռագիրը պատկանում է Գարսիա Լորկային:
Բանաստեղծությունը թվագրված է` 1935 -թ. մայիս, ճիշտ այն ժամանակ, երբ Լորկան գրում էր իր մութ սիրո մասին հանրահայտ սոնետները:
Մանուել Ռայն-Ֆրանցիսկոն, ով տեսել է տուփի մեջ պահվող որոշ իրերը, հավաստիացանում է, որ այդ սոնետների շարքը նվիրված է Ռամիրես դե Լոպեսին, և ոչ ավելի վաղ Լորկայի սիրեկանը համարվող ֆուտբոլիստ`Ռաֆայել Ռոդրիգեսին:
«Ֆեդերիկոն չէր ցանկանում գնալ Մեքսիկա, առանց իր սիրելիի… որոշ մարդիկ, որոնց թվում էին բանստեղծներ Լուիս Ռոսալեսն ու Անտոնիո Էռնանդեսը, ի սկզբանե գիտեին այս պատմությունը և հաստատեցին այն ինձ հետ զրույցում»,-ասում է Ռեյնը, ով այս պատմության հիման վրա վեպ է ստեղծել:
Ռեյնը նշել է, որ պատերազմից առաջ էլ կրակոցներ են բաց թողնվել Լորկայի տան և Մադրիդի Լոս -Գաբրիելս սրճարանի ուղղությամբ, երբ վերջինս այնտեղ է գտնվել:
«Դա անչափ կարևոր է»,-ասել է Միգել Կալիբերոն` Գարսիա Լորկայի վերջին օրերը նկարագրող նոր հետազոտության հեղինակը:
Լորկան իր կյանքի վերջին օրերը տրամադրել է սոնետների խորազննին դիտարկման ու վերամշակմանը: « Ենթադրվում է, որ սոնետների իրական հասցեատերը իրոք Ռամիրեսն է», -ասել է Կաբալերոն:
Ռամիրեսը հետագայում միացել է Երկնագույն դիվիզիայի կամավորներին` որպես Հիտելերի կողմնակից պայքարելով ռուսների դեմ`օժտելով ինքն իրեն անհրաժեշտ լիազորություններով, որպեսզի հնարավորություն ունենա գոյատևել ֆրանկոսյան Իսպանիայում: Նա նաև գաղտնի էր պահել իր կապը Գարսիա Լորկայի հետ` հրաժարվելով պատասխանել իր կենսագրություն հետ կապված որևէ հարցի…

The Guardian Գայլս Թրեմլեթ
Անգլերենից թարգմանությունը` Հասմիկ Հակոբյանի

Share Button

1 Կարծիք

  • լավ նյութ էր, բայց նորություն չէր: Էն, որ Լորկան հայտնի համասեռամոլ էր, վաղուց հայտնի բան է, սերերից ամենահայտնին էլ ջահել Դալին է եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *