Հավատարիմ մնալով մեր ձևավորած ավանդույթին՝ «Գրանիշը» կրկին ամփոփում է անցնող գրական տարին։ Արդեն տարիներ շարունակ մենք հետևողականորեն իրականացնում ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ոչ միայն արձանագրել ժամանակի գրական ընթացքը, այլև արժևորել ու հանրայնացնել տարվա կարևորագույն գրական ձեռքբերումները։
2025 թվականը ևս բացառություն չէ. մենք առանձնացրել ենք լավագույններին Պոեզիա, Արձակ,Էսսե, Գրականագիտություն, Թարգմանություն և, իհարկե, Տարվա հայտնություն անվանակարգերում։ Ստորև ներկայացնում ենք ինչպես խմբագրակազմի ընտրությունը, այնպես էլ ընթերցողների համակրանքին արժանացած ամենադիտված հրապարակումները։
Սակայն մինչ անուններին ու ստեղծագործություններին անցնելը, եկեք մի պահ կանգ առնենք և ուշադրություն դարձնենք այս տարվա մի քանի ուշագրավ փաստերի…
Տարին, ինչպես միշտ, հագեցած էր. 2025-ին մենք ունեցել ենք 330 նոր հրապարակում, իսկ կայքի դիտումների ընդհանուր թիվը հատել է 620,000-ի սահմանը։ Ավելի քան 220,000 ակտիվ ընթերցող ամբողջ տարվա ընթացքում հետևել է հայ գրականության զարգացման ընթացքին։
Ահա 2025-ի ամենափնտրված և ընթերցված նյութերի առաջատար եռյակը.
- Հովհաննես Թումանյանի «Քառյակները» – Անվիճելի առաջատարը՝ ավելի քան 37,500 դիտումով։
- Առածներ ընկերության մասին – Ժողովրդական իմաստնությունը շարունակում է ակտուալ մնալ՝ գրանցելով շուրջ 31,400 դիտում։
- «Հայաստան՝ սա իմ երկիրն է» – Հայրենասիրական բանաստեղծությունների ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը՝ 23,000-ից ավելի ընթերցումով։
Տասնյակում իրենց կայուն տեղն են պահպանում նաև Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները, Ուիլյամ Սարոյանի «Նռնենիները» և հայոց լեզվին նվիրված հրապարակումները։
2025 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետաքրքրությունը ժամանակակից գրականության հանդեպ շարունակում է աճել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաընթերցված ժամանակակից հեղինակների և ստեղծագործությունների տասնյակը, որը ձևավորվել է բացառապես ընթերցողների դիտումների հիման վրա.
-
- Հուսիկ Արա | «Եվ սերը ասաց» – Տարվա բացարձակ առաջատարը ժամանակակիցների շարքում
- Հովհաննես Գրիգորյան | Բանաստեղծությունների հավաքածու
- Պետրոս Հոկտանյան | «Կարոտախտ»
- Նորայր Սարգսյան | «Ճանապարհ»
- Վանո Սիրադեղյան
- Սյունե Սևադա | «Կախվածություն»
- Հասմիկ Սիմոնյան | «Մեղուներ պահող աղջիկը»
-
Միլենա Սաֆարյան | «(չ)ԳՆԱ(ս) »
-
Լուսինե Խառատյան | «Փոսը»
📚Իսկ այժմ, ծանոթանալով թվերի լեզվին և ընթերցողների նախասիրություններին, անցնենք մեր գլխավոր նպատակին։ «Գրանիշի» խմբագրակազմը, ամփոփելով տարին, առանձնացրել է գրական տարվա լավագույններին…
Լավագույն պոեզիա
1. Անահիտ Աղոյան | Աղջկություն | Գրանիշ
2․ Աննա Դավթյան | Կ՚արթննանք ու հասած ենք, մահուան կամ վայելքին | Գրանիշ
3. Արփի Ստեփանյան | Սերը փնթի բան ա | Գրանիշ
4․Վիկտորյա Սամուել | էլի լավ բաներ կան | Գրանիշ
5․Կարեն Ավետիսյան | Բլոտ 2020 | Գրանիշ
Ամենաընթերցված պոեզիա
1․ Միլենա Սաֆարյան | (չ)ԳՆԱ(ս) | Գրանիշ
2․Վիկտորյա Սամուել | էլի լավ բաներ կան | Գրանիշ
3․ Աննա Դավթյան | Կ՚արթննանք ու հասած ենք, մահուան կամ վայելքին | Գրանիշ
4․Արփի Ստեփանյան | Սերը փնթի բան ա | Գրանիշ
5․ Սեմիլուն | Գրողը տարել է | Գրանիշ
Լավագույն արձակ1․Հայկ Հովյան | Էրիվան noir: Հորադիզի Թզուկը | Գրանիշ
2․ Լուսինե Խառատյան | Կաթի գետը կամ Սոֆիի ալգորիթմը| Գրանիշ
4․ Արամ Դովլաթյան | Անդերդոգ | Գրանիշ
5․Հրաչ Բեգլարյան | Վերնաշապիկը | Գրանիշ
6․Արմինե Գաբրիելյան | Այդ ամառ | Գրանիշ
Ամենաընթերցված արձակ
3․ Արմինե Գաբրիելյան | Այդ ամառ | Գրանիշ
4․Վահե Ղուկասյան | Վարդագույն քաղաքի սև ամպը | Գրանիշ
5․ Մերի Ավետիսյան | Իզդուբար․ Կորած գիրքը | Գրանիշ
Լավագույն էսսե
1․Նարինե Աբգարյան | Ինիշերինի Բանշիների շիզմոգենեզը | Գրանիշ
2․Արամ Ավետիս | Վանգոգյան հիգիենա | Գրանիշ
3․Անահիտ Ղազարյան | Մի տեսակ արբանյակ | Գրանիշ
4․Լուսին Աթաբեկյան | Նաքսոսում արդեն ցրտել է | Գրանիշ
Ամենաընթերցված էսսե
1․Նարինե Աբգարյան | Moriae Encomium, սայֆայ և էլեկտրական գառներ | Գրանիշ
2․Լուսին Աթաբեկյան | Նաքսոսում արդեն ցրտել է | Գրանիշ
3․ Նարինե Աբգարյան | Ինիշերինի Բանշիների շիզմոգենեզը | Գրանիշ
4․Դիանա Սիսակյան | Վերքս է հարազատ, ցավս անգունակ | Գրանիշ
Լավագույն գրականագիտություն
2․Ալվարդ Կոշկակարյան | Բաժանարար գծի այս կողմում | Գրանիշ
3․Սամվել Թավադյան | Երաժշտության ծնունդը | Գրանիշ
4․ Մհեր Արշակյան | Լուսինե Խառատյանի կանայք
5 Անի Հովնան | Անեկդոտների կառուցվածքային և լեզվական մի քանի առանձնահատկության մասին
Ամենաընթերցված գրականգիտություն
2․Մհեր Արշակյան | Լուսինե Խառատյանի կանայք | Գրանիշ
3․Դավիթ Սամվելյան | Գյադաների ժամանակը. հանդիպում ժամանակի մեջ, բայց տարածությունից դուրս | Գրանիշ
4․Նաիրա Աբրահամյան | Միեկո Կավակամիի «Կրծքեր և ձվեր» վեպի առանցքը՝ վերնագրի բանաձևումից դուրս | Գրանիշ
Հատուկ շնորհակալություն մեր թարգմանիչների համայնքին՝ համաշխարհային գրականության կարևոր ստեղծագործությունները ամենատարբեր լեզուներից հայերեն թարգմանելու համար
- Էլիզա Ստեփանյանին՝ մեր անդավաճան ուղեկցին և անխոնջ աշխատասերին՝ ամենատարբեր և ուշագրավ թարգմանությունների համար
- Սահակ Գալոյանին՝ ֆրանսիական մտքի հսկաներին՝ Վոլտերին, Պրուստին, Ռոլան Բարտին, և Ջորջո Ագամբենին հայերեն հնչեցնելու համար
- Վահրամ Մարտիրոսյանին՝ իսպանալեզու գրականության մոգական աշխարհի դռները մեր առջև բացելու համար
- Աննա Աբգարյանին՝ Չիմամանդա Ընգոզի Ադիչիի ֆեմինիստական հրաշալի տեքստը հայ ընթերցողին հասցնելու համար
- Լիլիթ Պետրոսյանին՝ տարօրինակ պատմությունների և սարսափ ժանրի խորհրդավոր աշխարհներ մեզ տանելու համար
- Թագուհի Հակոբյանին՝ գերմանական գրականության նրբերանգները փոխանցելու համար
- Լուսինե Աբովյանին՝ իտալական գրականության արևոտ շունչը բերելու համար
- Ռոբերտ Ծատուրյանին՝ Լու Սյունի խորիմաստ աշխարհը բացահայտելու համար
- Դիանա Սիսակյանին՝ իրանական գրականության իմաստնությունը թարգմանելու համար
- Ասյա Դարբինյանին՝ վրացական ժամանակակից պոեզիայի հետ մեզ ծանոթացնելու համար
- Նաիրա Մկրտչյանին՝ Էռնեստո Լակլաուի տեսական մտքի թարգմանության համար
- Անահիտ Ղազախեցյանին, Մերի Պողոսյանին և Տաթև Չախեանին՝ բանաստեղծական նորարարությունների հետաքրքիր աշխարհը մեզ ներկայացնելու
- Հատուկ Շնորհակալություն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թարգմանության ներածություն» դասընթացի ստեղծագործական թիմին՝ Լիանա Արամյանին, Անի Դավիդյանին, Եվա Խեչոյանին և Մարիա Թումանյանին և Շուշան Ավագյանին՝ Թոնի Մորիսոնի նոբելյան բանախոսությունը հայերեն թարգմանության համար
Ամենաընթերցված թարգմանություն
Տարվա հայտնություն

