ԳՐԱՆԻՇ 2010 | Ամփոփելով տարին

Կարեն Անտաշյան

Ամեն ինչ սկսվեց ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, երբ նոր լույս տեսած «Անտաշատ» գրքիս Antashat.com կայքին կից որոշեցի Blog.antashat.com հասցեով բլոգ բացել ու քանի որ արդեն ունեի անձնական բլոգ Blogspot-ում, որոշեցի նոր ռեսուրսում հրապարակել ընկերներիս գործերը` ինտերնետային հանրությանը ներկայացնելով ժամանակակից գրականության իմ նախընտրությունները, որովհետև այն ժամանակ Одноклассник-ում լինելը նույնիսկ մեծ առաջամտություն էր ու դեռևս շրջանառության մեջ էր այն կոնցեպտը, թե մենք «չունենք արդի հայ գրականություն»: Ռեսուրսը կոչեցի «Աշխարհը մեր կտուրից» ու սկսեցի խզարել:
Որոշ ժամանակ անց, երբ  մի խումբ ջահել-ջուհուլ գրողներով ու գրականագետներով ամուսնության առթիվ աչքալուսանքի էինք գնացել գրող, լրագրող, այժմ նաև բոցոտ ֆեյսբուքահայ Արտավազդ Եղիազարյանի ու Մարիամ Դավթյանի տուն, էս խումբը հղացավ համատեղ ջանքերով տիրություն անել վերոնշյալ ռեսուրսին, բայց անունը պետք է վերանայվեր: Ռեսուրսի անվան քննարկումները զբաղեցրին ամբողջ երեկոն, ինչի արդյունքում տապալվեց մաֆիայի  տարեմուտի եզրափակիչն ու ես հեռախոսիս սևագրի մեջ ունեցա վերնագրերի մոտավորապես այսպիսի մի ցանկ`

Բլոգիր
Գրամէջ
Գրամուռ
Գրի բլոգ
Վերջնագիր

(ի դեպ նրանցից յուրաքանչյուրն էլ հրաշալի անվանում է գրական բլոգի համար` կարող եք օգտագործել):

Սակայն անուններից որևէ մեկի շուրջ վերջնական համաձայնության չեկանք ու մինչ կլիներ այդ համաձայնությունը, ես այն կոչեցի պայմանական «Գրանիշ գրական բլոգ» անունով: Անվան քննարկումները շարունակվեցին ևս մի որոշ ժամանակ, հետո մի տեսակ սովորական դարձավ Գրանիշ անունը, հետո նույնիսկ սիրեցինք, իսկ հիմա ուղղակի անհնար է պատկերացնել, թե ուրիշ ինչպես կարող էր կոչվել էս ամբողջ պատմությունը:
Օրեցոր մեռնող տպագիր գրական մամուլի ու ճահճացող գրական կյանքի համատեքստում, ինտերնետային` բլոգային ու ֆեյսբուքային բումի այն ժամանակաշրջանում, որ 2010 թվականն էր, Գրանիշը դարձավ այն վիրտուալ հարթակն ուր իրար գտնելու հնարավորություն ունեցան ժամանակակից հայ գրողներն ու նոր գրականություն փնտրող կամ չփնտրող, բայց պատահականորեն գտած ընթերցողները:
Մեկ տարի անց կարելի է վստահաբար ասել, որ Գրանիշ նախագիծն արդեն իրողություն է արդի հայ գրական գործընթացում և նրա շնորհիվ ազգիս չուզող հատվածը բացահայտեց, որ մենք ունենք, կամ գրեթե ունենք, կամ կարող ենք ունենալ նոր գարականություն և նոր ընթերցող: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ Granish.org կայքում հայտնված այցելուների շրջանում «Ինչպես հղիանալ / ինչպես չհղիանալ» փնտրաբառերն ավելի բարձ հորիզոնականում են, քան ասենք «Հովհաննես Թումանյան  քառյակներ» արտահայտությունը, դա մեզ հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք:
Գրանիշի էվոլյուցիայի կարևոր դրվագներից է այս տարի ամռանն իրականացված «ռեբռենդինգը,» որի արդյունքում «ԳՐԱՆԻՇ գրական բլոգը» դարձավ «Գրանիշ գրական ակումբ» և տեղափոխվեց ներկայիս Granish.org հասցե ու եթե հիմա դուք հավաքեք Blog.antashat.com` կվերահասցեավորվեք Gransih.org-ին: Ճիշտ է, այդ վերաձևակերպման արդյունքում մենք կորցրեցինք ազնվորեն վաստակած մեր Google PR5-ը (մինչև հիմա Google-ը մեզ չի վստահում` մեր PR պահելով 0 ցուցիչի վրա), բայց նախագիծն ընթերցողների կողմից ձեռք բերեց առավել բարձր ճանաչելիություն ու մարդիկ դադարեցին նույնականացնել այն Անտաշատի և Կարեն Անտաշյանի հետ:
Գրանիշ գրական ակումբը ինտերնետում գրականության և ընթերցանության քարոզչություն անելուց բացի 2010-ին կյանքի կոչեց ու ցրցամ տվեց մի շարք այլ հասարակական ձեռնարկներ, որոնց մասին կխոսենք հետո:

2010-Ի ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

>

Այցելությունների ընդհանուր վիճակագրությունը

Բացարձակ եզակի այցելուները` 23,500
Այցելությունների ընդհանուր թիվը` 65,000
Դիտված  Էջերի ընդհանուր քանակը` 185,000

Բովանդակության վիճակագրությունը

250 հրապարակում
70 հայ ժամանակակից, 10 հայ դասական և 20 օտարազգի հեղինակների հրապարակումներ,
1500 հաստատված մեկնաբանություն

2010 թվականին Գրանիշում ամենաշատ կարդացված հրապարակումները

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ
ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ / Էրոտիկ թանկաներ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Երբեք չմեռնես
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ / Curriculum Vitae
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ / Հավերժության 78%-անոց բանաձևը
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ / Ֆերգանա
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ / Իրատես
ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ / Տխուր նավակներ
ՀԱՐՈՒԹ ԿԲԵՅԱՆ / Զեվսը
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ / Ընդհանուր պլան
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ / Փոքրիկ նապաստակ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ / Հավերժական շարժիչը
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ / Փիղը
ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ / Հաճոյանալով ստվերին
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ / Եվ ձայն է բարձրանում օվսաննա, օվսաննա

Ամենաշատը գրանիշ կարդացող 10 երկրները

Հայաստան
ԱՄՆ
Ռուսաստան
Ֆրանսիա
Կանադա
Վրաստան
Գերմանիա
Ադրբեջան
Լիբանան
Իրան

Գրանիշի այցելուների մեծ մասը վերահղվում են հետևյալ կայքերից`

Facebook.com
Google.am
Hy.wikipedia.org
7or.am
Antashat.com

2010 թվականը գրանիշի կայացման համար անչափ կարևոր փորձաշրջան էր: Շնորհակալ ենք այս ճանապարհը մեզ հետ միասին անցնելու համար:
Գրանիշ գրական ակումբը շնորհավորում է իր հեղինակների և ընթերցողների նոր 2011 թվականը` մաղթելով անսպառ աշխատանքային եռանդ և սեքսուալ խաղաղություն:

© Գրանիշ

 

Share Button

17 Կարծիք

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Մեեեեեեեեեեեծ շնորհակալություն քեզ, Կարեն ջան, էս ամեն ինչ համար, Գրանիշով չափանիշ ստեղծելու համար, լիքը մեռած ուղեղների թարմ արյուն ներարկելու համար, մեզ` մեր հանդեպ հավատ ներշնչելու համար, քո ջանքերի համար, որ հավատավորի է, ուրեմն և` ճանապարհ գնացող, արդի հայ գրականության թաքուն գոյությունը էսքան բացահայտ, անգամ քննարկվող, նույնիսկ` մոդայիկ դարձնելու համար, Գրանիշում տեղի ունեցած բոլոր կարծիքների ու բանավեճերի համար, որ հուսանք, առողջ լինելու միտումներ ցույց կտան արդեն 2011-ին, մեզ սիրելի ու ատելի դարձնելու համար, որ գրական ընթացի կենդանության լավագույն գրավականն է… Մի խոսքով, ես քո դուխն եմ սիրում, որ մեր դուխն է դառնում թեկուզև կամաց-կամաց, Կարեն ջան: Շատ ապրես: Ապրի ԳՐԱՆԻՇԸ:

  • Հասմիկ Հակոբյան says:

    Առաջին անգամ, երբ Կարենից լսեցի ,,Գրանիշ,, անվանումը, անկեղծ ասած հեչչչչչ ոգևորված չէի, ավելին, ամեն կերպ համոզում էի փոխել անունը…Հիմա պարզապես անհնար է պատկերացնել, որ այս նախագիծը կարող էր ուրիշ մի անուն ունենալ: Առողջություն ու երկարատև կյանք քեզ ,,Գրանիշ գրական ակումբ,, մենք միշտ քեզ հետ ենք…

  • HAYK HAMBARDZUMYAN says:

    Ապրես Կար ջան ու շատ, իսկապես շունչ ու հոգին ներարկեցիր մեր անգույն ու աննպատակ համացանցին: Երիտասարդ աղջիկ-տղաները քո նպատակուղղված ու աննկուն-լավ բառ է չէ- գործունեության արդյունքում իրար նկար գնահատելուց անցան ավելի լուրջ բաների, սկսեցին կարդալ, անբաղ-զամբաղ, խելաց ու ոչ այնքան, տեղի ու անտեղի, հրաշալի ու հուզիչ մեկնաբանություններ անել…հայտնվեց մի կայք, որ ընկեր դարձավ, հուզեց ու գրավեց մարդկանց ու ցույց տվեց որ գրականությունը միշտ կենդանի է
    Մենք քեզ հետ ենք, շնորհավոր բոլորիս

  • Սագօ Արեան says:

    ՄԷԿ ԿԱՐՃ ԱՍՔ ՔՈ ԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ … ԱՊՐԷ՛Ս

  • Hasmik Poghosyan says:

    Կարեն ջան, 2010-ի ամառվանից հետևում եմ «Գրանիշին»: Ես քո ասած «փնտրողն» եմ: Ու շատ հետաքրքրված եմ այն բանով, թե այսօրվա Հայաստանում ի՛նչ են գրում, և , հատկապես, ով է գրում. երիտասարդները՞, ավագները՞, բոլորովին նորերը՞… Ոգևորված եմ արածդ գործով ու շնորհավորում եմ ընթերցողին: Քեզ էլ մե՜ծ շնորհակալություն ամեն ինչ էդպես հստակ ներկայացնելու համար:
    Հարգանքներով՝ Հասմիկ Պողոսյան

  • Աշոտ Գաբրիելյան says:

    Միայն շնորհակալական խոսքեր ու երախտիքի զգացողություն: Պահպանել ձեռքբերումները և նոր լսարաններ գրավել: Ամենակարևորը, որ համացանցում հարազատ անկյուն ունենք: Ողջույն…

  • Ապրես , Կար ջան…տարվա ամենակարևոր ու լավ իրադարձությունն էր: Շնորհավորում եմ բոլորիս:

  • Սեւանա says:

    Շնորհավոոոոոոոոր: Շատ մեծ աշխատանք եք տարել ու մեծաթիվ գործեր հենց Գրանիշում եմ կարդացել: Իսկ թիմն ու տպագրվողները մեր գրականության այսօրվա դեմքն են ու առաջ տանողը, թե չէ միայն գրքեր հրատարակելով դժվար մեր երիտասարդները ճանաչեն ու կարդան ձեզ: Իմացեք, որ մեկ մշտական ընթերցող ունեք:

  • Կարեն ջան, մեզանից ով էլ ինչ կարծիք ու վերաբերմունք ունենա այստեղ ներկայացված գրականության կամ առանձին գործերի ու ու մեկնաբանությունների հանդեպ, որ քո, հենց անձամբ ՔՈ ակտիվ բլոգինգի շնորհիվ էսօր մենք ավելի շատ ենք խոսում կամ վիճում գրականության մասին, մի քիչ ավելի շատ հեղինակների անուն գիտենք, ուրանալու իրավունք ոչ ոք չունի: Առանձին շնորհակալ եմ նաև իմ գործերը այստեղ տեղադրելուդ համար:

  • Ես այստեղ բազում հրաշալի գործեր եմ կարդացել, որոնց մինչ էդ ծանոթ չէի: Էղել են նաև շատ գործեր, որոնք ինքս որպես ընթերցող շատ չեմ հավանել կամ բոլորովին չեմ հավանել կամ տանել չեմ կարողացել: Մաղթում եմ, որ եկող տարի ավելի ամուր թիմ ունենաք ու միմիայն բարձրորակ գործեր տեղադրեք ու պրոպագանդեք էստեղ:
    Հ .Գ.- Ժողովուրդ, խնդրում եմ հիմա ներել խիստ վերացական “բարձրորակ” բառիս համար:

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Ես հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ «Գրանիշն» ընդամենը մեկ տարեկան է։ Ինձ անընդհատ թվացել է, որ «Գրանիշը» կա դեռ նախամաշտոցյան ժամանակներից, երբ ինտերնետում հայերս բլոգ (կամ՝ բլոկ էին դնում) պարսիկների, բյուզանդացիների եւ այլ բարբարոսների դեմ։ Ինչեւէ, շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր։

  • nanor says:

    Առա~ջ

  • Haykanush says:

    Իսկապես շատ շնորհակալություն Կարեն Անտաշյանին: Ես մեկն էի այն երիտասարդներից, ովքեր աջ ու ձախ վստահեցնում էին, թե ժամանակակից գրականություն չկա այսօր: Թեև հիմա ‘մեղքս’ քավում եմ` գրականությամբ հետաքրքրվողներին ասելով Գրանիշի մասին: Հենց Գրանիշում ծանոթացա Արամ Պաչյանի գործերին, չմոռանամ ասել, որ Կարեն Անտաշյանն էլ դարձավ իմ ամենասիրելի գրողներից մեկը:))))))))))))))))))))))))))))))))))))))

  • Արշալույս Ամիրջանյան says:

    Միշտ էլ համոզված եմ եղել, որ նպատակին հասնելու համար կարևոր նախապայմաններից է ճիշտ ռեսուրս ընտրելը: Գրանիշը ևս մի անգամ ապացուցեց դա: Շնորհակալություն ….

  • Կարեն Անտաշյան says:

    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների,կարծիքների ու մաղթանքների համար:
    Սա ընդհանուր գործ է, որ ընդհանուր ջանքերով է կայանում:
    Նոր տարում մի ցանկություն ունեմ, որ առանց այդ էլ պուճուր ու կտրտված էս երկրում մենք էլ մեր հերթին միջմարդկային տարածքներ չպատվարենք: Ոչ մի դեպքում մենք իրար դեմ չենք, մենք իրար հետ ենք, գոնե հենց էն կաթսան որում մենք բոլորս մանրից շոգեխաշվում ենք` մեկն է: Ես իմ փայ պատրաստ եմ ներել ու քայլ անել բոլոր էն մարդկանց ընդառաջ, ում հետ հակասություններ ունեմ գրական գործի համատեքստում: Մեռնել-ապրել կա էրեխեք, եկեք հանդուրժող ըլնենք:
    Բարով եկար տարի:

  • Anna Mnatsakanyn says:

    Գրանիշ` երիտասարդ սերնդի արժեքային համակարգի ձեւավորման համար այսօր առկա լավագույն դաշտը

  • Լևոն Ադյան says:

    Կուզենայի ԳՐԱՆԻՇՈՒՄ տեղադրել վեպ և մի քանի վիպակներ։ ՍՍՀՄ, Ռուսաստանի ու ԼՂՀ գրողների միության անդամ եմ։ Ապրում եմ Սանկտ- Պետերբուրգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *