Տեքստը գրվել է Ծաղկաձորում կայացած երիտասարդական հավաքի ժամանակ՝ որպես միասնական, համահավաք բնագիր ստեղծելու փարձառություն: Տեքստի համահեղինակներ՝ Հասմիկ Սիմոնյան, Արթուր Մեսրոպյան, Անահիտ Ղազախեցյան, Գևորգ Կաաս, Լուսինե Եղյան, Անի Հովնան, Արմեն Սարգսյան, Հովհաննես Հովակիմյան, Տիգրան Գրիգորյան, Լիլ Հովհաննիսյան, Անուշ Հեքիմյան,Դիանա Մարտիրոսյան:
Երկուշաբթի
Ես
Երեքշաբթի
Ես
Չորեքշաբթի
Ես
Հինգշաբթի
Ես
Ուրբաթ
Նա գնաց տնից առավոտ 8:30:
Հարսանեկան առաջին առավոտյան Մարին վեր կացավ անկողնուց, ցավացող մարմինը սկզբում՝ ձախ, հետո աջ ոտքի վրա տեղափոխելով՝ հագավ հողաթափերն ու կանգնեց ննջասենյակում՝ խառնիխուռն վերմակների ու բարձերի կույտով պատված մահճակալի մոտ: Նայեց հայելու մեջ: Սև կարճ մազերով ու սև փոքր աչքերով դեմքը մի քանի վայրկյան արտացոլվեց ողորկ մակերեսին ու դեպի ձախ շարժվելով կորավ հայելու սահմանից: Մոտեցավ բաղնիքի դռանը, դանդաղ բացեց, լոգարանը լցրեց տաք ջրով ու պառկեց: Ածելին բարակ մաշկի մեջ մտավ վախվխելով, բայց կտրուկ: Հմտորեն բացեց երակն ու թուլություն իջավ ուսերից մինչև կրծքավանդակը, գլգլալով տաք ջրի մեջ իջավ փոքրիկ կրծքերով ու տարածվեց մինչև հեշտոցը: Կարմիր մուգ արյունը գազի պես քուլա-քուլա բարձրացավ մակերես: Գլուխը հենեց լոգարանի եզրին. սպիտակ դեմքը ներդաշնակ ձուլվեց կերամիկային, ու ջրի մեջ շարժվող ձեռքերը սկսեցին ցրել դանդաղ արյունը ամբողջ լոգարանով մեկ:
Ժամը 13:30 Հարութը բացեց տան դուռն ու մտավ ներս: Միջանցքում հանեց կոշիկներն ու նասկիները՝ սովորության համաձայն, ոտնաթաթերի վրա քայլեց-անցավ երկար գորգի վրայով, մտավ ննջասենյակ: Մարի՛՝ ձայն: Պատասխան չկա: Հայացք՝ անկողնուն թափթփված ու հատակին ընկած գիշերանոցին: Կրկնում է անունը ավելի բարձր ու ավելի հարցական. «Մարի՞»:
Երկու երեք չորս հինգ վեց ու տենց
մարդկային ու անմարդկային
զգայական ու անզգայական
հարաբերություններ
քառակուսի ու կլոր հաբեր
լուսավոր ու մութ սենյակ
ամեն գիշեր ամեն ամեն ամեն գիշեր
բան չունեմ ասելու
ընդհանրապես ոչ մի բան
էնքան սիրուն էին բոլոր ծառերը էսօր
մարդիկ սովորականից ավելի
բայց ես հրաժարական եմ տալիս
ժաժ տվեք հանգստացեք
…կինը, որ ապրում է մեր շենքի հինգերորդ հարկում, ամեն երեկու պարանից ինչ-որ շորեր է հավաքում,
կինը ամեն օր գնում է լոլիկ, կարտոֆիլ ու մի քանի ձու,
կինը ամեն երեկո նայում է ռուսական ինչ-որ սերիալ,
կինը խոհանոցում անգիր արած տեքստեր է ասում,
կինը նուրբ լռություն է՝ սառը քարից բարձրացող այս շենքում,
կինը մեքենայական բառեր է շռայլում խանութում, տանը, իր սիրածին, մոտ ըկերուհին,
կինը նեղվում է կոմունալներից ու ներքնակի գույնից,
կինը թքած ունի հասարակություն, պոպոլիզմ ու հեղինակություն բառերի վրա,
կինը նստած է սովետական շենքի հինգերորդ հարկում, հին բացմոցի վրա ու կեղևազրկում է արևածաղիկ,
կինը անհավանական գեղեցիկ մատներ ունի:
Կին: Տղամարդ: Սեռ…
Հոգնեցինք այս խոսակցությունից: Պատմվածքը չի ստացվում: Պատմվածքի հերոսը գնացել է այգի, ու հեղինակը փնտրում է նրան ամենուր՝ կողքի սենյակում, վերևում: Ձայն է տալիս՝ չկա: Նայում է՝ չկա:
Հեղինակը հոգնել է ու նստել է ծխելու:
Բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր:
Պատմվածքը սկսում է ստացվել: Պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է: Պատմվածքը նկարագրում է խմբակային սեքս, պատմվածքը պատկերում է ձեր միտքը, պատմվածքը թքած ունի ձեր կարծրացած պատկերացումների վրա, այն ստիպում է ձեզ ձեր ձեռքը տանել վարտիքից ներս… Պատմվածքը վերապատմում է իմ ու քո առաջին սեքսը: Ես հիշում եմ քո ձայնը՝ մխրճված սենյակի մթության մեջ: Ես հավատում եմ, որ սեքսը սեր է պարունակում: Ես չեմ կարող զբաղվել սեքսով մեկի հետ, ում գոնե չեմ համակրում: Գիշերներն ինձ այցի են գալիս իմ զուգընկերների պատկերները ու այցի են գալիս ասելու, որ ձեռքս տանեմ վարտիքից ներս: Ես շատ ժամանակ ուզում եմ ամուսնանալ զուգընկերներիցս մեկի հետ, ուզում եմ դիտմամբ վերջացնել իր մեջ ու ուզում եմ, որ մենք երկուսս էլ թքած ունենանք՝ ունենք պահպանակ, թե՝ ոչ: Ուզում եմ թքած ունենանք այն հանգամանքի վրա, որ գուցե մեզնից մեկը սեռական հիվանդություն ունի: Բոլորս էլ ունենք դրանից: Բայց մենք թքած չունենք էդ հանգամանքի վրա, որովհետև մենք կարծրացել ենք. մենք չգիտենք՝ ինչ է իրական ազատությունը, որովհետև մենք պատկերացումներում ապրող հիմարներ ենք, որովհետև մենք գիշերը մեկ-մեկ հյուրընկալում ենք մեր նախկին զուգընկերների պատկերներին, որովհետև մենք ձեռքներս տանում ենք վարտիքից ներս, որովհետև պատմվածքը սկսում է ստացվել, պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է…
Բժշկի մոտ նստած ենք: Նայում եմ աչքերի մեջ: Ասում է՝ գիտեք, որ Դուք հոգեկան հիվանդ եք: Ես նրան պատմում եմ Վիյոնի, Մալարմեի, Եղիսաբեթ Մեծի մասին, իսկ նա շուրթերն է կծոտում: Մյուս շիկահերը, որ ոտքերը բաց ու կիսամերկ ուսերով նայում է վրաս, շատ գեղեցիկ կուրծք ունի: Բժիշկը նկատել է, որ նայում եմ շիկահերին. նրա մատները ևս գեղեցիկ են, նա ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում: Բժիշկն ինձ ֆրանսերեն է պատասխանում, ինձ ասում է՝ պարոն, դադարեք սիրահետել նրանց, նրանք առնվազն երեք անգամ քնել են ուրիշների հետ տարբեր հուսահատ պատճառներով: Պատասխանում եմ նրան, հարցնում՝ գուցե դա միակ ելքն է դեպրեսիան հաղթահարելու: Ախր իմ նախկինն աստվածուհի էր, իսկ հիմա մեղմ ասած կդավաճանեմ ինքս ինձ: Մտածում եմ՝ նրանք կանայք են, ու ես չեմ ուզում, որ դառնան անասուն, դրա համար ուզում եմ նախ ֆրանսերեն խոսել, պատրաստել նրանց մարմինը ծեսի, ցույց տալ, որ նրանք հավասար կիսաստվածներ են: Ես սնոբ եմ, բժիշկ, ու ատում եմ բիթնիկներին, իմ գրականությունն էս աշխարհի հետ կապ չունի, որովհետև ես սեքսի ժամանակ անգամ մտածում եմ գիտության մասին և երազում եմ պրծնելուց հետո սիրուհուս հետ խոսել Վիթգենշթայնից:
Բժիշկը գնում է տուն ու գիշերով ավարտում իրեն կնոջ ներսում: Բժիշկը ննջասենյակի մթում փլվում է, կինը պարտաճանաչ կերպով ընդունում է նրա մարմինն ու վախենում մեջք դարձնել: Կինն առավոտվա ձվածեղով չի խախտում ամուսնուն տնից դուրս անելու արարողակարգը: Ամուսինն առավոտյան դառնում է բժիշկ ու գնում մեկին ձանձրացնելու: Կինը, որ ապրում էր շենքի հինգերորդ հարկում, լվացքը թողնում է պարանին ու պառկում քնելու: Գրում է հիմար պատմվածք: Մտքում: Քայլում է դեպի այգի: Մտքում: Տղա երեխա է ունենում: Մտքում: Ափսոսում է ժամանակը նրա վրա վատնելուց: Մտքում: Կտրատում է գազար: Մտքում: Քերիչը թողնում է կեղտոտ լվացարանում: Մտքում: Իրեն փոքր է հիշում: Մտքում: Կինը չի կարողանում քնել ու քսքստացնելով գնում է պատշգամբ լվացքը հավաքելու:
Չէ: Պատմվածքն ամեն դեպքում լավ չի ստացվում: Մոռանում ենք՝ ինչի համար էինք եկել բժշկի մոտ: Դողում է: Քայլում է միջանցքով, ինքն իրեն բարձրաձայն խոսում. «Մարիից լուր չկա: Մարին երևի էնտեղ ներսում մեռնում է, իսկ ես էստեղ զառանցանքներ եմ լսում»: Մի պահ լռում է, հետո գոռում.
– Ու՞ր է կինս:
Մեջքի ետևում հանկարծ հայտնվում է Մարին.
– Ու՞մ հետ ես խոսում:
Հարութը հանկարծակիի գալով՝ վեր է թռչում տեղից ու շշուկով շարունակում.
– Ո՞նց էստեղ հայտնվեցիր: Դու ախր պիտի պառկես հիմա, արի օգնեմ՝ պառկիր:
– Ինչի՞ համար պառկեմ: Ամեն ինչ կարգի՞ն է: Հաստատ էլի մղձավանջ ես տեսել:
Բռնում է Մարիի ուսերը.
– Ախր ինչի՞ արեցիր: Ինձ թվում էր՝ երջանիկ ես ինձ հետ, ու ամուսնությունն ավելի կերջանկացնի քեզ: Աղաչում եմ, ճիշտն ասա, գիշերը լավ չի անցե՞լ քեզ համար: Ես ամեն ինչ կփորձեմ քեզ բավարարելու համար: Միայն թե չկրկնես, խնդրում եմ,- համբուրում է աղջկա արյունոտ ձեռքերը, – խնդրում եմ, չկրկնես ինձ սպանելու հերթական փորձդ:
– Ինչի՞ մասին ես խոսում:
– Արի սենյակ գնանք, կպառկես, կհանգստանաս, հետո կխոսենք:
– Ես հոգնած չեմ, պոկ արի, – ասաց՝ մի փոքր ձայնը բարձրացնելով: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հետդ: Ուշքի եկ: Ուշքի եկ: Ուշքի եկ:
Հարութը բացում է աչքերը: Պառկած է հատակին, գլխավերևում՝ մեկ-երկու բժիշկ: Լավ չի տեսնում: Տեսողությունը մի տեսակ խավար է:
– Ի՞նչ եք արել հետս, գրողի տարածներ:
– Քեզ լավ չես զգու՞մ, – ասում է բժիշկը:
-Դու՞ ով ես: Ու՞ր է կինս: Մարի, – գոռում է, – Մարի՜:
– Նրան մի հատ էլ հանգստացնող տվեք, – լսվեց մեկ ուրիշ բժշկի ձայն:
– Ի՞նչ եք անում, – թափահարում է մարմինը, – բաց թողեք:
Բուժեղբայրն ասեղը խրում է որտեղ պատահի, միայն թե արագ կտրի դրա ձենը:
Հարութը հանդարտվում է, ապա կիսախզված ձայնով տալիս Մարիի անունը:
– Անցյալիցդ քեզ բուժել չի լինի, – ասում է բժիշկն ու դուրս գալիս:
Բժիշկը դուրս է գալիս պատմվածքից ու դուռը փակում Մարիի դեմքին:
Բժիշկներն անցյալը չեն հիշում, որովհետև անցյալն անկողնում ջարդած շշի մեջ է: Ջարդված շշից թափվել են ջարդված ոտքեր, Մարիի չծնված վիժումի սիրտն ու մի քանի ձեռնաչափ աչք, որ նայում են Մարիի՝ երբևէ կաթ չտված կրծքի շշերին: Մի քանի փտած ականջ էլ կա, որ ոչ մեկի գլխին չսազեց: